ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԷՐ, ՄՆԱՑԵԼ ԷՐ «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՑՈՒՆ»

Վերլուծություն

Երկ­րում ա­պո­կա­լիպ­տիկ սպա­սում­նե­րի պա­կաս չկա, սա­կայն պարզ­վում է` Եր­ևա­նի ա­պա­գա քա­ղա­քա­պե­տի հար­ցը ո­մանց հա­մար գերխն­դիր է: Հի­մա 2018–ին ազ­գը սևուս­պի­տա­կի բա­ժա­նած նի­կո­լակ­լոուն Հայ­կո՞ն կլի­նի, թե՞ պաշ­տո­նա­պես նի­կո­լա­կան Ա­վին­յան Տի­կոն, ու այդ ա­մե­նը սա­կար­կութ­յուն­նե­րով, պայ­քար­նե­րով... Ի՞նչ տար­բե­րութ­յուն, երբ ա­վե­րա­կաց թա­գա­վո­րե­լու ի­րա­կան ռիս­կեր կան: Բայց ադ խա­ղը խան­դա­վառ խա­ղում է նաև ընդ­դի­մա­դիր «Մայր Հա­յաս­տան» դա­շին­քը:

ՍՐԱՆՔ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻ՞Ն ԵՆ

­Նաև USAID–ի ժրա­ջան ակ­տի­վութ­յու­նը մեր երկ­րում լավ նա­խան­շան չէ... 1990–ա­կան­նե­րի ա­ռա­ջին կե­սին հենց USAID–ի նավ­թա­վառ­նե­րով ու նավ­թով էինք տա­քա­նում ու հու­մա­նի­տար սննդամ­թեր­քի հերթ կանգ­նում, որ սո­վից չսատ­կենք... Ի­հար­կե շնոր­հա­կալ ենք ա­մե­րիկ­յան հար­կա­տու­նե­րին` այդ տա­րի­նե­րին օգ­նութ­յան ձեռք մեկ­նե­լու հա­մար, սա­կայն այդ տա­րի­նե­րի վե­րա­դար­ձը չենք ու­զում: Մա­նա­վանդ` Ար­ցա­խի կորս­տի ֆո­նին: Ան­շուշտ, ար­դա­րութ­յան է­լե­մենտ կա, որ «Ար­ցա­խից պրծնենք, լավ ապ­րենք» գար­շե­լի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան կրող­նե­րը, որ հա­նուն դրա 2018–ին «Սերժ մեր­ժե­ցին», հի­մա դա­ժա­նա­բար պատժ­վեն, սա­կայն նրանց հետ մեկ­տեղ այդ այ­լան­դա­կութ­յանն ընդ­դի­մա­ցող­նե­րով էլ ենք ո­տա­տակ գնում: Իսկ հի­մա մեզ «մար­դա­սի­րա­բար օգ­նե­լու» մեծ հեր­թեր կան, ին­չը մատ­նա­ցույց է ա­նում մեծ ա­ղե­տը: Համ էլ Նի­կո­լի կա­ռա­վա­րութ­յու­նը դար­ձել է հա­մաշ­խար­հա­յին մու­րաց­կան, և հաս­տատ կու­րա­խա­նա ա­ռատ ո­ղոր­մութ­յու­նից, սա­կայն, ինչ­պես նկա­տել է Նժ­դե­հը, մու­րա­ցի­կին ան­կե­լա­նոց են տա­լիս, բայց ոչ Ան­կախ Հայ­րե­նիք:

Ե­ղած ար­դեն էա­պես թու­լա­ցած պե­տա­կա­նութ­յունն էլ կա­պի­տուլ­յանտ­նե­րի բո­լու­կը լրա­ցու­ցիչ վտան­գի է են­թար­կում` թշնա­մա­նա­լով ռուս­նե­րի ու պար­սիկ­նե­րի հետ: Հ­ռո­մի ստա­տու­տի շտապ վա­վե­րա­ցումն ԱԺ­–ում, ո­րը վրդով­մուն­քի ա­լիք հա­րու­ցեց ՌԴ վեր­նա­խա­վում: Եվ այդ ա­մե­նը` ձմեռ­նա­մու­տին... Ու գու­մա­րած դրան` հենց այդ ա­նիծ­յալ ստա­տու­տի հետ­քե­րով հայտն­վեց հա­ղոր­դագ­րութ­յուն, որ թշնա­մին գե­րե­վա­րել է Ար­ցա­խի պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­ներ Բա­կո Սա­հակ­յա­նին ու Ար­կա­դի Ղու­կաս­յա­նին և ԱԺ նա­խա­գահ Դա­վիթ Իշ­խան­յա­նին: Կր­կին հա­մընկ­նում է Նի­կո­լի հա­մար ան­ցան­կա­լի ան­ձանց ցու­ցա­կի հետ: Հա, մեկ էլ հա­ղոր­դագ­րութ­յուն ե­ղավ, որ «պա­տա­հա­կա­նո­րեն» փակ­վել է Վե­րին Լար­սը:

­Սա­կայն նաև ոչ ստան­դարտ ազ­դակ­ներ ե­կան Մոսկ­վա­յից: Տա­րա­տե­սակ «мно­го­хо­дов­ка»–նե­րի սի­րա­հար Լավ­րո­վը հան­կարծ Նի­կո­լին և ՔՊ­–ին ո­րա­կեց «ժա­մա­նա­կա­վոր վար­չա­կազմ», ո­րը ՌԴ­–ից դուրս է փնտրում «իր անվ­տան­գութ­յու­նը», սա­կայն ո­րը չի կա­րող խա­թա­րել «ՌԴ և ՀՀ ժո­ղո­վուրդ­նե­րի» բա­րե­կա­մութ­յու­նը... Ի դեպ, նույն Նի­կո­լին «կա­ռա­վա­րիչ» (այ­սինք` ինչ­–որ մե­կի վար­չա­կազ­մի ղե­կա­վար) էր ո­րա­կել Սերժ Սարգս­յա­նը դեռ 2021–ին, սա­կայն «ժա­մա­նա­կա­վոր վար­չա­կազմ» բա­ռա­կա­պակ­ցութ­յու­նը երբ հնչում է գեր­տե­րութ­յան գլխա­վոր դի­վա­նա­գե­տի շուր­թե­րից, դա ան­նա­խա­դեպ է: Հի­մա ի՞նչ է դրան հետ­ևե­լու, 1979 թվա­կա­նի Քա­բու­լի տար­բե­րա՞­կը, թե՞ 2018–ի տար­բե­րա­կը, ո­րով այն ժա­մա­նակ իշ­խա­նազր­կե­ցին Սերժ Սարգս­յա­նին, թե՞ այլ բան... Ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի քա­ղա­քա­կա­նա­պես կզո­րակ­ցե՞ն ընդ­դի­մութ­յա­նը, որն ԱԺ­–ում կռիվ տվեց այդ հի­մա­րա­գույն «Հ­ռո­մի ստա­տու­տի» դեմ, թե՞ նոր «мно­го­хо­дов­ка»–ի սպա­սենք` դա չի կա­րող ա­սել ան­գամ ՌԴ վեր­նա­խա­վը, Ռու­սաս­տա­նը շատ ան­կան­խա­տե­սե­լի է և հա­ճախ ի­ռա­ցիո­նալ իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րում...

Ի դեպ, պա­րա­դոք­սալ բան ա­սաց քա­ղա­քա­գետ Բե­նիա­մին Մաթ­ևոս­յա­նը. «Շատ կզար­մա­նա՞ք, ե­թե ի­մա­նաք, որ նույ­նիսկ ՆԱՏՕ­–ի և ԵՄ­–ի մի շարք երկր­ներ հետ էին պա­հում Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յա­նը Հ­ռո­մի ստա­տու­տը վա­վե­րաց­նե­լուց»: Իսկ ռու­սա­կան ո­րոշ փաբ­լիկ­նե­րում հայտն­վել է տե­ղե­կատ­վութ­յուն, ո­րին ան­ձամբ ես չեմ հա­վա­տում, ա­ռա­վելևս, որ ՌԴ բյու­ջեից եվ­րո­ներն ու­զե­լը տա­րօ­րի­նակ է հնչում. «Բ­յու­ջեից €900 մի­լիոն են պա­հան­ջում՝ Եր­ևա­նում և Գյում­րիում ի­րա­վի­ճա­կը «ճո­ճե­լու» հա­մար։ Ա­սում են՝ ղա­րա­բաղ­ցի հա­յե­րին օգ­նութ­յուն է պետք Փա­շին­յա­նին տա­պա­լե­լու հա­մար»:

ՄԻՄԻԱՅՆ ՆԵՐՍԻ ՈՒԺԵՐՈՎ ՀԵՌԱՑՆԵԼ ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻՆ

Lfik

Ֆեյս­բու­քում էլ մար­դիկ զայ­րա­ցած քննար­կում էին Լ­ֆի­կի «Սի­թի­նե­րում» ար­ված լու­սան­կա­րը, ուր պատ­կեր­ված է պլաս­տի­կե կա­խիչ` «Ար­տադր­ված է Բաք­վում» հսկա­յա­կան պի­տա­կով: Ե­թե ա­ռաջ ադր­բե­ջա­նա­կան ապ­րան­քը թա­քուն էին վա­ճա­ռում, հի­մա գո­վազ­դում են` Նի­կո­լի սրտի օ­լի­գար­խի ձե­ռամբ ա­ռաջ տա­նե­լով ադր­բե­ջա­նա­կա­նա­ցու­մը... յա՜խք:

­Նույն լպիր­շութ­յամբ էլ ՔՊ­–ա­կան­ներն են ի­րենց պա­հում: Հ­ռո­մի ստա­տու­տի ա­ռի­թով և դ­րա­նից ա­ռան­ձին ԱԺ­–ում ընդ­դի­մա­դիր­նե­րը ՔՊ­–ի աչ­քը կո­խե­ցին մի­տում­նա­վոր Ար­ցա­խը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը կոր­ծա­նե­լու ի­րո­ղութ­յու­նը: Կար­ևո­րա­գույ­նը շեշտ­վեց «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար, ՀՀԿ­–ա­կան Հայկ Մա­մի­ջան­յա­նի ե­լույ­թում. «Ար­ցա­խի հանձ­նու­մը Նի­կոլ Փա­շին­յա­նի կող­մից տե­ղի է ու­նե­ցել Պ­րա­հա­յում, երբ ին­քը հայ­տա­րա­րել է, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս է, ին­չը ոչ ոք եր­բեք չի ա­րել։ Հար­գե­լի՛ քա­ղա­քա­ցի­ներ, ե­կեք ֆիք­սենք մի բան, երբ 100 հա­զար մարդ ա­ղե­տի վի­ճա­կում է և ՀՀ­–ի վրա վե­րա­հաս վտանգ է, ՔՊ խմբա­կի միակ նպա­տա­կը մե­ղա­վոր­ներ գտնելն է, ի­րենք «թքած ու­նեն» հայ­րե­նի­քի վրա և բա­ցա­ռա­պես հե­տաքրքր­ված են քա­ղա­քա­կան մե­ղա­վոր­ներ նշա­նա­կե­լով։ Սա է ըն­դա­մե­նը»: Դե, տվյալ դեպ­քում գլխա­վոր մե­ղա­վոր նշա­նա­կում են ռուս­նե­րին, և­ ազ­գա­դա­վութ­յան այլ աս­պեկտ­ներ էլ հի­շա­տա­կե­ցին ՀՀԿ­–ա­կան պատ­գա­մա­վոր­ներ Տիգ­րան Աբ­րա­համ­յա­նը և Ան­նա Մկրտչ­յա­նը` հու­նից հա­նե­լով ՔՊ­–ա­կան բո­լու­կին: 

­Պատ­գա­մա­վոր­ներն, ի­հար­կե, ԱԺ ամ­բիո­նից դի­մում էին ոչ թե ՔՊ­–ին, այլ քա­ղա­քա­ցի­նե­րին, ժո­ղովր­դի պա­սիո­նար հատ­վա­ծին, ո­րը թերևս 100 հա­զա­րի կար­գի է: Այդ մար­դիկ էին նաև Սերժ Սարգս­յա­նի` «Ինձ հա­մար եր­բեք հայ­կա­կան Ար­ցա­խի է­ջը փակ­ված չի լի­նե­լու» ու­ղեր­ձը: Ի դեպ, ար­ցախ­ցի­նե­րի մա­սին ու­շագ­րավ դի­տար­կում ու­նի ի­րա­նա­գետ Վար­դան Ոս­կան­յա­նը. «Հաս­կա­նո՞ւմ եք՝ ի՞նչ ա­րեց Ար­ցա­խի հե­րո­սա­կան հա­յութ­յու­նը. մինչև վեր­ջին հնա­րա­վո­րութ­յու­նը մեն–­մե­նակ կռվեց մեր հայ­րե­նի­քի այդ հատ­վա­ծի հա­մար, իսկ հե­տո մեկ մար­դու պես թո­ղեց իր պա­պե­րի տունն ու հո­ղը՝ հրա­ժար­վե­լով ապ­րել Բաք­վի ցե­ղաս­պան վար­չախմ­բի լծի տակ՝ իր ա­նա­սե­լի ող­բեր­գութ­յամբ բո­լո­րին ի ցույց դնե­լով հա­յի պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը։

­Սե­րունդ­նե­րը կա­նի­ծեն և կա­նար­գեն նույ­նիսկ մեր շի­րիմ­նե­րը, ե­թե Ար­ցա­խը հետ չվե­րա­դարձ­նենք մայր Հա­յաս­տա­նի գիր­կը, և­ այդ մարդ­կանց՝ ի­րենց հայ­րե­նի օ­ջախ­ներն ար­դեն Հա­յաս­տա­նի գրկում։

Իսկ մինչ այդ պետք է սկսել կեր­տել Հա­յաս­տան պե­տութ­յուն­–ամ­րո­ցը, ո­րով­հետև դա է լի­նե­լու մեր անվ­տանգ ու ար­ժա­նա­պա­տիվ գո­յութ­յան միակ ե­րաշ­խա­վո­րը»։

Ան­շուշտ, Ոս­կան­յա­նի ա­սա­ծը չի ըմբռ­նի այն կոն­տին­գեն­տը, ո­րը դա­րե­րով ըն­տե­լա­ցել է ստրկութ­յան օս­ման­յան մո­դե­լին և­ ըն­դու­նե­լի է հա­մա­րում ու­րի­շի լծի տակ ապ­րե­լը: Սա­կայն ՀՀ ա­մե­նա­հայ­րե­նա­տեր բնա­կիչ­նե­րին այդ ու­ղեր­ձից պարզ է դառ­նում, որ ար­ցախ­ցի­նե­րը փաս­տա­ցի կրկնա­պատ­կել են անձն­վեր պայ­քա­րի ու­նակ քա­ղա­քա­ցի­նե­րի զանգ­վա­ծը: Եվ միայն այդ անձն­վեր­նե­րի, այլ ոչ թե դրսի ու­ժե­րի վրա հեն­վե­լով հնա­րա­վոր է ա­զա­տագ­րել Հա­յաս­տա­նը ՔՊ­–ա­կան օ­կու­պա­ցիոն վար­չա­կար­գից: Քան­զի դրսի ու­ժե­րի վրա հեն­վո­ղը չի կա­րող չդառ­նալ դրանց պա­տանդն ու կա­մա­կա­տա­րը, ին­չի վառ ա­պա­ցույ­ցը հենց նի­կո­լա­կան բո­լու­կի գոր­ծու­նեութ­յունն է:

Եվ հենց այդ հայ­րե­նա­տեր զանգ­վածն է այն «վեր­ջին փամ­փուշ­տը» և վեր­ջին հույ­սը, ո­րը կորց­նել չի կա­րե­լի ոչ մի դեպ­քում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=266494&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը