ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Յա՜խք... Իսկ ա­վե­լի ճիշտ` ԱԽՔ: Այս­պի­սի զար­մա­նա­լի տա­վա­րութ­յուն, ինչ­պի­սին է «ՎՃՌԱ­ԿԱՆ ՓՈԽ­ԶԻ­ՋՈՒՄ­ՆԵ­ՐԸ» լսած կա՞ք: Դա նար­կո­մա­նի հա­լու­ցի­նա­ցիա­ներ չեն, այլ տխրահռ­չակ Շառլ Մի­շե­լի խոս­նա­կի տա­րա­ծած տեքս­տի բաղ­կա­ցու­ցիչ մաս. «Գ­րի­գոր­յա­նը և Հա­ջի­ևը բա­նակ­ցութ­յուն­ներ են վա­րել ա­ռա­ջի­կա հնա­րա­վոր հան­դիպ­մա­նը հայ­–ադր­բե­ջա­նա­կան խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի ա­ռաջմղ­ման հնա­րա­վոր կոնկ­րետ քայ­լե­րի շուրջ, ինչ­պի­սիք են սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիան, անվ­տան­գութ­յու­նը, կա­պը, հու­մա­նի­տար հար­ցե­րը և խա­ղա­ղութ­յան ա­վե­լի լայն պայ­մա­նա­գի­րը: Անհ­րա­ժեշտ են կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­ներ և վճ­ռա­կան փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում­ներ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով։ ԵՄ–ն կար­ծում է, որ Գ­րա­նա­դա­յում հնա­րա­վոր հան­դի­պու­մը պետք է օգ­տա­գործ­վի ինչ­պես Ե­րե­ւա­նի, այն­պես էլ Բաք­վի կող­մից տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը և միմ­յանց ինք­նիշ­խա­նութ­յա­նը ի­րենց հանձ­նա­ռութ­յու­նը հրա­պա­րա­կայ­նո­րեն հաս­տա­տե­լու հա­մար՝ ա­վե­լի վաղ Պ­րա­հա­յում և Բր­յու­սե­լում ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­մա­ձայն»: Տո զահ­րու­մար ձեզ... Չ­նա­յած ե­թե 3 տա­րի ա­ռաջ հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի թեթև ձեռ­քով կա­պի­տուլ­յանտ Նի­կո­լը փաս­տա­ցի կնքվեց «քա­ջա­րի հո­ղա­տու», ո­րը «դա­վա­ճան չէ», էլ ԼԳԲՏ սի­րող Շառլ Մի­շե­լի վրա ին­չո՞ւ ենք զար­մա­նում...

Ե­թե կա­պի­տուլ­յան­տը չի հայտ­նում, թե ինչ է խո­սել իր թուրք «պա­պա­յի» հետ, ա­պա, ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, դա կա­րե­լի է հարց­նել թուր­քից:  Թուր­քիա­յի նա­խա­գահ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԸ Նա­խիջ­ևա­նից վե­րա­դառ­նա­լիս հայտ­նել է՝ ինչ է սեպ­տեմ­բե­րի 11–ի հե­ռա­խո­սազ­րույ­ցում ա­սել Նի­կո­լին: Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ա­ռա­ջըն­թա­ցի անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին. «44–օր­յա պա­տե­րազ­մից հե­տո հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի նոր պա­տու­հան է բաց­վել տա­րա­ծաշր­ջա­նում մշտա­կան խա­ղա­ղութ­յուն և կա­յու­նութ­յուն հաս­տա­տե­լու հա­մար։ Մեր կար­ծի­քով՝ այս հնա­րա­վո­րութ­յու­նը պետք է գնա­հա­տել։ Մենք ակն­կա­լում ենք, որ Հա­յաս­տա­նը կդրսևո­րի ու­ժեղ կամք՝ գոր­ծըն­թա­ցը ձգձգե­լու փո­խա­րեն։ Այս ակն­կա­լի­քը ես հայտ­նել եմ նաև Հա­յաս­տա­նի վար­չա­պետ պա­րոն Նի­կոլ Փա­շին­յա­նին, ո­րի հետ սեպ­տեմ­բե­րի 11–ին հե­ռա­խո­սով խո­սել եմ»։ Այ­սինքն` ե­թե Նի­կո­լը ձգի, ա­պա ին­քը Նի­կո­լի ա­կանջ­նե­րը կձգի: Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է, որ ի­րենք չեն տես­նում որ­ևէ խնդիր, ո­րը չի կա­րող լուծ­վել, ե­թե հարգ­վեն Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, ինք­նիշ­խա­նութ­յու­նը: Հի­մա հարց` այդ «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան» մեջ նկա­տի ու­նի՞ «Արևմտ­յան Ադր­բե­ջան» կո­չեց­յա­լը:

ԱՄՆ Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ԲՈԲ ՄԵ­ՆԵՆ­ԴԵ­ՍԸ մի խումբ դե­մոկ­րատ և հան­րա­պե­տա­կան կոնգ­րե­սա­կան­նե­րի հետ ներ­կա­յաց­րել է «Հա­յե­րին Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիա­յից պաշտ­պա­նե­լու մա­սին» օ­րի­նա­գի­ծը, և ԱԺԲ­–ա­կան­նե­րը հրճվան­քով ա­մե­րիկ­յան դրոշ­ներ են ծա­ծա­նում: Մինչ­դեռ քա­ղա­քա­գետ Վա­հե Դավթ­յա­նը փաս­տում է, որ զար­մա­նա­լիո­րեն «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը Հա­յաս­տա­նին հեռ­վից կոն­ֆետ են ցույց տա­լիս: Ա­վե­լի շուտ՝ կոն­ֆե­տի թուղ­թը»: Օ­րի­նագ­ծով նա­խա­տես­վում է 2024–2026 թթ. տա­րե­կան Հա­յաս­տա­նին տրա­մադ­րել $650 մլն­ է­ներ­գե­տիկ ո­լոր­տի զար­գաց­ման նպա­տակ­նե­րով: Քա­ղա­քա­գե­տը շեշ­տում է. «Փաս­տա­ցիո­րեն Միաց­յալ Նա­հանգ­նե­րը ցույց են տա­լիս՝ ինչ գին են պատ­րաստ վճա­րել Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի փո­փո­խութ­յան, ՀԱՊԿ­–ից ու ԵԱՏՄ­–ից դուրս գա­լու, հա­կա­ռու­սա­կան ու հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ դառ­նա­լու դի­մաց: Ա­վե­լին՝  սա Ս­յու­նի­քով մի­ջանց­քի բաց­ման գինն է՝ հաշ­վի առ­նե­լով, թե ինչ մեծ նշա­նա­կութ­յուն կա­րող է ու­նե­նալ այս­պես կոչ­ված «Զան­գե­զուր­յան մի­ջանց­քը» Եվ­րո­պա–­Կով­կասԱ­սիա է­նեգտ­րանս­պոր­տա­յին դի­վեր­սի­ֆի­կաց­ման հա­մար»: Դե ինչ, միայն բիզ­նես և­ անձ­նա­կան ո­չինչ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում