«Փաստ». Քաղաքական գործոնը դուրս է մղվում Երևանի ավագանուց

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում թեկնածուներից Տիգրան Ավինյանն ամեն ինչ արեց՝ ընտրություններն ապաքաղաքականացնելու և մունիցիպալ հարթություն տեղափոխելու համար: Այդ «մեթոդին» աջակցեցին մերձիշխանական այլ ուժեր ևս: Սա՝ այն դեպքում, երբ հիմնական ընդդիմադիր ուժերն առաջին պլան էին մղում քաղաքական գործոնը, ի մասնավորի՝ ամբողջական իշխանափոխության գաղափարը:

Սակայն թե՛ հոկտեմբերի 10-ին ընդառաջ հետընտրական զարգացումները, թե՛ այն հանգամանքը, որ իշխանափոխության կուլմինացիան տեղափոխվեց հրապարակ, սակայն նորից արդյունք չտվեց, արդեն բուն ավագանու առաջին նիստը և վերջինիս հետագա գործունեությունն, ըստ էության, դարձնում են ապաքաղաքական, այսինքն՝ առավելապես մունիցիպալ: Առավել ևս, որ ավագանու կազմ անցած երկու ուժերը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը, հայտարարել են, որ առաջին նիստին չեն մասնակցելու: Ըստ այդմ, առավել ևս առկա իրողությունների ֆոնին, այլևս երկրորդական է դառնում, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ, թեկուզ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ այդ պաշտոնը կստանձնի Տիգրան Ավինյանը:

Ավելին, հաշվի առնելով, որ ընտրվելուց հետո մեկ տարի նրան չեն կարող անվստահություն հայտնել, ստացվում է, որ առնվազն մեկ տարի քաղաքական գործոնը բացարձակ դուրս է մղվում Երևանի ավագանու նիստերից, իսկ եթե, ի տարբերություն իշխանական ողջ համակարգի, Ավինյանին մեկ տարում հաջողվի, ինչպես ասում են, գոնե աշխատել, ապա գուցե մեկ տարի հետո էլ Երևանի ավագանին մնա սոսկ մունիցիպալ հարթության մեջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի