Որտեղ ու ինչպես է որոշվելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը. Զրույց թուրքագետի հետ
Հանդիպում
Որն՞ է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի հաջորդ քայլը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ, ով նկատեց.
-Հաջորդ քայլը ըստ իս հասնելն է նրան, որ բանակցություններում հայկական կողմը հաստատի Զանգեզուրի միջանցքի գաղափարը և Հայաստանի տարածքի ներսում առկա ադրբեջանական տարածքների պաշտոնապես անցումը Ադրբեջանին։ Տեսնենք կողմերը Գրանադայում ինչ կպայմանավորվեն։ Համենայնդեպս այդ հարցերում թուրք-ադրբեջանական կողմի դիրքորոշումը հստակ է և փոփոխման ենթակա չէ։
-Իսկ որքանո՞վ եք իրատեսական համարում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը կփորձի ռազմական ճանապարհով լուծել:
- Իհարկե, ռազմական ճանապարհով հարցի լուծումը ևս հնարավոր է, քանի որ սահմանին ներկայումս թե թուրքական, դե ադրբեջանական զորքերի լուրջ կուտակումներ են և ընթանում են լայնածավալ զորավարժություններ, իսկ Զանգեզուրի միջանցքը իրականում կենսական նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ դրանով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապվում են ամենակարճ ճանապարհով։
https://iravunk.com/sim/?p=266301&l=am/