Պաղեստին-Իսրայել հակամարտությունը հստակ ուղերձ էր Ադրբեջանին.Հայացք Թեհրանից
Հանդիպում
«Թուրք-ադրբեջանական տանդեմը էլ ավելի մեծ ճնշումների գնով կփորձի ստանալ Զանգեզուրի միջանցքը եւ ակնկալվող անկլավները: Նրանք պատրաստ են ընդհուպ ռազմական ճանաարհով բացել միջանցքը: Պատերազմի պարագայում, ըստ իս, նրանք կփորձեն միջանցքի օպերացիան իրականացնել Երասխից, որպեսզի այդ կերպ կարողանան, այսաս ասած, մաքրվել, Իրանի կոշտ պատասխանից, պատճառաբանելով, որ Երասխի հատվածից ռազմական գործողությունը որեւէ սպառնալիք չիի ներկայացնում Իրանի սահմաններին»,-անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի հաջորդ հնարավոր քայլին, ասաց Հայ Դատի Թեհրանի գրասենյակի պատասխանատու Իսահակ Յունանեսյանը, ապա անդրադառնալով Պաղեստին-Իսրայել հակամարտության հնարավոր զարգացումներին, նկատեց.
-Թե ինչ ազդեցություն կունենա Իրանի վրա Պաղեստին-Իսրայել հակամարտությունը, դեռ վաղ է կանխորոշել, բայց ես կարծում եմ, որ դա հստակ ուղերձ էր Ադրբեջանին, որը իր հույսերը կապել էր Իսրայելի հետ: Որովհետեւ վերջին գործողությունները ապացուցեցին, որ Իսրայել թե՛ ռազմական, թե՛ անվտանգային առումով այն հզոր երկիրը չէ, որը ներկայանում է: Երկորդ, այս ամենը Իրանի կողմից եւս ուղերձ էր Իսրայելին, մասնավորապես, որ հանկարծ Իսրայելը չփորձի խաղեր տալ Իրանի սահմաններում:
https://iravunk.com/sim/?p=266972&l=am/