Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՑԱԽԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի սեպտեմբերին  Ադրբեջանի ագրեսիայի ու ցեղասպանության  հետեւանքով Արցախի  քաղաքացիական բնակչությունը գաղթեց դեպի Հայաստանի Հանրապետություն: Ավելի քան  120 հազար մարդ  թողեցին իրենց  քաղաքները, գյուղերը, բնակարանները եւ տները, գույքն ու տնտեսությունը եւ դարձան փախստական: Այդ ընթացքում  Հայաստանի իշխանությունը զբաղեցրած մարդիկ  Փաշինյանի գլխավորությամբ ցուցաբերեցին  հանցավոր անգործություն եւ նպաստեցին  Հայաստանի Հանրապետության ավելի քան 120 հազար քաղաքացիների ցեղասպանությանը եւ տեղահանությանը:

Միջազգային հանրությունը  գրեթե  ոչինչ չարեց կանխելու կամ կասեցնելու  Ադրբեջանի  հակամարդկային  ու միջազգային իրավունքները ոտնահարող  գործողությունները: Գործուն քայլեր արցախցիների  հանդեպ  ֆիզիկական հաշվեհարդարը կանխելու ուղղությամբ կատարեց  Ռուսաստանի խաղաղապահ  կոնտինգենտը, ինչը թույլ տվեց խուսափել էլ ավելի մեծ  զոհերից: Նշենք նաեւ, որ  ռուս խաղաղապահները, որոնք նույնպես ունեցան զոհեր ու վիրավորներ,  արցախցիներին  տրամադրեցին բժշկական եւ հումանիտար օգնություն: Ի տարբերություն Ռուսաստանի Մինսկի խմբի մյուս համանախագահները` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամները  եւ այլ երկրները որեւէ  գործուն աջակցություն արցախցիներին մինչ օրս չտրամադրեցին:

Միաժամանակ  պետք է փաստել, որ  անկախ  նրանից, թե ինչպիսին կլինի Արցախի կարգավիճակը, Արցախում մշտական բնակություն ունեցող, անշարժ գույք եւ այլ սեփականություն ունեցող  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միջազգային իրավունքի նորմերից ելնելով իրավունք ունեն տնօրինելու իրենց սեփականությունը եւ բնակվելու իրենց մշտական բնակության  վայրերում:

Ելնելով վերոնշյալից  մենք`

  1. Խնդրում ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղախահ կոնտինգենտին շարունակել իրենց  գործունեությունը Արցախում, այդտեղ մնացած հայ բնակիչների  կյանքի ապահովման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թողած գույքի պահպանության, ինչպես նաեւ  Արցախում մշտական բնակություն ունեցող  եւ ներկայումս փախստական դարձած հայ բնակչության  վերադարձի  եւ  իրենց  բնակավայրերում ապահով ապրելու իրավունքի ապահովման նպատակով:
  2. Խնդրում ենք  Ռուսաստանի Դաշնությանը պաշտպանել արցախցիների` որպես ռուսաստանյան հայրենակիցների  իրավունքները, մասնավորապես, վերադառնալ եւ  ապահով ապրել  իրենց բնակավայրերում, տնօրինել իրենց սեփականություն հանդիսացող գույքը:
  3. Պահանջում ենք որպես Հայաստանի իշխանություն հադես եկող  անձանցից անհապաղ ձեռնարկել  բոլոր միջոցները  Արցախում մշտական բնակություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ապահովման համար սկսել  Ադրբջանի հետ բանակցություններ վերոհիշյալ ՀՀ քաղաքացիներին իրենց մշտական բնակության վայր վերադարձնելու եւ  նրանց իրավական կարգավիճակը  հստակեցնելու վերաբերյալ:
  4. Անհրաժեշտ ենք համարում,  հիմք ընդունելով  2020թ. նոյեմբերի 9-ի  եռակողմ  հայտարարությունը,  ՌԴ նախաձեռնությամբ ու միջնորդությամբ  ստորագրել  նոր եռակողմ հայտարարություն , որում ներառել  Արցախում մշտական բնակություն  ունեցող ՀՀ քաղաքացիների իրավուքները, իրավական կարգավիճակը, ապահովության երաշխիքները, ինչպես նաեւ Բերձորի (Լաչինի) միջանցքի գործունեության հիմքերը:
  5. Դիմում ենք  ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ապահովել Արցախից  բռնագաղթված փախստականների  միջազգային ճանաչված իրավունքները, ցուցաբերել  գործուն օգնություն նրանց իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու ուղղությամբ:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտե

10 հոկտեմբերի 2023թ.

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ