«ՀԱԴՐՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԷԻՆՔ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ,44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԺՈՐԱ ԲԱԼԱԴՅԱՆ

Սպորտ

Հոկտեմբերի 1-ին Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել է պրոֆեսիոնալ K1 և Խառը մենամարտերի /MMA /միջազգային մրցաշար, որի ժամանակ տպավորիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից, 24-ամյա ԺՈՐԱ ԲԱԼԱԴՅԱՆԸ: 

Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նա այսպես մեկնաբանեց մրցաշարն ու իր հաղթանակը.

-«Հանդես եկա 75 կգ քաշային կարգում։ Մրցակիցս իրանցի էր, շատ լավ պատրաստված, բավականին պինդ մարզիկ էր, բայց, ես կարողացա ավելի ուժեղ գտնվել ու հաղթել նրան: Մենամարտի երկրորդ ռաունդում, տեխնիկական նոկաուտի ենթարկեցի ու հաղթեցի։ Պրոֆեսիոնալ ռինգում արդեն ունեմ 4 հաղթանակ, 2 պարտություն»:

- Ժորա, տեղյակ եմ, որ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին ես մասնակցել։

- Ես կամավոր էի մեկնել ռազմաճակատ, պատերազմի թեժ օրերին եղել եմ Հադրութի սահմանամերձ դիրքերում, հայտնվեցինք շրջափակման մեջ։ Շենգավիթի Երկրապահ կամավորականների ջոկատի անդամների հետ միասին սկզբից Արմավիր ենք գնացել, այնուհետև տեղափոխվեցինք Արցախի Հադրութ քաղաք։ Մասնակցել ենք պատերազմին մինչև նոյեմբերի 2-ը։ Մենք մեզ վստահված դիրքը պահել ենք մինչև վերջ, ցավոք, զոհեր, վիրավորներ շատ ունեցանք, սակայն երբեք չենք նահանջել։ Մենք Հադրութում հայտնվել էինք շրջափակման մեջ, երբ նահանջ հրաման տվեցին, մենք 6 հոգով հասել էինք Մարտունի, որոշ ժամանակ կորել էինք, հետո գտանք մեր զինվորներին։ Ցավոք, վերջերս էլ կորցրինք Արցախը, մեր հերոս եղբայրների արյամբ ազատագրված սուրբ հողը, շատ մեծ ցավ եմ ապրում, մարդիկ ճարահատյալ, բռնեցին գաղթի ճանապարհը, ապաստան գտնելով Հայաստանում, շատ ծանր պայմաններում են այժմ գտնվում, թե հոգեպես, թե նյութապես։

- Ժորա, երբ ես սկսել զբաղվել սպորտով։

- Շատ վաղ հասակից, 3 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով, սկզբից կարատեով եմ պարապել, 7 անգամ կարատեի Հայաստանի չեմպիոն եմ դարձել։ Հետո հիասթափվում էի, որովհետև ֆինանսի բացակայության պատճառով չէի կարողանում մեկնել տարբեր երկրներ մրցաշարերի, Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների մասնակցելու։ Հետո էլ որոշեցի պարապել K1-ով ու խառը մենամարտերով։ Բազմաթիվ վնասվածքներ եմ ունեցել ու ապաքինվել։

- Իսկ ինչ ծրագրեր կան։

- Իմ միակ երազանքը մարզական չէ, երազում եմ ազատագրել ողջ Արցախը։ - Իսկ ինչ խորհուրդ ունես պատանիներին։

- Կյանքում, թե սպորտում ինչ էլ որ լինի, թեկուզ ասեն չես կարող, չկոտրվեն։ Այն, ինչի ձգտում են, 100 տոկոսով հասնելու են, եթե նպատակասլաց լինեն։ Ես միշտ դիմել եմ ու հիմա էլ դիմում եմ Աստծուն իմ հաջողությունների, անհաջողությունների համար, հաճախ աղոթեն, հաճախեն եկեղեցի հանգստության համար նաև։ Իմ կոչը հայ ժողովրդին համախմբվել, մի բռունցք դառնալ, որպեսզի չկորցնենք մեր երկիրը, պետականությունը։ Ցավոք, թշնամին նենգ ու ստոր է ու չի բավարարվում միայն Արցախով։ Ես միշտ պատրաստ եմ պաշտպանելու իմ հայրենիքը, խաղաղություն եմ մաղթում մեր երկրին։

- Իսկ պետական աջակցություն ստանում ես։

- Իհարկե, ստանում եմ, գոհ եմ։

- Շնորհակալություն, Ժորա, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շատ շնորհակալ, որ չեք անտեսում ու լուսաբանում եք մեր նվաճումների մասին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում