«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Փաշինյանը երեք ժամանոց փակ հանդիպում է անցկացրել ՔՊ-ականների հետ

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Տեւական ընդմիջումից հետո երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վերջապես հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ եւ ավելի քան երեք ժամանոց քննարկում ունեցել։ Ուշագրավ է, որ հանդիպման մասին պատգամավորներին «ծանուցել» են հանդիպումից հինգ պակաս, որպեսզի խուսափեն հնարավոր արտահոսքերից եւ դրանցից բխող հետեւանքներից։ Նիկոլ Փաշինյանը երեկոյան 7-ի սահմաններում է գնացել խորհրդարան, ՔՊ-ական մեծամասնությունը, որոնց օրեր առաջ հրահանգել էին մնալ Երեւանում, գրեթե մեկ մարդու պես ներկայացել է հավաքին, հատուկ զգուշացվել է՝ մամուլում արտահոսք չլինի: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել։ 

Նիկոլ Փաշինյանն Արցախում կատարվածի մասին խոսել է պոստ ֆակտում՝ ասելով, թե պետական գերատեսչություններին հանձնարարել է՝ հնարավորինս արագ եւ սահուն կազմակերպել արցախցիների ոչ միայն վերաբնակեցումը, այլեւ նրանց աշխատանքով ապահովելու հարցերը՝ շեշտելով, որ որոշում է կայացվել ոչ մի դեպքում նրանց Երեւանում չբնակեցնեն։ Հասկանալի է, թե ինչու:

Իր տպավորությունների մասին է կիսվել, որ ռուսները կփորձեն Արցախում որոշ թվով մարդկանց պահել, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը, իմիջիայլոց արձանագրել է, որ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ, թող Ադրբեջանի հետ ռուսներն իրենց հարցերը լուծեն։ Ապա երկար խոսել է հոկտեմբերի 5-ի հանդիպման մասին․ հայտնի է, որ այդ օրը Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական Միության գագաթնաժողովում նախատեսված է Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որին մասնակցելու են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Թիմակիցներին, կարելի է ասել, աչքալուսանք է տվել, որ այլեւս մոտ ենք այնքան սպասված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, եւ հոկտեմբերի 5-ի հանդիպումով պետք է այդ փաստաթղթի ստորագրման հիմքերը դրվեն:

Ըստ ամենայնի, Գրանադայում կընդունվի հայտարարություն, որով կետ առ կետ կարձանագրվի քայլերի հաջորդականությունը՝ դելիմիտացիա, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը գրեթե բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանին դուրս է մղում տարածաշրջանից, եւ հոկտեմբերի 5-ի հանդիպումով եւս կհայտարարվի գործընթացի փաստական մեկնարկը։ Փաշինյանը բացատրել է, որ Արցախի կորստից հետո այլեւս առոչինչ է դառնում նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուսական կողմի դերակատարումն այդպիսով ավարտվում է։ 

Մենք երեկ գրել էինք, որ Գրանադայի հանդիպման օրակարգի առանցքում լինելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկումը՝ այդպիսով Ռուսաստանին զրկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները վերահսկելու հնարավորությունից։ Իսկ 9-րդ կետով նախատեսվում էր․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

Եվ չնայած Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու քաղաքական գծի որդեգրմանը, Փաշինյանը թիմակիցներին հորդորել է պահպանել առավել զգուշավորություն եւ սառնասրտություն՝ խուսափել Ռուսաստանի դեմ ուղիղ հայտարարություններից, որոնք կարող են անդառնալի հետեւանքների հանգեցնել իրենց իշխանության համար: Փաշինյանի կարծիքով՝ այդ մասին ԶԼՄ-ներով ու ֆեյք էջերով կարելի է խոսել, բայց ոչ ուղիղ։ Փաստենք, որ վերջին օրերին ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, խոսում էին Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին՝ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով մեղադրելով Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Հայաստանի որոշ սահմանամերձ հատվածներում ռուս խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրի մասին հարցեր են հնչել, սակայն Փաշինյանը հակված չի եղել դրանք օրակարգ մտցնելուն, մոտավորապես հասկացրել է, որ այդ մասին պետք չէ բարձրաձայն խոսել, առանց այն էլ իշխանությունն իր գործն անում է, պետք չէ ավելորդ լարվածության պայմաններում անել։ Ընդգծել է, որ Հռոմի ստատուտը եւս պետք է վավերացնել, խորհուրդ է տվել այդ մասին իր հայտարարությունները նայել, որոնք արվել են վերջին օրերին, եւ ելույթներ ունենալիս մնալ այդ գծի շրջանակներում։ Իր հնարավոր հրաժարականի մասին աշխատել է հնարավորինս քննարկում չծավալել, հակառակը՝ բավականին  ինքնավստահ է պահել իրեն, երբեմն հումորներ արել՝ թիմին հանգստացնելու եւ ինքնավստահություն ներշնչելու նպատակով։ 

Հետաքրքրվել են Էրդողանի վերջին հայտարարության մասին՝ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա միջանցքը կանցնի Իրանով․ Փաշինյանը թիմակիցներին հորդորել է շատ չուրախանալ, առավել եւս՝ հալած յուղի տեղ չընդունել այդ հայտարարությունը, մանավանդ, որ այդ պարագայում կնշանակի, որ Հայաստանը կրկին շարունակելու է շրջափակված ապրել, բացի այդ` դեռ պետք է հասկանալ, թե թուրքերը «որտեղ են մեզ քցում»: Այս համատեքստում ՔՊ-ականները կարծում են, որ, այնուամենայնիվ, միջանցքի հարցն օրակարգում է, եւ չեն բացառում, որ լուծվի ռազմական ճանապարհով»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում