ՌԴ-ի նկատմամբ նման թշնամական քայլը ուղիղ ազդելու է հայ-ռուսական հարաբերությունների վրա.Ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահը` Հռոմի ստատուտի վավերացման մասին

Հանդիպում

Նախօրեին Ազգային ժողովը 60 կողմ 22 դեմ ձայներով ընդունեց Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը  (Հռոմի ստատուտ) վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:

«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վավերցված ստատուտին վրդովված նկատեց.

-Հռոմի ստատուտի վավերացմանը դեմ եմ, ավելին` ես համարում եմ, որ այս պահին ՌԴ-ի նկատմամբ նման թշնամական քայլը ուղիղ ազդելու է հայ-ռուսական հարաբերությունների վրա, սա սեպ էր խրված հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա:

-Իսկ, ինչպե՞ս եք վերաբերում, որ ռուսական համայնքի իշխանական ներկայացուցիչը Աժ-ում կողմ քվերակեց Հռոմի ստատուտին: Ձեզ հետ, որպես ռուսական համայնքի ներկայացուցի չի՞ քննարկվել է առհասարակ այս հարցը ՔՊ-ի պատգամավորի կողմից:

-Նախ ես համարում եմ, որ սխալ է արել մեր ներկայուցիչը ԱԺ-ում քվերարկելով կողմ, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ պատգամավորը մեր տեսակետը չի հարցրել, չի քննարկել: Կարծում եմ, որ նա այդպիսով բացառապես իր դիրքոշումն է հայտնել: Գիտեք, ՀՀ-ում կան բազմաթիվ ռուսական համայնքի ներկայացուցիչներ, բայց կազմակերպությունների մեջ էլ այդ հարցը չի քննարկվել:

-Լավ, ի՞նչ սպասել, վավերացումից հետո:

-Իսկ այսօր որեւէ մեկը կարո՞ղ է պատասխանել, թե ինչ է մեզ սպասվում, օրինակ հենց վաղը: Ակնհայտ է մի բան` Ռուսաստանը սա ընկալում է, մեղմ ասած, ոչ բարեկամական քայլ, իսկ, թե ինչ կհաջորդի այս ամենին դժվար է ասել: Ես ինքս մեծ ցավ եմ ապրում, որ հայ ղեկավարությունը որոշել է գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ուղիղ սրման, այլ բան ասել չեմ կարող:

-Ձեր կազմակերպությունը որեւէ կերպ ընդվզելո՞ւ է ստեղծված իրավիճակին:

-Մեր կազմակերպության կանոնադրության մեջ հտակ գրված է, որ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, ուղղակի իրավունք չունենք զբաղվելու: Վերը նշվածն էլ իմ անձնական կարծիքն է: 

 

https://iravunk.com/sim/?p=266548&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ