«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Նման պատմությունների մասին խոսելն այսօր «մոդայիկ» չէ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը հաճախ է ծայրահեղությունների գերի դառնում վերաբերմունքի կամ գնահատման տեսակետից: Այս գործոնը առավել խորացել է 44-օրյա պատերազմից հետո, էլ ավելի՝ արցախցիների բռնի տեղահանման ու Արցախի հանձնման գործընթացին զուգահեռ: Խոսքը վերաբերում է նաև հակառուսական տրամադրությունների գեներացմանը:

Ի մասնավորի, արցախյան ողբերգության հարցում շատերը ամենածանր մեղադրանքներ են հնչեցնում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի նկատմամբ: Ընդ որում, այնպիսի մոլուցքով, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե միակ կամ առնվազն գլխավոր մեղավորը խաղաղապահներն են: Ըստ շատ փորձագետների, այստեղ մեծ դեր ունի իշխանական քարոզչամեքենան, որն իր հարթակներով ու արևմտյան ուղղվածությամբ և ֆինանսավորմամբ հայտնի սատելիտների միջոցով հանրության մեջ ատելություն է գեներացնում Ռուսաստանի, այդ թվում՝ խաղաղապահների հանդեպ: Այն, որ Ռուսաստանին, ինչու չէ՝ նաև խաղաղապահներին, շատ մեծ հարցեր կան, քննարկման ենթակա չէ: Սակայն միակողմակի չլինելու համար, հանուն արդարության, պետք է նշել նաև «մեդալի հակառակ» կողմը:

Ընդ որում, նման պատմությունները շատ են, բայց դրանց մասին այսօր խոսելը «մոդայիկ» չէ, իսկ նրանք, ովքեր պատմում են, ցանկանում են «անանուն» մնալ։ Պատճառն այն է, որ, ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ Փաշինյանի իշխանական քարոզչությունը լուրջ հաջողությունների է հասել հակառուսական տրամադրություններ տարածելու գործում, և այսօր Մոսկվան է գլխավոր մեղավոր «նշանակված» կատարվածի համար։ Այնպես որ, վերոնշյալ վկայությունները խաղաղապահների գործողությունների վերաբերյալ այս օրերին ուղղակի կխեղդվեն քննադատության տարափում։ Բայց ժամանակը գուցե ամեն ինչ իր տեղը դնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում