Եվրամիության դրամաշնորհով «բարեփոխված» ոստիկանությունը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Կարմիր բերետավորներն առանձնակի «բարձրության» վրա էին, երբ Գ․ Լուսավորիչ փողոցի վրա, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բողոքի խաղաղ ակցիա էին իրականացնում ՀՀ մի շարք քաղաքացիներ։ Պարեկային ոստիկանությունն իրազեկում է, որ ակցիայի համար տրամադրվում է 10 րոպե ողջամիտ ժամկետ, ինչը չի առարկվում կամ անհնազանդության արժանանում մասնակիցներից որեւէ մեկի կողմից։ Առավելագույնը երկու-երեք րոպեից ահաբեկող ձայնայանին ազդանշաններով, վազքով ու առանձնակի ցասումնալից դեմքով, ասես՝ թուրք վարձկան են վնասազերծում, ցուցարարներին է մոտենում ՀՀ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատը՝ Մեսրոպ Միքայելյանի առաջնորդությամբ։ Մոտենում եմ՝ ասելու, որ ժամկետը չի լրացել։ Սա անգամ չի բարեհաճում կանգ առնել ու խոսել։ Էս համազգեստը Նիկոլի հրամանից էքստազի մեջ է, չի հասկանում կամ չգիտի՝ ինքը հրաման կատարող է, գործիք, ես՝ առաջնային մանդատի կրող, ժողովրդի ձայն․․․Չի հասկանում, որ իմ ու մեր ժողովրդի քրտինքով է վարձատրվում․․․
 
Հետո սկսվում է իրենց բնորոշ որսը․ խաչմերուկում որեւէ մեկը չկա․ բայց հանձնարարված է․ խաչմերուկից տասնյակ մետր հեռու գտնվող մայթերից՝ բիրտ, կենդանական վարքով մարդ են առեւանգում, «վնասազերծում»։ Տղաները աշխատում են։ Իրականում, պատկերը թե զավեշտական է, թե՝ ողբերգական․․․ Սա ամենաթողություն է, սա անսահման ցինիզմ է ՀՀ քաղաքացու եւ ՀՀ օրենսդրության նկատմամբ, սա պետության նվաստացում է․․․ Սրանք հետո զարմանում են, որ իրենց բորենի, յաշմա կամ ենիչերի են անվանում։
 
Այս պատկերը վերջին օրերին համատարած էր, ցավոք, ինչպես միշտ, գնալով բիրտ ու վայրի․․․ Եվ սա միջազգային եւ հատկապես Եվրամիության դրամաշնորհով «բարեփոխված» ոստիկանությունն է։ Իսկ Եվրամիության գրասենյակը, միջազգային կազմակերպություններն ու հատկապես արեւմտյան դեսպանատները լռում են։ Հիմա իրենց սա է ձեռնտու․․․ժողովրդավարությունն էլ հիմարների համար խայծ էր, փողեր լվանալու թեմա։ Լռում եք, որովհետեւ ժողովրդավարությունն ընդամենը քող էր Հայաստանը դավաճանելու ու Արցախը ծախելու համար։ Ձեզ հաջողվեց, պարոնայք․․․ Դուք, այստեղ պարարտ հող ունեք, որովհետեւ ձեր գարշելի ծրագրերը կյանքի կոչող Նիկոլ եք բուծել, նրա բռնապետությունը պահող ոստիկանություն, ու նրան հավատացող, թունավորված ու մոլորյալ ամբոխ։ Սա այնքան ակնհայտ է։
 
Եվ, այնուամենայնիվ, ջոմարդյաններ, մեսրոպներ, սեւ ու կարմիր բերետավորներ, ասֆալտին փռելու ու ասֆալտ ուտացնելու Նիկոլի հրանգն այդքան թանկ է՞ խղճից, սպայի երդումից, Հայրենիքի ապագայից, բորենի ու ենիչերի պիտակվելուց․․․ Իսկապե՞ս, ոհմակով շրջելն ու հայ մարդուն գետնին ծփելը ձեզ «ո՞ւժ» է տալիս, հպարտությո՞ւն թե՞ ինքնավստահություն․․․Փորձեք մենակ ուժեղ լինել, տեսակով ու բովանդակությամբ ուժեղ․․․ Ձեզ՝ ինձ կամ որեւէ քաղաքական ուժի սատարելու կոչ չեմ ուղղում, իմ խոսքը մարդ լինելու ու Հայրենիքին ծառայելու մասին է։ Դուք, ինքներդ ձեր հետ մենակ չե՞ք մնում, չե՞ք առերեսվում մեր ողբի ու ցավի հետ, չե՞ք տեսնում, թե ում եւ ինչին եք ծառայում։ Այդպիսի մի «ծառայող» էլ կար՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը․․․ Նաեւ հիշեք, որ Նիկոլից հետո այնուամենայնիվ կյանք կա․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ, որպես հետգրություն՝ հավելել. «Ամեն ինչ անելու եմ, որ մաքրվող Հայաստանում այսպիսի բովանդակությամբ ոստիկանություն չլինի, որ հայ մարդը ոստիկանական համազգեստ կրողից չնողկա․ դուք ամեն ինչ անում եք, որ այդպես լինի։ Հիշեք նրանց....»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում