Մեր ժողովուրդները կապված են բարեկամության դարավոր ավանդույթներով. Խաչատուրյանը՝ Պուտինին
Ախ կանայք
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներով։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված կառուցողական ջանքերը կարևոր ներդրում կունենան մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում»։
https://iravunk.com/sim/?p=266791&l=am/