Հայե՛ր, մի՛ տրվեք նենգ պրոպագանդային. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական

Հայե՛ր ջան, թուրքական պրոպագանդայի մեքենան համացանց է նետել 8 րոպեանոց տեսանյութ, որի հիմնական նպատակն է հասարակ ժողովրդի մոտ ատելություն ներշնչել հայ ղեկավարության հանդեպ, որոնց ղեկավարության տարիներին Ալիեւի աչքերը գետնից չէին բարձրանում, էլ ուր մնաց թե նրա ոտքը մեր սրբազան հողը պղծեր... Եթե հայ ղեկավարները սխալներ են գործել, նրանք դրա համար պետք է դատվեն հայ ժողովրդի կողմից, այլ ոչ թե դեմոնստրատիվ գցվեն թուրքական զնդաններ... Այդպես արդեն եղել է 100 տարի առաջ, երբ 1915-ի ապրիլի 24-ին ցեղասպանելով հայ ազգին առաջին հերթին գլխատեցին ազգը, զրկելով նրան իր վերնախավից... Հայերից հավաքեցին բոլոր տեսակի զենքերը՝ ինչպես եւ հիմա, իսկ հետո ցեղասպանեցին անպաշտպան մնացած երեխաներին, կանանց եւ զառամյալ ծերունիներին...

Այսօր դարձյալ Հայոց ազգը ցեղասպանող՝ ազգությամբ նույնսկ ո՛չ թուրք, այլ քուրդ Ալիեւը, այս պատվերով հանած ռոլիկով, ուր ամեն երկրորդ բառը նրա գովքն է անում. «Алиев строил города», շեղում է հանրության ուշադրությունը, նրա ցասումի սլաքները ուղղելով դեպի սեփական կառավարիչները, այլ ոչ դեպի իրե՛ն ցեղասպանո՛ղ թուրքը... Սա պառակտում եւ միմյանց հանդեպ չարություն եւ ատելություն սփրող ռոլիկ է, ուր ոչ մի բառ չի ասվում այն մասին, որ ալիեւները Ադրբեջանի ղեկին են միայն «Ղարաբաղյան թեման» շրջանառելով... Շատ նման է Լեւոնի վարքին, ով «Ղարաբաղ» գոռալով հանեց Իգոր Մուրադյանին, իսկ հետո ներքաշեց սուտ «Ղարաբաղի անկախության» թեզն այն ժամանակ, երբ ՀՀ արդե՛ն իսկ ուներ պատգամավորներ Արցախից: Ուշադրություն դարձրեք, այդ ռոլիկում ոչ մի բառ չկա ո՛չ Լեւոնի, ո՛չ Նիկոլի ընտանիքի մասին, ովքեր՝ իրենց իսկ խոստովանությամբ, մինչեւ 2018 թվականն առանց վարկ վերցնելու անգամ հեռուստացույց, կամ լվացքի մեքենա գնելու փող չունեին... Իհարկե այդ պրոպագանդային ռոլիկում չի ասվում, թե քանի-քանի միլիարդներով է հարստացել Ալիեւի եւ Մեհրիբանի ընտանիքը՝ նրանք ներկայացվում են կառուցաղական ղեկավարներ...

Հայե՛ր, մի՛ տրվեք այս նենգ պրոպագանդային... Մի՛ պառակտվեք ղաբաղցի-հայաստանցի գոռալով... Մեր թշնամին մեկն է, եւ նա հմտորեն իր վրայից հանում է ցեղասպան անունը... Ոչ մեկ աշխարհում չօգտագործեց «ագրեսոր» բառը դրանց հանդեպ... Ավելին, բարոյական նորմերի ոտնահարում է տեղի ունենում ո՛ղջ աշխարհում... Ես չեմ հասկանում, եթե նորմալ մարդու առջեւ մի տականք բռնաբարի 10 տարեկան երեխայի, պետք է անտարբերությամբ հանդուրժեք եւ չսաստե՞ք այդ գարշանքը... Ի՞նչ է նշանակում, եթե մենք փոքր ազգ ենք, ուրեմն՝ ուժեղը իրավունք ունի գա եւ մեզ մեր տնից հանի՞... Սա արդեն հակասում է ոչ միայն բարոյական նորմերին, այլ ձե՛ր իսկ կապիտալիստական սկզբունքներին, ուր անձի սեփականությունը священная корова է հայտարարված...

Հ.Գ. Ի՞նչ է, աշխարհի հետախուզական ծառայությունները компромат չունե՞ն այս կլանի հանդեպ... Այդ ինչո՞ւ են բոլորը բերանները ջուր առել... Եվ ամենազազրելին, ինչո՞ւ խաղաղ ապրող փոքր ազգի վրա հարձակվողը մինչ օրս չի դաջվել ագրեսոր պիտակով...

Но есть и божий суд, наперсники разврата!

Есть грозный суд: он ждёт;

Он не доступен звону злата,

И мысли, и дела он знает наперёд.

Тогда напрасно вы прибегнете к злословью:

Оно вам не поможет вновь,

И вы не смоете всей вашей чёрной кровью

АРЦАХА праведную кровь!

(Прости Лермонтов…)

Գրող, հրապարակախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում