Ցավոք պատմության անիվը նոր թափ է հավաքում, եթե այն չկանգնեցնենք այսօր, վաղը՝ ուշ է լինելու. ՀՀ նախկին վարչապետ

Ներքաղաքական
«Առանց հուզմունքի ու կոկորդը խեղդող ներքին ցասումի՝ հնարավոր չէ խոսել այն սարսափելի իրողության մասին, որի ականատեսն է մեր սերունդը՝ շրջվում է հայկական Արցախի պատմության վերջին էջը։ Ու դա տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների լռելայն համաձայնությամբ, իսկ գործնականում՝ թուրք, ռուս ու ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ նախաձեռնությամբ։
 
Հայության առողջ հատվածն արդեն տվել է ազգակործան այս քաղաքականության պատասխանատուների իր գնահատականը։ Անշուշտ թե՜ գալիք սերունդները, թե՜ պատմությունը նույնպես կտան այս ամենի իրենց գնահատականը։ Բայց ստեղծված իրավիճակում սարսափելին ոչ միայն այն է, որ պետականակործան նույնատիպ զարգացումներ կարող են ծավալվել նաեւ Հայաստանի հանդեպ, այլ այն, որ հայաստանցիների մի ստվար զանգված կործանարար այս զարգացումներին վերաբերվում է որպես իր հետ որեւէ առնչություն չունեցող երեւույթի։
 
Այս, հորթին բնորոշ, անտարբերությունն ամենավտանգավորն է ու ճանապարհ է հարթում ազգովի «կառափնարանում» հայտնվելու համար։ Լա’վ էլ ի՞նչ արհավիրք պետք է գա մեր գլխին, էլ ի՞նչ փորձանքի պետք է հանդիպենք, որ սթափվենք։ Լավ, խուսափո՞ւմ եք գնալ ընդդեմ կործանիչ իշխանության, ոտքի ելեք հանուն ձեր ու ձեր զավակների փրկության, հանուն մեր հավաքական վաղվան։
 
Պետք չէ շատ խորաթափանց լինել հասկանալու համար, որ եթե ոչինչ չփոխվի, ապա «թշնամու յաթաղանը կարող է մոտենալ յուրաքանչյուրիս պարանոցի ոսկորին»։ Մի՞թե Արցախում ադրբեջանցիների ցեղասպան քայլերը ոչինչ չեն հուշում մեզ։ Եթե որեւէ մեկին (հատկապես մեր ոստիկանությանն ու մնացած ուժային կառույցներին) թվում է, որ նրանք բավարարվելու են միայն Ռուբեն Վարդանյանով ու Դավիթ Բաբայանով, որ այդ մարդաորսը սահմանափակվելու է լոկ արցախյան գործիչներով՝ չարաչար սխալվում է։
 
Ի դեպ, ես միանում եմ Վարդան Օսկանյանի կոչին՝ դադարեցնել ցանկացած առարկայական բանակցություններ Ադրբեջանի հետ՝ մինչ արմատապես չլուծվի Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի ազատ արձակման հարցը, ձեռք չբերվի հստակ երաշխիքներով պայմանավորվածություն Արցախի Հանրապետության իշխանության պաշտոնյաների ու զենքը վայր դրած զինվորականների անվտանգ եւ անարգել Արցախից հեռանալու վերաբերյալ։ Այս ցանկին պետք է ավելացնել նաեւ դեռեւս 2020-ից Ադրբեջանի բանտերում խոշտանգվող մեր գերիների հետհանձնումը։
 
Համոզված եմ, որ նման պռոակտիվ քայլերով իշխանություններին կհաջողվի կանխել թշնամու՝ մեզ էլ ավելի ագրեսիվ պահանջներ ներկայացնելու մարտավարությունը։ Ցավոք, պատմության անիվը նոր թափ է հավաքում, եթե չկանգնեցնենք այն այսօր, վաղը՝ ուշ կլինի։ Նման կործանարար զարգացումներին դիմագրավելու գլխավոր պատասխանատվությունն, իհարկե, վերպահված է օրվա իշխանությանը։ Խոսքն այլեւս Հայաստանի մասին է, եւ այլոց վրա պատասխանատվությունը բարդելու տարբերակ չկա։ Ընդ որում՝ հանրությունը սպասում է իշխանություններից հստակ ու տեսանելի քայլեր, որոնք պետք է չեզոքացնեն այն սպառնալիքները, որոնք ձեւավորվել են իրենց իսկ գործողությունների կամ անգործության հետեւանքով։ Այլապես հանուն մեր բոլորիս ապագայի հանրության բոլոր շերտերը միասնաբար ու վճռականորեն պետք է հասնեն իշխանության հրաժարականին։ Այլընտրանք գոյություն չունի», - գրել է ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում