«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

Քրեական

Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազություն։

Մասնավորապես՝ դեպքերից մեկով, Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022 թվականի մայիսի 17-ին «Whatsapp» հավելվածի միջոցով նամակագրական կապ են հաստատել «List.am» կայքում լամպի վաճառքի հայտարարություն տված քաղաքացու հետ և վերջինիս ուղարկելով կեղծ հղում՝ հայտնել, որ ապրանքի դիմաց վճարումը ստանալու համար անհրաժեշտ է լրացնել բանկային քարտի տվյալները: Քաղաքացու կողմից բանկային քատի տվյալները լրացնելուց հետո, Ա.Զ.-ն և հանցավոր կազմակերպության մյուս անդամները համակարգչային ներգործությամբ հափշտակել են քարտին առկա 575 հազար դրամն ու փոխանցել առցանց դրամապանակի:

Հանցավոր կազմակերպության մասնակիցներն այս եղանակով 2022-2023 թվականների ընթացքում 67 քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 19 մլն 38 հազար 349 դրամ: Այնուհետև, հափշտակված գումարի ծագումը թաքցնելու նպատակով, դրանք փոխակերպել են կրիպտոարժույթի, փոխանցել փաստացի իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո տիրապետել, պահել, օգտագործել և տնօրինել են այդ գումարները:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Զ.-ի, Վ.Զ.-ի և Ի.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան