«Հրապարակ». Ի՞նչ կարգավիճակով են արցախցիներն ապրելու Ստեփանակերտում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի օր է՝ տասնյակ հազարավոր արցախցիներ են բռնի տեղահանվում Հայաստան, սակայն, ինչպես հաղորդել էինք, ռուս խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որ Արցախում առնվազն 20-25 հազար մարդ մնա, որի շնորհիվ շարունակվելու է  խաղաղապահ առաքելության գործունեությունն Արցախում։ Թե ինչ կարգավիճակով են մեր հայրենակիցներն ապրելու Ստեփանակերտում, առաջիկա բանակցությունների ընթացքում կվճռվի, սակայն, արցախյան աղբյուրների փոխանցմամբ, ռուս-ադրբեջանական կողմերի համաձայնությամբ հնարավոր է Արցախի, այսպես կոչված, գլխատված համայնքի ներկայացուցիչ նշանակվի Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել է Արցախը չլքելու մասին եւ հայտնի է Ադրբեջանի հետ լեզու գտնելու հմտություններով։

Պատմում են, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որոնք ի սկզբանե ցանկացել են Արցախում մնացող հայերի ճակատագիրն իրենք տնօրինել, սակայն քննարկումների ընթացքում նրանց համոզել են, որ այդ դեպքում մեկ հայ էլ չի մնա: Ուստի որոշել են, որ Արցախի հայ համայնքն ունենա սեփական ներկայացուցիչ: Իսկ մինչ այդ կավարտեն մարդկանց տեղահանումը, կհայտարարվի պետական ինստիտուտների լուծարման մասին, իսկ մնացողները կապրեն ինտեգրացիայի կանոններով։

Որոշ տեղեկություններով՝ խաղաղապահներն այս օրերին երդվում են, որ մնացող արցախցիների անվտանգությունն ապահովելու են ամեն գնով, բայց վերջին դեպքերից հետո նրանց քչերն են հավատում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=265988&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան