Չնահանջեցինք եւ շարունակում ենք ներկայացնել արվեստը. կայացավ 21-րդ «Հայ ֆեստ»-ը

Մշակութային

Թատերական տոնի փոխարեն՝ «Հայ ֆեստ»-ն այս տարի իր հանդիսատեսին ներկայացավ կրթական ծրագրերով, վարպետության դասերով, կլոր սեղաններով ու հանրային քննարկումներով: Երկում ստեղծված իրավիճակին համահունչ՝ 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնը նման չէր նախորդ տարիներին, այս տարի պակասում էր տոնական տրամադրությունը. զուսպ էր, բայցեւ բովանդակ: Ընդ որում՝ այս ծանր օրերին «Հայ ֆեստ»-ը կարողացավ իրականություն դարձնել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ծրագրերը, որոնք նախատեսված էին փառատոնի շրջանակում: Առանձնահատուկ ուշադրության է արժանի «Հայ ֆեստ»-ի եւ լեգենդար «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչների երկխոսությունը՝ թատերական միտումների, նոր ուղղությունների ու մարտահրավերներ մասին, որն արդարացիորեն կարելի է համարել հայաստանյան թատերարվեստի զարգացմանն ու մշակութային փոխանակմանը նպաստող խոշոր իրադարձություն: Ամփոփելով 21-րդ «Հայ ֆեստ»-ը՝ «Իրավունք»-ը զրուցեց կատարողական արվեստի միջազգային փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

- Թեպետ «Հայ ֆեստ»-ի որոշ միջոցառումներ չեղարկվեց, բայց փառատոնը կայացավ ու պատվով դուրս եկավ ստեղծված իրավիճակից: Դուք ինչպե՞ս կգնահատեք արդյունքները:

- Իսկապես, ամենակարեւորն այն է, որ փառատոնն, այդուհանդերձ, կայացավ: Չնահանջեցինք եւ շարունակում ենք ներկայացնել արվեստը: Կարեւոր արդյունքներից է այն, որ «Ավինյոն» փառատոնի հետ կունենանք համագործակցություն: «Ավինյոն»-ի տնօրենը, տեսնելով մեր փառատոնի կազմակերպչական աշխատանքները՝ ասաց, որ կմտածի, թե ինչպես «Հայ ֆեստ»-ը կկարողանա օգնել իրենց, ինչը շատ գնահատելի է: Այն փոքրաթիվ արտասահմանյան ծրագրերը, որոնք նախատեսված էին փառատոնի շրջանակում, բոլորն իրականություն դարձան: Հայկական ծրագիրը, որը ներառված էր փառատոնում, եւս փոքրաթիվ էր, բայց այն նույնպես հրաշալի արդյունքներ ունեցավ: Ամեն ինչ ստացվեց այն մակարդակի վրա, որը ցանկանում էինք: Ուղիղ նշանակետին էին բոլոր կայացած վարպետության դասերը, կլոր սեղանները: Այնպես որ, ամեն ինչ աշխատեց, կազմակերպչական առումով ամեն ինչ կայացավ, ինչը շատ կարեւոր է: Նույնքան կարեւորում եմ նաեւ, որ մեզ հաջողվեց արդյունավետ աշխատել սոցմեդիայի հետ, հրաշալի աշխատանք իրականացվեց լրատվամիջոցների, ինչպես նաեւ մեր արտերկրից ժամանած գործընկերների հետ:

- Պարոն Ղուկասյան, խոսեցինք արդյունքներից, իսկ ի՞նչ կորցրեց «Հայ ֆեստ»-ի հանդիսատեսը՝ փառատոնի այս տարվա ծրագրային փոփոխությունների հետեւանքով:

- Եթե չլիներ պատերազմը եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակը, Հայաստան էին գալու մեծ ներկայացումներ, որոնք արդեն իսկ նախատեսված էին: Մեծ բում կլիներ, եթե ինչպես ծրագրել էինք, այնպես էլ անեինք: Բայց նույնիսկ հիմա՝ ստեղծված իրավիճակում, «Հայ ֆեստ»-ը ինչպես եղել է փայլուն մտածված պրոդուկտ, այդպես էլ մնացել է: Միայն այն, որ «Ավինյոն» փառատոնի հետ ունենալու ենք համագործակցություններ տարբեր մակարդակներում՝ ե՛ւ ուսանողական, ե՛ւ թատրոնի երիտասարդ մասնագետների, ինչպես նաեւ արդեն կայացած ռեժիսորների հետ, այս ամենը շատ-շատ թանկ է մեզ համար: Մենք կմտածենք նաեւ փոխանակման ծրագրերի մասին, առնվազն կլինեն թատրոնների փոխգործակցություն, մշակութային հարթակների երկխոսություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=266871&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը