Փաշինյանը լրագրողից դարձավ վարչապետ, իսկ հիմա էլ՝ հաղորդավար

Ներքաղաքական

Հայաստանում եւ Արցախում ստեղծված ծանր կացությունը անտարբեր չի թողնում ոչ մի հայրենատար անձի. մի կողմից խոցված, լքված, կոտրված մեր հայրենակիցների բռնագաղթն է դեպի Գորիս, մյուս կողմից ձերբակալություններն են, իսկ դրան գումարած մեկը մյուսին հաջորդող գույժը, որոնցից ամենացնցողը հունվարրի մեկից Արցախի գոյության բացակայությունն է։

Այլ է իրադրությունը իշխող կողմում, օրինակ, գործադիրի նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը հմուտ հաղորդավարի կեցվածքով տեղեկացնում էր, թե` որ այսպես շարունակվի, Արցախում հայ չի մնա։ Գործադիրի մյուս անդամներն էլ փորձում էին պատմել, թե ինչ հսկա աշխատանք են տանում այս վիճակը մեղմելու համար: Ու սա ուղեկցվում էր պարբերաբար Փաշինյանի միջամտությամբ. հարցեր էր տալիս ու իր կողմից ավելացումներ անում։

Պատկերն ավելի գորշ գույներ են ստանում, երբ տեսնում ենք, թե ինչ են անում փաշինյանամերձ քարոզչական ապարատը, նրանք լծված են եղելության մեղքը բարդելու տարբեր կառույցների վրա, սլաքներ են ուղղում մե՛կ եկեղեցու հասցեին, մե՛կ ընդդիմության, մե՛կ ռուսների, մի խոսքով` բոլոր հնարավոր կառույցների, բայց, օրինակ, Փաշինյանի ու նրա ընտրողների մասին խոսք չկա։

Արցախցիների հանդեպ ատելության խոսքի ահռելի գեներացում կա, սակայն այս հարցում պատկան մարմինները քար լռություն են պահպանում, չեն պատժվում տիկտոկերները, ովքեր պարբերաբար հայտարարում են, թե փակեք սահմանները, թող նրանք Հայաստան չգան, որ արյունահեղություն չլինի: Չեն պատժվում անհիմն հայտարարություններ անողները, թե որոշ ուժեր օգտագործելու են արցախցիններին արյունոտ հեղափոխություն կազմակերպելու համար։

Իհարկե, վերոնշյալը դեռ ունենալու է իր տրամաբանական հետեւանքները ու մեզ այս հարցում ոչ թե պետք է հմուտ հաղորդավար` Փաշինյանի տեսքով, այլ քաղաքական գործիչ, ով իսկապես կարող կլինի ատելության առկա մաղձը թուլացնել, իր ժողովրդին համախմբել եւ նոր մարտահրավերներին դիմակայել:  Այս հմտությունների բացակայության եւ ոչ հայկական մտածողության պատճառով ենք հայտնվել այս անդառնալի արհավիրքի մեջ ու պետք չէ պնդել, թե ինչու սա այսպես չի անում, նա այնպես չի անում, «անողները», որոնք «հաղորդում» են վարում ու ամեն բան ներկայացնում են երկրորդ կամ երրորդ դեմքով, այդ մարդկանց է հարկավոր կանչել պատասխանատվության։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում