Մտնում է ու աչքիդ առաջ սպանում երեխայիդ, մորթում ծնողներիդ ու...Սարսափազդու մանրամասներ այսօրվա Ստեփանակերտից ներկայացնում է հոգեւորականը

Հանդիպում

«Խելագարվում ենք, ով էլ չի խելագարվել, դեռ տաք է, չի հասկանում կատարվածը, Կոմիտասի խելագարությունը մեր խելագարության հետ համեմատել չի լինի: Դատարկ տներ, ավտոմատներով մինչեւ ատմաները զինված ազերիներ, խուճապահար փախչող երիտասարդներ, արցունքն աչքերին, դողացող ձեռքերով ծերեր ու համատարած ողբ...Սա է այսօր Արցախում առկա իրավիճակը»,- Ստեփանակեևտի կենտրոնից մեզ հետ զրուցում ասաց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին քահան, տեր Անդրեաս Թավադյանը, ապա խորը շունչ քաշելով շարունակում ներկայացնել դժոխային իրականությունը.

- Շատ քիչ մարդիկ են մնացել Ստեփանակերտում, շրջաններն ամբողջովին հանձնված են, ադբեջանցիներն արդեն տնավորվել են հայկական օջախներում, էլ փրկության հույս չկա: Արդեն ցավն էլ չենք չգում, այ էդա խելագարությունը: Համատարած ողբ է, անշնչացած մարմիններ, բաց դռներ ու դատարկ փոսեր, որոնց մեջ պետք է հուղարկավորվեին նահատակները, բայց դա էլ չենք հասցնում: Չենք հասցնում անգամ հուղարկավորություններ անել, մեկը իր անշնաչացած որդու դիակն է գրկած պահում, թե առաց տղուս դուրս չեմ գա, մյուսը` ճանապարհներ է փնտրում որդու կամ ամուսնու մարմինը Հայաստան տեղափոխելու համար:

Ես մինչև վերջին վայրկյանը ինչպես չէի հավատում, որ Շուշին կտան, այնպես էլ չէի հավատում, որ մի օր կարող է բռնի գաղթի ճանապարհը նախընտրենք, քան սեփական հայրենիքում գերեվարվելը: Սա անհավատալի, խենթանալու բան է, ոչ մի պայքարող արցախցու մտքով չէր անցնում, որ կարող էինք հասնել էն օրին, որ հարազատիդ փրկելու համար ճնապարներ գտնես, մենակ թե ապրի, թեկուզ բռնի գաղթի ճանապարհով: Մենք մեզ չեք ներելու, ազգովի խելագարվելու ենք, չգիտեմ, մենակ մի բան է մեզ մնացել իրար ասելու` համբերություն, չնայած արդեն համբերությունն էլ չկա, էլ ոչ մի ապրում չենք զգում, մենակ համատարած ողբ ու բթացնող ցավ է: Դեռ ենք հասկանում, թե ինչ դժոխքի մեջ ենք, ոչ մեկ չի կարող հասկանալ, թե ինչ է զգում արցախցին սեփական հողում` ցավ, նվաստացում, վախ ու անտերություն: Սա նկարագրելու բան չի, սա ասելու, պատմելու բան չի, սա չգիտեմ ինչ է, սա խելագարություն է:

Հոգեւորականը նշում է.

-Տեսնում եմ, որ մեղադրում են արցախցիներին, թե մնացեք, դիմացեք, ոնց դիմնաս, ոնց ապրես մի թշնամու հետ, ով մտնում է ու աչքիդ առաջ սպանում երեխայիդ, մորթում ծնողներիդ ու արյունը վրադ քսելով հռհռում, դե ասեք` ոնց ապրենք...Արցախցուց շատ ոչ մեկ չի ուզում, որ Արցախը հայկական մնա, բայց ոնց ապրենք, ապրել ենք, գոյատեւել ենք, բայց հիմա ոնց ապրենք, երբ թուրքը վխտում է մեր պատմական կոթողներում, երբ Ամարասում զինված ադրբեջանիցիներ են...

Վերջում հոգեւոր հայրը նկատում է.

-Աստծուն խնդրում, աղոթում ենք,  որ թշնամին չավերի գերեզմանները, որ մի օր հետ գանք ու տեր կանգնենք նորից։ Հա՛, հետ պիտի գանք, առանց Արցախ չենք կարող ապրել, բայց պետք է սթափվենք, նախ և առաջ, վերջ տանք ինքնագովությանը, չթերագնահատենք թշնամուն։ Մարդկության պատմության մեջ նման իրավիճակներ շատ են եղել․ հիմա մեր գլխին է իջել արհավիրքը, բայց պետք է հասկանանք, որ մեր մեջ նստած սատանայից պիտի ազատվենք, դադարենք ինքնագովությամբ զբաղվել, ինչը քանդեց մեր տունը։

 

 

https://iravunk.com/sim/?p=265930&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ