ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից օրեր առաջ. POLITICO

Թեմա

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, գրում է POLITICO-ն։

Հանդիպումը նշանավորում է ուկրաինական պատերազմի բռնկման պահից ի վեր Մոսկվայի և Արևմուտքի միջև հազվագյուտ, թեեւ վերջնարդյունքում անարդյունք շփումը անվտանգության հիմնական խնդրի շուրջ:

Քննարկումներին ծանոթ բարձրաստիճան դիվանագետը POLITICO-ին ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ տա անկլավի իննամսյա շրջափակմանը և թույլ տա Հայաստանից մարդասիրական օգնության շարասյուներին անցնել: Նա ասել է, որ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը սեւեռվել այն բանի վրա, թե «ինչպես տեղից շարժել այդ անիծյալ բեռնատարները» և ապահովել, որ սննդի և վառելիքի մատակարարումները հասնեն 100,000 բնակիչներին:

ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն ուղարկել է իր հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին, իսկ Ռուսաստանը գործուղել է Իգոր Խովաևին, ով Ռուսաստանի Դաշնության հատուկ բանագնացն է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների գծով։

POLITICO-ին տրամադրված հայտարարության մեջ ԵՄ պաշտոնյան ասել է՝ «մենք կարծում ենք, որ կարևոր է պահպանել շփման ուղիները համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»: Պաշտոնյան նաև նշել է, որ Կլաարը «վերջին տարիներին» ձգտել է պահպանել շփման ուղիները բազմաթիվ ճակատներում, այդ թվում՝ Խովաևի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ բանակցություններում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ ասելով միայն, որ «մենք չենք մեկնաբանում մասնավոր դիվանագիտական ​​քննարկումները»։

Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ ամերիկացի պաշտոնյան բացատրել է, որ քննարկումները ծագել են այն ըմբռնումից, որ Կրեմլը շարունակում է վերահսկել իրավիճակը տարածաշրջանում։ «Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք իսկապես ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես հիմա, երբ մենք վտանգավոր պահին ենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին