ԱԱ․ Հարություն Մերդինյանը գրավեց չորրորդ տեղը(տեսանյութ)
Սպորտ
Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը գրավեց 4-րդ տեղը։
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում 39-ամյա մարմնամարզիկը վաստակեց 14.600 միավոր։
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց իռլանդացի Ռիս Քլենագանը 15.100 միավոր։ Փոխչեմպիոն դարձավ ԱՄՆ ներկայացնող Խոյ Յանգը, բրոնզե մեդալակիր Հորդանանի ներկայացուցիչ Ահմադ Աբու Ալ Սաուդը։