Խաղաղության հասնելու կարճ ճանապարհներից մեկը. Խոսրով Հարությունյան

Ներքաղաքական
«Այսօր, ցավոք, Արցախը փաստացի գոյություն չունի։ Այդ պարագայում վերանում է Լաչինի միջանցքի անհրաժեշտության հարցը։ Ակնհայտ է, որ չի կարող գործել նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող տրանսպորտային հաղորդակցության ապահովման պայմանավորվածությունը։
 
Հայաստանն այլեւս որեւէ պարտավորություն չունի եւ չի կարող ունենալ Ադրբեջանը Թուրքիային կապող տրանսպորտային հնարավորություն ստեղծելու առումով՝ այն էլ իր բյուջետային միջոցների հաշվին։ Ալիեւը իր մարդակեր քաղաքականությամբ փակեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Այն այլեւս չի կարող լինել հայ-ադրբեջանական քննարկումների օրակարգում։ Սակայն խաղաղությանը հասնելու եւ այն անշրջելի դարձնելու գործում օրակարգային է մնում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը։
 
Ընդ որում տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակումը կարող է օգտակար դերակատարում ունենալ միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվի վերգետնյա տնտեսական հաղորդակցության այնպիսի կոնֆիգուրացիա, որը զերծ կպահի կողմերին, միակողմանի օգուտ ստանալու նպատակով, տնտեսական կամ ոչ տնտեսական ճնշում գործադրելու գայթակղությունից։
 
Միայն այդ պայմաններում երկրների միջեւ փոխշահավետ տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել ժամանակի ընթացքում նրանց միջեւ փոխադարձ վստահության ձեւավորմանը։ Իսկ դա գործնականում կարող է դառնալ խաղաղության լուրջ նախադրյալ։ Նման ֆունկցիոնալ նշանակության տրանսպորտային հաղորդակցության միջոց կարող է ծառայել միայն Բաքու-Ղազախ- Իջեւան-Դիլիջան-Հրազդան- Երեւան- Երասխ- Նախիջեւան երկաթուղին։ Այս գիծը, բացառությամբ Իջեւան-Դիլիջան հատվածի, այսօր գոծում է։ Իջեւանի հատվածում անսարքությունը վերացնելու դեպքում այն ամբողջ ծավալով կգործի։ Տրանսպորտային այս համակարգը լոգիստիկայի ժամանակակից պահանջներին համապատասխանացնելու համար կպահանջվեն անհամեմատ քիչ միջոցներ, քանց մեկ այլ դեպքում։
 
Ավելին, եթե կառուցվի Ֆիալետովո-Վանաձոր 35 կմ երկարության գիծը, ապա հնարավոր կլինի Վանաձոր-Գյումրի երկաթուղով կապվել նաեւ Ղարսի հետ։ Այսինքն՝ սա կարող է դառնալ նաեւ Ադրբեջանը Թուրքիային միանացնող վստահելի տարանցիկ ուղի, ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Այդ ուղին նպաստավոր է նաեւ Ռուսաստանի համար՝ Թուրքիայի հետ ցամաքային հուսալի կապ ունենալու առումով։ Առավել եւս, որ այդ ուղու հայկական հատվածը գործնականում տնօրինվում է ՌԴ-ի կողմից։
 
Այսպիսով հայկական կողմը պետք է պաշտոնապես հայտարարի, որ այլեւս դադարեցնում է Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցի շուրջ քննարկումները եւ հանդես գա ապաշրջափակման սեփական կոնցեպտով։ Հայկական կողմը դրա հետ մեկտեղ պետք է հայտարարի, որ բանակցությունները ապաշրջափակման շուրջ կարող են մեկնարկել Ադրբեջանի կողմից վերջին օրերս ձերբակալված անձանց ազատ արձակելու, Արցախի հանրապետության բոլոր պաշտոնյաների եւ զինվորականների Արցախից անարգել ելքն ապահովելու եւ մեր գերիներին ազատ արձակելու դեպքում։ Դա խաղաղություն հաստատելու եւ այն անշրջելի դարձնելու կարճ ճանապարհներից մեկն է», - գրել է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում