Եպիսկոպոսաց հավաքի քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն

Հասարակություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքին քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները: Քննարկումների արդյունքում ընդունվեց հետևյալ հայտարարությունը.
 
«Արցախում Ադրբեջանի չդադարող ցեղասպան գործողությունների հետևանքով վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Արցախի հայության բռնի տեղահանությունը նոր ցավով և տագնապի ծանր զգացումներով է համակել մեր ժողովրդին: Սեփական ինքնության համար պայքարող Արցախի հայության դեմ իրականացված հրեշավոր ոճրագործությունները իրական պատկերն են Ադրբեջանի հակահայկական պետական քաղաքականության:
 
Առավել քան հիասթափեցնող են Արցախում տեղի ունեցած ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության անհամաչափ արձագանքները, որոնք, ըստ էության, որևէ ազդեցություն չունեցան հանցագործությունների կանխարգելման և հակազդման համար: Առկա ծանր փորձությունների հանդիման՝ խիստ մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որ աշխարհաքաղաքական խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում գոյաբանական նոր սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար:
 
Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք անում ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել մեր ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն: Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա:
 
Մեր քաջալերանքը և խոնարհումն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին, որ հարազատական ամենաջերմ զգացումներով լծվել են Արցախից բռնությամբ տեղահանված արցախահայերի կարիքների հոգածությանը:
 
Մեր Եկեղեցու հավատավոր հոտին հորդորում ենք նույն նախանձախնդրությամբ շարունակել արցախահայության աջակցության ծրագրերը: Հորդորում ենք նաև որևէ ձևով տուրք չտալ համերաշխությունը խարխլող, ապազգային խմբերի ու խմբակների շահերն սպասարկող կործանարար քարոզչությանը և, մասնավորաբար, հեռու մնալ արցախցի-հայաստանցի հակադրություն հարուցանող ամոթալի եզրաբանությունից: Հայ ժողովուրդը մեկ է իր ինքնությամբ, իր անցյալով և իր տեսիլքներով: Համազգային մեր կյանքից դուրս պիտի մղվեն հակազգային գաղափարները և մեր ինքնությանն ու գոյությանը հակադրվող հոսանքները:
 
Մեր սուրբ եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու հոգևոր դասով հավատում է մեր ժողովրդի հարատևմանը և հանապազ աղոթքով ու գործով լծված է համայն հայության գոյաբանական խնդիրների հաղթահարմանն ու հայոց լուսավոր ապագայի կերտմանը: Ի Քրիստոս Հիսուս միասնական աղոթքով հայցում ենք երկնավոր Տիրոջ հանապազ օրհնությունը և պահպանությունը մեր հայրենիքին և ապահով ու անվտանգ կյանք՝ բարեպաշտ մեր ժողովրդին:
 
«Եղբայրնե´ր, ո´ղջ եղեք, հաստատո´ւն եղեք՝ մխիթարվեցե´ք ու միաբա´ն մնացեք, խաղաղությո´ւն արարեք, և խաղաղության ու սիրո Աստված թող լինի ձեզ հետ» (Բ Կորն. ԺԳ 11) այժմ և հավիտյանս. ամեն»:
 
Armchurchnews
Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ