Նաիր Տիկնիզյանը ամուսնության առաջարկ է արել ռուս հաղորդավարուհուն
ՍպորտՀայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ամուսնության առաջարկություն է արել Матч ТВ-ի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային:
«Ես ասացի այո», - իր ինստագրամյան էջում գրել է հաղորդավարուհին՝ հրապարակելով լուսանկար, որում Տիկնիզյանից ստացած մատանին է:

Տիկնիզյանի և Ռոմաշկինայի սիրավեպի մասին խոսակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ հաղորդավարուհին սոցցանցերի իր էջերում հրապարակեց ֆուտբոլիստի հետ իր լուսանկարը:

