Բոլորը սպասում են` Իրանը մի բան անի, հարձակվեն. Վան Համբարձումյան

Հանդիպում

Իրանը վերջերս հայտարարություններով է հանդես գալիս, թե «կարմիր գիծը» թույլ չեն տա ոչ ոքի հատել, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:

— Ո՞րն է Իրանի համար այդ «կարմիր գիծը», որքանո՞վ Հայաստանը կարող է հույսեր կապել Իրանի հետ, եթե մեր սուվերեն տարածքում ինչ-ինչ գործողություններ սկսվեն, կամ ինչպես կանխատեսում են շատերը` հաջորդ պատերազմը լինի Սյունիքի համար:

Եթե անկեղծ ասեմ, այս պահին ես շատ լուրջ հույսեր եմ կապում Իրանի հետ: Դա չի նշանակում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կներեք, Հայաստանի համար «ուշքները գնում է»: Դա իրենց շահերից է բխում, որ Հայաստանը չկորցնեն: Ադրբեջանական կողմը երբեք չի ասում, որ իրենք պատրաստվում են հարձակվելու, բայց պատրաստվում է հարձակվել: Ամեն անգամ ադրբեջանական զինված ուժերը մարտական գործողությունների անցնելուց առաջ, ինֆորմացիոն դաշտում լավ հարթակ են սկսում` նոր հարձակում: Կան հատուկ ծառայություններ եւ հատուկ նշանակության հատուկ ստորաբաժանումներ, որոնք ոչ միայն ռազմական հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, այլ` ինֆորմացիոն, տեղեկատվական, հոգեբանական պատերազմի ստորաբաժանումներ: Եթե դուք բացեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, կտեսնեք, որ համեմատած, օրինակ, վեց ամիս առաջվա հետ, 20–50 անգամ շատացել է տեղեկատվությունը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը: Մարդիկ հայտարարում են՝ հայերը խփում են, այս են անում, այն են անում: Հող են նախապատրաստում, որպեսզի իրենք իրավունք ունենան ռազմական գործողություններ սկսելու, որպեսզի միջազգային հանրության աչքի առաջ իրենք ագրեսոր չերեւան: Հենց մեկը մի բան ասի, դնելու են ցույց տան, ասեն՝ նայե՛ք, այսքան ամիս ասում ենք, ոչ ոք մեզ չի օգնում, մենք ստիպված ենք ուժ կիրառել:

— Առաջին հերթին ու՞մ է ուղղված այդ քայլը:

— Առաջինը՝ միջազգային հանրության համար. խաղաղ բնակիչների ու տարբեր երկրների հասարակության, որ իրենց աչքում հայերը ագրեսոր դառնան: Եվ դա արվում է պետությունների ղեկավարների համար, որոնք կուզենան հանկարծ հայկական կողմից ներկայանալ: Սա արվում է նրա համար, որ աշխարհը ըմբռնումով մոտենա Ադրբեջանի նպատակներին, թե տեսեք՝ խեղճ պետությունը ստիպված է, տարածքային ամբողջականությունը ճնշված է: Եվ ամբողջ աշխարհը ըմբռնումով մոտենա այն մեթոդներին, որոնք կընտրեն, եթե պատերազմով կուզենան իրենց նպատակներն իրականացնել եւ ասի` իրենք ստիպված են պատերազմ սկսել: Այսօր էլ են ասում հայկական կողմը ինտենսիվորեն խախտում է հրադադարը, ռմբակոծում են մեր դիրքերը, հո չե՞ն ասի՝ մենք պատրաստվում ենք խփենք: Բնականաբար` ոչ, որովհետեւ իրենց այսքան չարչարանքը ջուրը կընկնի: Իրենք ասում են՝ պատերազմի չենք պատրաստվում, բայց լավ պատրաստվում են: Իրանի տարբեր ստորաբաժանումները, զինված ուժերը եւս զորքեր են կուտակում, ինչը Ադրբեջանում չեն կարող հաշվի չառնել:

— Այդ հանգամանքը կարո՞ղ է զսպող օղակ հանդիսանալ Ադրբեջանի համար:

— Ադրբեջանը մենակ չի գործում, իրենց հետ Թուրքիայի Հանրապետությունն է, որը շատ լուրջ խաղացող է, հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո: Բայց մի բան կա, որը, այսպես ասած, Իրանի Իսլամական Հանրապետության համար ձեռքերը կապող հանգամանք է: Իրանի շուրջ օղակը սեղմվում է, նրանց համար բարդ վիճակ է, բոլոր ուղղություններով իրեն են պատրաստվում խփել: Պակիստանն է պատրաստվում խփել, Պակիստանին ենթարկվում է Աֆղանստանը, իսկ Աֆղանստանում թալիբներ են իշխում, որոնք պատերազմ էին հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետությանը: Կա լուրջ սրացում «Թալիբանի» ու Իրանի միջեւ: Մի մոռացեք, որ երբ ԱՄՆ զինված ուժերը դուրս էին գալիս, թողեցին մի քանի միլիարդի սպառազինություն «Թալիբանին»: Մի կողմից Իսրայելն է պատրաստվում խփել, որն արդեն խփել է Իրանի Իսլամական Հանրապետությանն Ադրբեջանի տարածքից: Ընդ որում, Իսրայելն անպայման է խփելու, որովհետեւ Իրանն ամեն օր հզորանում է, եւ դա Իսրայելը չի կարող հանդուրժել: ԱՄՆ–ն էլ է պատրաստվում հարվածել, Միացյալ Թագավորությունը` եւս, որն իր ռազմական հզորությունը ընդլայնում է Կիպրոսում գտնվող ռազմաբազաներում: Մի կողմից Սաուդյան Արաբիան է, որը Իրանի հավիտյան թշնամին է: Սաուդյան Արաբիան երազում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուղղակի չլինի: Էլ չեմ ասում, որ Թուրքիայի Հանրապետությունը նույնպես երազում է, որ Իրանը չլինի: Պատկերացրեք` այդ դեպքում Թուրքիան աջուձախ կանի այն, ինչ ուզում է: Այս պահին Իրանը Թուրքիայի համար զսպող գործիք է: Իսկ Ադրբեջանը երազում է Արեւմտյան Ադրբեջանի մասին, ուզում է բոլոր տարածքները վերցնել իրեն: Այո՛, Իրանն իր խնդիրներն ունի, բոլորը սպասում են մի բան անի ու բոլորով հարձակվեն: Ինչքանո՞վ Իրանը կարող է մասնակցել ակտիվ գործողությունների, դա հարցի այլ կողմն է, մյուս կողմից էլ, բնականաբար, Իրաննը այն երկիրն է, որի հետ չես կարող հաշվի չնստել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում