ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Հայտ­նի բժիշկ, հան­րա­յին գոր­ծիչ Գ­ևորգ Գ­րի­գոր­յա­նը մատ­նան­շել է մի զար­մա­նա­լի պա­րա­դոքս. «Ե­թե մտա­ծում ես, որ դու ա­նօ­գուտ ես, քեզ չեն նկա­տում, և դու մի բա­նի հա­մար պի­տա­նի չես, ա­պա մի սրտնե­ղիր և հի­շիր, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը այս օ­րե­րին ու­նի նա­խա­գահ...»: Եվ ի­րոք, այս դրա­մա­տիկ և­ ող­բեր­գա­կան օ­րե­րին որ­ևէ ծպտուն լսե՞լ եք ՀՀ նա­խա­գահ կոչ­վող այդ ա­նի­մաստ ա­րա­րած ՎԱ­ՀԱԳՆ ԽԱ­ՉԱ­ՏՈՒՐ­ՅԱ­ՆԻՑ: Ի դեպ, նա ի պաշ­տո­նե կոչ­վում է պե­տութ­յան գլուխ, բայց ի­րա­կա­նում ին­չի գլուխ է... Լավ, ինչ­պես ա­սում է ա­զա­տա­մար­տիկ ըն­կեր­նե­րիցս մե­կը` «Զու­գա­րան բե­րանս բա­ցել մի՛ տվեք»: Չ­նա­յած` մի­գու­ցե լավ է, որ ծպտուն չի հա­նել այդ պա­րոն ա­նի­մաս­տը, թե չէ մի ան­հար­մար բան կստաց­վեր: Ա­սենք` մա­հա­ցած թա­գու­հու դա­գա­ղի մոտ սել­ֆի ա­նե­լու պես, կամ էլ հան­կարծ կո­րո­շեր Ար­ցա­խը զավ­թած ադր­բե­ջա­նա­կան տե­ռո­րիստ հրո­սակ­նե­րի հա­մար դաշ­նա­մուր նվա­գել: Ա­ռայժմ թող ցածր ինք­նագ­նա­հա­տական ու­նե­ցող­նե­րին վատ սրտի մխի­թա­րանք ծա­ռա­յի, սա­կայն գա­լու են պա­հե­րը, երբ ա­չա­ռու հսկո­ղութ­յան տակ պետք է պա­հել այդ ա­նի­մաստ ա­րա­րա­ծին: Օ­րի­նակ` այն պա­հե­րին, երբ Նի­կո­լի դա­վա­ճա­նա­կան թղթե­րը ստո­րագ­րե­լու հարց լի­նի, բայց հու­սանք, որ կա­պի­տուլ­յան­տին կհասց­նենք հե­ռաց­րած լի­նել:

­Դա­տա­պար­տե­լով ընդ­դի­մութ­յա­նը՝ այս ի­րա­վի­ճա­կում խուն­տա­յին քննա­դա­տե­լու հա­մար՝ ՔՈ­ՉԱՐ­ՅԱՆ ԱՆ­ԴՈ­ՆԸ զար­մա­նա­լի հռե­տո­րա­կան հարց է ուղ­ղել. «Այ­սինքն՝ իշ­խա­նութ­յունն էս ժո­ղովր­դի իշ­խա­նութ­յու­նը չի՞, թշնա­մի՞ն է, էս ի՞նչ եք խո­սում»: Բա թշնա­մի եք, բա էլ ի՜նչ զահ­րու­մար եք: Ա­ռա­ջին թշնա­մին դուք եք, նոր հե­տո թուր­քը: Հա­յի ո­խե­րիմ թշնա­մի լի­նե­լուց ա­ռաջ, սա­կայն, սրանց խուն­տան թուր­քե­րի մեծ բա­րե­կամն է: Բա որ այդ­պես չլի­ներ, ա­սենք, Նի­կո­լի խոս­նակ աշ­խա­տող հա­կա­հի­գիե­նիկ ՔՊ­–ա­կան Նա­զե­լի Բաղ­դա­սար­յա­նը «Ար­ցախ» բառն օգ­տա­գոր­ծե­լու հա­մար նե­րո­ղութ­յուն կխնդրե՞ր՝ այն փո­խա­րի­նե­լով «Լեռ­նայն Ղա­րա­բաղ» եզ­րույ­թով: Ու­մի՞ց էր նե­րո­ղութ­յուն խնդրում, Ան­դո­նի՞ց, թե՞ թուր­քե­րից՝ սե­փա­կան շե­ֆի տե­րե­րից… Ա­լենն էլ «հա­մե­րաշ­խութ­յան» և «միաս­նութ­յան» կո­չեր է հնչեց­նում: Մենք չենք կա­րող միաս­նա­կան լի­նել թուր­քից վատ­թար թշնա­մի­նե­րի` նի­կոլ­նե­րի հետ: Չենք կա­րող միաս­նա­կան լի­նել պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յուն դա­վա­նող չհայ չմարդ­կանց հետ, չենք կա­րող միաս­նա­կան լի­նել մեր պե­տութ­յու­նը վախ­ճա­նի տա­նող ազ­գա­դավ­նե­րի հետ, չենք կա­րող միաս­նա­կան լի­նել ֆի­զի­կա­կան նող­կանք հա­րու­ցող ժե­խա­պե­տե­րի հետ: Չենք կա­րող...

Այ­սօր մենք կա­րող ենք թևա­կո­խել Հարավային Կովկասում «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջան». այս մա­սին հայ­տա­րա­րել է տե­ռո­րիս­տա­կան պե­տութ­յան` Ադր­բե­ջա­նի պա­րագ­լուխ ԻԼ­ՀԱՄ ԱԼԻ­Ե­ՎԸ՝ ե­լույթ ու­նե­նա­լով Տիե­զե­րագ­նա­ցութ­յան 74–րդ մի­ջազ­գա­յին կոնգ­րե­սի բաց­ման ա­րա­րո­ղութ­յա­նը. «Մենք վերջ ենք դրել հա­կա­մար­տութ­յա­նը. Այս հա­կա­մար­տութ­յան լուծ­ման արդ­յուն­քում մենք պահ­պա­նե­ցինք մեր ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը և վե­րա­կանգ­նե­ցինք մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը... Այ­սօր մենք կա­րող ենք թևա­կո­խել Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջան։ Սա մեր կար­ծիքն է։ Հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն, փոխ­շա­հա­վետ նա­խագ­ծեր, մենք այ­սօր ցույց ենք տա­լիս այս ա­մե­նը»: Դե ա­րի ու մի ա­սա` յա՜, ի­րո՞ք: Համ էլ տիե­զե­րագ­նա­ցութ­յու­նը` ուր, այս եր­կո­տա­նի մար­դաս­պան բո­րե­նի­նե­րը` ուր... Թե՞ Բաք­վում խնդիր է դրվել` ցե­ղաս­պա­նութ­յան, ան­մարդ­կա­յին կտտանք­նե­րի, ա­ներ­ևա­կա­յե­լի դա­ժա­նութ­յուն­նե­րի ի­րենց հարս­տա­գույն փոր­ձը նաև Տիե­զերք ար­տա­հա­նել: Այս­տեղ զար­մա­նա­լի է նաև տիե­զե­րագ­նա­ցութ­յանն առնչ­վող մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի կեց­ված­քը. պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ե­թե հան­կարծ պարզ­վի, որ Տիե­զեր­քում այլ քա­ղա­քակր­թութ­յուն­ներ կան, ինչ­պե՜ս դրանք հե­ռու կփախ­չեն Եր­կիր մո­լո­րա­կից, հենց որ հասց­նեն Ա­լի­ևի ցե­ղա­կից­նե­րի հետ շփվել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=266495&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը