«Փաստ». Ո՞վ «կանաչ լույս» վառեց Արցախի հայաթափման համար

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատերն են հասցրել նկատել, որ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա իրականացրած հարձակումը, ապա և Արցախի բռնի հայաթափումը փաշինյանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է կապակցել ԱՀ-ում նախագահի փոփոխության հետ: Իշխանական ու մերձիշխանական շրջանակներն այս օրերին ջանք չէին խնայում՝ տարածելու և հանրային ընկալման տիրույթում «մեխելու» համար մի թեզ, ըստ որի՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, և այդ պատճառով Ադրբեջանը հարձակվեց: Ավելին, այդ հարձակման ծանրագույն հետևանքները ևս փաշինյանական շրջանակները ջանում են բարդել Արցախի՝ մի քանի օրվա նախագահի ու դեռ մի կարգին չվերաձևավորված կառավարության վրա:

Բացի այն, որ նման քարոզչությունն ուղղակի մանիպուլյատիվ է և նպատակ ունի մեղքերն այլոց վրա բարդել ու Փաշինյանին պլստացնել պատասխանատվությունից, վերը նշված «թեզերը» ուղղակիորեն իրականության ու դեպքերի պատճառահետևանքային կապի խեղաթյուրում են, եթե ոչ՝ նենգախեղում: Առաջին անողոք փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա դրանից հետո էլի մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Դրանով Նիկոլ Փաշինյանը գործնականում ազատ է արձակել Ադրբեջանի, Ալիևի ձեռքերը, որ նա ազատ է Արցախի հայության դեմ իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում՝ բլոկադա, էթնիկ զտում, ըստ էության՝ ցեղասպանություն, իսկ Հայաստանը դրան կարձագանքի առավելագույնը հայտարարություններով, կոչերով:

Ավելին, մյուս անողոք փաստն այն է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա իշխանության այլ ներկայացուցիչներ չշնորհավորեցին Սամվել Շահրամանյանին, երբ Արցախի ԱԺ-ն նրան ընտրեց նախագահ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանության համար խստորեն անհանգստացող Թուրքիայի նախագահ Էրդողանը այդ օրերին ակնարկել էր, թե տեղյակ է, որ Հայաստանի իշխանությունը, ադրբեջանականի պես, անհանգստացած է Արցախում նոր նախագահ ընտրելու փաստից: Երկրորդի հետ փոխկապակցված մյուս անողոք փաստն այն է, որ չշնորհավորելով՝ Նիկոլ Փաշինյանը առավել քան պարզ ցույց տվեց, որ Հայաստանը ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի պաշտպանելու Արցախի հայությանը, ոչինչ չի ձեռնարկելու, մի խոսքով՝ ձեռքերը վերջնականապես է լվացել Արցախից և այնտեղի փոփոխությունների հետ որևէ կապ չունի, որքան, օրինակ՝ Ադրբեջանը:

Ըստ փորձագետների, «չշնորհավորելը» Ալիևի համար յուրատեսակ «կանաչ լույս» էր, որ նա անպատիժ կարող է անել Արցախի ու Արցախի հայության հետ այն, ինչ կուզի, իսկ Հայաստանը կմնա դիտորդի դերում: Նա էլ արեց՝ անարգել սկսեց պատերազմել փոքրիկ և միայնակ մնացած պետության հետ, հայաթափեց հազարամյակներով հայկական ու հայերի համար բնօրրանային Արցախը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի