Եթե ուզում ենք ապրել, ուրեմն պետք է պայքարենք. ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գեղանկարիչ, ազատամարտիկ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

Դուք մասնակցել եք Արցախյան պատերազմին եւ պատվով ու հաղթանակով վերադարձել: Ի՞նչ կասեք հիմա, երբ այն հողը, որն ազատագրել էիք, հանձնվեց թշնամուն:

Մոռացե՛ք այդ պատերազմն էլ… Որ մասնակցել ենք, ի՞նչ օգուտ: Դա արդեն անցավ: Հիմա վտանգված է Սյունիքը:

Հիմա ի՞նչ դրություն է Սիսիանում:

Ապրում են շատ հանգիստ, ասես, ոչինչ էլ չի եղել: Միայն փոքր մասն է հետաքրքրված Սյունիքի ճակատագրով: Ամենքն իր առօրյա կյանքով է ապում: Այն գիտակցությունը չկա, որ վաղն իրենց հետ է այս ամենը պատահելու:

Սյունեցիները, որոնք իրենց խիզախությամբ միշտ տարբերվել են, այսօր շատ հանգի՞ստ են ընդունում Սյունիքին սպառնացող վտանգը:

Այսինքն՝ ումի՞ց են տարբերվում… Չկա այդպիսի բան: Դա հեքիաթ է: Սովորական մարդիկ են: Հիմա բոլորին այնպես են ամորզատել, որ ի՞նչ սյունեցի, ի՞նչ բան, մոռացեք դա:

Մինչեւ թուրքը դուռը չթակի, չե՞ն սթափվի:

Այո, այդպես էլ լինելու է: Հիմա ամբողջխնդիրն այն է, որ քարոզչամեքենան այնպես են աշխատեցնում, որ ժողովրդին քնացրել են: Իսկ եթե այդ քարոզչամեքենան հակառակ աշխատեր, այն կարծիքը, որ Դուք արտահայտվեցիք սյունեցու մասին, այդպես կլիներ:

Հիասթափվա՞ծ եք:

Ես Արցախյան առաջին պատերազմին էլ այդպես եմ մտածել, որ պետք չէ գլուխ գովալ, սնափառությունը վատ բան է: Այսօր Արցախից եկած մի ընտանիքի օգնել եմ տեղավորվի: Ինչ կարող եմ, դա եմ անում: Երբ բռնագաղթված եմ տեսնում, մի տեսակ եմ լինում, մտածում եմ, որ երեւի շուտով ես եմ այդպիսին լինելու: Բայց չնայած այդ ամենին՝ կոտրված չեմ: Միշտ ասում եմ՝ ռեւանշ լինելու է, ու ես կոտրվե՞մ… Բայց այն, որ սյունեցու մասին այդպես եք խոսում, դա հեքիաթ է: Սյունեցիներն էլ սովորական հայ են՝ կեսը ծախու, կեսը անտարբեր: Շատ քիչ մարդ կավրեժ ունեցող:

Բայց չէ՞ որ վտանգված է Սյունիքը, ինչպե՞ս կարող են այս իրավիճակում մնալ անտարբեր:

Վաղը եթե մի արկ ընկավ Սիսիանի վրա, մնալու է բնակչության 10 տոկոսը: Բոլորը փախնելու են, ինչի՞ մասին է խոսքը: Անցած տարի երբ սկսել էին ռմբակոծելը, մարդկանց 3040 տոկոսն էր մնացել: Քիչ թե շատ մտածող մասսան կարծում է, որ եթե այսպես շարունակվի, մենք էլ ենք դառնալու գաղթական: Մեզ հանուն հայրենիքի ինքնազոհության գնացող առջնորդ է պետք:

Արցախից Սիսիան շա՞տ են եկողները:

Գորիսում են ավելի շատ, բայց այստեղ էլ են կամացկամաց գալիս: Սիսիան այդքան շատ չեն գալիս: Եթե գնացող է լինում, ավելի շատ դեպի Երեւան են գնում:

Առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ Դուք դուրս էիք եկել պայքարի, չնայած այն ամենին, որ մութ եւ ցուրտ տարիներ էին, չկային այդ սարսափվախի զգացողությունները, որ թույլ ենք, մեզ կգան կկոտորեն: Ըստ Ձեզ` ի՞նչը փոխվեց:

Մեզ այն մարտնչող տեսակն է պետք, ով անձնվիրաբար կպայքարի հայրենիքի համար եւ ժողովրդին կկարողանա իր հետեւից տանել: Ի վերջո, տանը հայր պետք է լինի: Եթե հայրը թեւաթափ է լինում, այդ ընտանիքի անդամները, բնականաբար, պարտվողաբար են ապրում: Իսկ եթե հակառակ պատկերն է, հայրը պարտվողաբար չի տրմադրված եւ պայքարող տեսակ է, վեր կացավ գնաց անձնվիրաբար պայքարելու հայրենի հողի համար, տղան հոր հետեւից կգնա: Ընդամենը սա է: Մոռացեք, թե նախկինում ինչ է եղել: Հիմա սա է վիճակը: Այսօր հանուն հայրենիքի անձնվիրաբար պայքարողներ չկան: Կամ միգուցե կան, ես չգիտեմ: Եվ հետո՝ պետությունը մեջքիդ կանգնած չի: Ենթադրենք ես ուժեղ տղա եմ, գնացի հողը պաշտպանելու, ինչո՞վ եմ գնալու, ո՞ւր եմ գնալու

Ձեր ասած ռեւանշը ե՞րբ է, ի վերջո, լինելու…

Աղավնոն հանձնելուց առաջ այնտեղից մասունք բերեցի, որի վրա փշալար փաթաթեցի: Եվ այս ամենի գաղափարը Արցախի շրջափակված լինելն է: Ռեւանշ լինելու է … Իմ խնդիրը մարդկանց մեջ ռեւանշի գաղափարը վառ պահելն է, որ մի օր տեղի ունենա: Իսկ թե երբ պետք է լինի, ես չեմ կարող ասել: Հիմա, որ նայում եմ, դժվար է լինելու: Երեւի սերունդ պիտի փոխվի, որ անեն: Այդ ժամանակ մենք չենք լինի: Բայց այդ գաղափարը պետք է պահպանվի: Ենթադրենք 50 հոգի դրան հետեւում են, եւ մի 10 տարի հետո, եթե մենք չլինենք էլ, իրենք էլ պահեն այդ գաղափարը, մի 2530 տարի հետո այդ գաղափարը կիրականացնեն:Մարդիկ պետք է հասկանան, որ եթե ուզում են ապրել, ուրեմն պետք է պայքարեն: Չգիտեմ ինչու ու ինչպես է մեր մտայնության մեջ մտել, որ մեզ ուրիշները պետք է պահեն…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=265919&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը