Ում է պետք Արցախի ամբողջական հայաթափումը

Վերլուծություն

Եվ այս­պես, սկսվել է մի գոր­ծըն­թաց, որն Ար­ցա­խի հա­մար կա­րող է վատ­թա­րա­գույ­նը դառ­նալ: Մար­դիկ սկսել են հե­ռա­նալ դե­պի Հա­յաս­տան: Ե­րեկ­վա դրութ­յամբ՝ մի քա­նի հա­զար մարդ, ո­րը այ­սօր-վա­ղը կա­րող է բազ­մա­պատկ­վել:

ՆԻԿՈԼԸ ՍՐԵՑ ԽՈՒՃԱՊԸ

Ար­ցա­խից հե­ռա­նա­լուն ինչ ա­նուն էլ որ տանք՝ բռնա­գաղթ, թե ար­տա­գաղթ, ինչ­պես էլ որ ա­մեն մեկս մեզ ար­դա­րաց­նենք՝ մյուս բո­լո­րին մե­ղադ­րե­լով, դրա­նից խնդրի էութ­յու­նը չի փոխ­վում: Այն է, ե­թե հե­ռա­նան բո­լո­րը կամ ար­ցա­խա­հա­յութ­յան մեծ մա­սը, Ար­ցա­խը կդառ­նա երկ­րորդ Նա­խի­ջե­ւան՝ վերջ­նա­կա­նա­պես վե­րած­վե­լով ադր­բե­ջա­նա­կան ինչ-որ գա­վա­ռի: Այ­սինքն, այս պա­հին ամ­բողջ հար­ցը հենց դա է՝ քա­նի՞ մարդ կհե­ռա­նա Ար­ցա­խից:

Ու­րեմն` ի՞նչ կա­տար­վեց, որ ար­ցախ­ցի­նե­րը, ով­քեր ան­գամ վեր­ջին ռմբա­կո­ծութ­յուն­նե­րի ժա­մա­նակ հրա­ժար­վե­ցին Բաք­վի ա­ռա­ջար­կից՝ մի­ջանցք բա­ցել դե­պի Հա­յաս­տան հե­ռա­նա­լու հա­մար, հի­մա սկսե­ցին հե­ռա­նալ: Լավ, ե­թե նպա­տա­կը հե­ռա­նալն էր, էլ ո՞րն էր Եվ­լա­խում եւ Շու­շիում ադր­բե­ջա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ նվաս­տա­ցու­ցիչ հան­դիպ­ման ի­մաս­տը, ո­րով Ար­ցա­խի ղե­կա­վար­նե­րը պաշ­տո­նա­պես ըն­դու­նե­ցին ա­զե­րի­նե­րի պա­հանջ­նե­րը: Ու շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս. ե­թե պետք էր հե­ռա­նալ, ա­պա ա­վե­լի լավ չէ՞ր, որ դա ար­վեր ա­ռանց Ար­ցա­խը պաշ­տո­նա­պես պարտ­ված ճա­նա­չե­լու: Այ­սինքն, այդկերպ Ար­ցա­խը կան­վան­վեր բռնա­զավթ­ված տա­րածք, որն ա­պա­գա­յի հետ կապ­ված ո­րոշ հույ­սեր թող­նում էր:

Եվս մեկ տա­րօ­րի­նակ դրվագ: Ար­ցա­խի պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րը շա­րու­նա­կում են հայ­տա­րա­րել, որ գտնվում են ա­զե­րի­նե­րի հետ գործ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշ­տում: Ըն­դա­մե­նը նա­խօ­րեին տա­րած­վեց նման պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յուն.

«­Ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դա­դա­րեց­ման մա­սին ռու­սա­կան կող­մի միջ­նոր­դութ­յամբ Ադր­բե­ջա­նի հետ սեպ­տեմ­բե­րի 20-ին ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան hա­մա­ձայն՝ ներ­կա դրութ­յամբ ի­րա­կա­նաց­վում են հե­տեւ­յալ աշ­խա­տանք­նե­րը.

­Պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի դուրս­բե­րում մար­տա­կան դիր­քե­րից ու տե­ղա­փո­խում մշտա­կան տե­ղա­կայ­ման վայ­րեր՝ բա­նա­կի կազ­մա­լուծ­ման աշ­խա­տանք­նե­րին զու­գա­հեռ,

ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներ զոհ­ված­նե­րի ու ան­հայտ կո­րած­նե­րի հայտ­նա­բեր­ման ուղ­ղութ­յամբ,

ծանր եւ ծայ­րա­հեղ ծանր վի­րա­վոր­նե­րի ու հի­վանդ­նե­րի տե­ղա­փո­խում Հա­յաս­տա­նի բուժ­հաս­տա­տութ­յուն­ներ՝ Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի ու ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ու­ղեկ­ցութ­յամբ,

Ար­ցախ հու­մա­նի­տար բեռ­նե­րի, բժշկա­կան պա­րա­գա­նե­րի, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տութ­յան ապ­րանք­նե­րի եւ վա­ռե­լի­քի ներ­մու­ծում Գո­րիս-Ս­տե­փա­նա­կերտ մայ­րու­ղով՝ ռուս խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լութ­յան միջ­նոր­դութ­յամբ,

սեպ­տեմ­բե­րի 24-ից է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման վե­րա­կանգն­ման աշ­խա­տանք­նե­րի մեկ­նարկ,

Ար­ցա­խի եւ նրա ժո­ղովր­դի ա­պա­գա­յի շուրջ քա­ղա­քա­կան կոն­սուլ­տա­ցիա­նե­րի կազ­մա­կեր­պում»:

Այ­սինքն, պաշ­տո­նա­կան Ս­տե­փա­նա­կերտն ան­գամ այս վի­ճա­կում պնդում է, որ քննար­կե­լու բան կա, որ «Ար­ցա­խի ա­պա­գա» դեռ տես­նում է:

Ա­վե­լին, հրա­դա­դա­րի հաս­տատ­ման օ­րը Նի­կո­լը հայ­տա­րա­րեց. «Այ­սօր՝ այս պա­հին մեր գնա­հա­տա­կանն այն է, որ ԼՂ-ի քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յա­նը ու­ղիղ սպառ­նա­լիք չկա»: Ու նրա այդ հայ­տա­րա­րութ­յու­նը հա­մա­պա­տաս­խա­նում էր այն գնա­հա­տա­կան­նե­րին, ո­րոնք գա­լիս էին եւ դեռ գա­լիս են պաշ­տո­նա­կան Ս­տե­փա­նա­կեր­տից: Դ­րա­նից հե­տո ար­ձա­նագր­վել են հե­տեւ­յալ փաս­տե­րը. Ար­ցախ է մտել մեծ քա­նա­կութ­յամբ սննդամ­թերք, վա­ռե­լիք, լուծ­վել է է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի խնդի­րը: Նաեւ պաշ­տո­նա­կան Ս­տե­փա­նա­կեր­տը հեր­քել է այն բո­լոր խու­ճա­պա­յին կամ ֆեյ­քա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե այս­տեղ մոր­թում են, այս­տեղ ջուրն են թու­նա­վո­րել եւ այլն: Այս ա­մե­նը մեկ բան է նշա­նա­կում. հրա­դա­դա­րի օր­վա հա­մե­մատ ար­ցա­խա­հա­յութ­յան կեն­սա­պայ­ման­նե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կի բա­րե­լա­վում: Տ­րա­մա­բա­նո­րեն, դա պետք է էլ ա­վե­լի հիմ­նա­վո­րեր Նի­կո­լի հա­մոզ­մուն­քը, թե՝ «ԼՂ-ի քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յա­նը ու­ղիղ սպառ­նա­լիք չկա»: Նաեւ հաշ­վի առ­նե­լով այն տե­ղե­կատ­վութ­յու­նը, որ նա պատ­րաստ­վում է հան­դի­պել Ա­լիե­ւի հետ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» թե­մա­յով բա­նակ­ցե­լու հա­մար:

­Բայց նման ի­րա­վի­ճա­կում ինչ­պե՞ս հաս­կա­նանք նույն Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե. «Այ­սօր էլ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յութ­յու­նը էթ­նիկ զտում­նե­րի վտան­գի ա­ռաջ է … Հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յերն ի­րենց կյանքն ու ինք­նութ­յու­նը փրկե­լու միակն մի­ջոց կտես­նեն հե­ռա­ցումն ի­րենց հայ­րե­նի­քից, չա­փա­զանց մե­ծա­նում է»: Ու ինչ­պե՞ս հաս­կա­նանք դիր­քո­րոշ­ման նման էա­կան տե­ղա­շար­ժը, այ­սինքն՝ կա­յուն տո­նայ­նութ­յու­նից տե­ղա­շարժն այն դաշտ, ո­րում ի սկզբա­նե մտել էր ԱՄՆ-ում գտնվող Ա­րոն:

Արդ­յուն­քում, հա­ջորդ փաստն էլ այն է, որ հենց Նի­կո­լի այս ե­լույ­թին էլ հա­ջոր­դեց խու­ճա­պի էա­կան ա­վե­լա­ցումն ար­ցա­խա­հա­յութ­յան մոտ եւ, որ­պես հե­տե­ւանք, շա­տե­րը սկսե­ցին մտա­ծել ժամ ա­ռաջ հե­ռա­նա­լու մա­սին:

ՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՐՔԵՑԻՆ

Ու­րեմն, այս ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ: Ըստ քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բար­յա­նի. «Նի­կոլն ու իր թայ­ֆան դի­տա­վոր­յալ խու­ճապ են տա­րա­ծում, որ հա­յա­թա­փեն Ար­ցա­խը, տա­րա­ծե­լով կեղծ լու­րեր, թե, օ­րի­նակ` Ս­տե­փա­նա­կեր­տի ջու­րը նավ­թոտ­ված է եւ այլ տագ­նա­պա­լի կեղ­ծիք­ներ... Ն­պա­տա­կը` Ար­ցա­խում ռուս­նե­րի գտնվե­լու ի­մաս­տը զրո­յաց­նե­լը եւ ինք­նա­վար­կա­բեկ­ված ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին էլ ա­վե­լի հո­ղին հա­վա­սա­րեց­նելն է...»:

Ընդ ո­րում, Ար­ցա­խի ներ­սում եւս խու­ճապ տա­րա­ծե­լու եւ սրե­լու դրվագ­ներ եւ տա­րա­ծող­նե­րի պա­կաս չկա: Արդ­յուն­քում, երբ հե­ռա­նում է մեկ մարդ, նրան նա­յե­լով հե­ռա­նալ ցան­կա­նում է եր­կու­սը, ա­պա՝ չոր­սը, եւ այդ­պես շա­րու­նակ. սո­վո­րա­կան դո­մի­նո­յի է­ֆեկտ: «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի էթ­նիկ հա­յե­րը կմեկ­նեն Հա­յաս­տան, քա­նի որ չեն ցան­կա­նում ապ­րել Ադր­բե­ջա­նի կազ­մում եւ վա­խե­նում են էթ­նիկ զտում­նե­րից»: Այս մա­սին «Reuters»-ին ա­սել է Ար­ցա­խի նա­խա­գա­հի խորհր­դա­կան Դա­վիթ Բա­բա­յա­նը: «Մեր ժո­ղո­վուր­դը չի ու­զում ապ­րել Ադր­բե­ջա­նի կազ­մում, 99,9%-ը նա­խընտ­րում է լքել մեր պատ­մա­կան հո­ղե­րը»,- նշել է Բա­բա­յա­նը, այն դեպ­քում, երբ ժա­մա­նա­կին խո­սում էր մին­չեւ վերջ կանգ­նել-պայ­քա­րե­լու մա­սին: Ի­հար­կե, կա­րե­լի է հարց­նել, թե Բա­բա­յանն այդ ի՞նչ սոց­հար­ցում­նե­րի կամ այլ ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով է պար­զել, որ ժո­ղովր­դի 99,9%-ը նա­խընտ­րում է հե­ռա­նալ հայ­րե­նի հո­ղից: Հաշ­վի առ­նե­լով, որ այս օ­րե­րին մենք եւս ա­ռիթ ու­նե­ցել ենք զրու­ցել Ար­ցա­խում գտնվող բա­զում մարդ­կանց հե­տո, ո­րոնք միան­շա­նակ պնդում են, որ դեմ են հե­ռա­նա­լուն, ե­թե ան­գամ Ար­ցախն անց­նի Ադր­բե­ջա­նի կազմ: Բա­ցատ­րութ­յու­նը սա է. «Պետք է մնալ, մի կերպ դի­մա­նալ, Ար­ցա­խում հայ­կա­կա­նութ­յու­նը պահ­պա­նել, որ վա­ղը պայ­քա­րի նոր հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նանք: Այ­լա­պես կդառ­նանք Նա­խի­ջե­ւան»: Կամ, օ­րի­նակ, Վի­տա­լի Բա­լա­սան­յա­նը հրա­պա­րա­կավ հայտ­նեց, որ չի պատ­րաստ­վում լքել իր ծննդա­վայ­րը. «Ես Ար­ցա­խում ծնվել եմ, Ար­ցա­խում ապ­րում եմ, Ար­ցա­խում էլ ապ­րե­լու եմ»։ Նա նաեւ ա­վե­լաց­րեց. «Գ­նա­ցո­ղը գնում է, մնա­ցողն էլ՝ մնում, նոր­մալ է»։ Այ­սինքն, հաս­տատ Բա­բա­յա­նի ա­սած 99,9%-ը չկա:

­Կա­րե­լի է նաեւ հարց­նել, թե նույն Բա­բա­յանն ա­վե­լի լավ չէ՞, որ վեր­ջա­պես բա­ցատ­րի` ան­ցած աշ­նա­նը տե­ւա­կան ժա­մա­նակ ին­չո՞վ էր զբաղ­ված ԱՄՆ-ում եւ թե այդ ի՞նչ «պայ­ծա­ռա­տե­սութ­յամբ» Ար­ցախ վե­րա­դար­ձավ շրջա­փակ­մա­նը զու­գա­հեռ: Բայց ի­մաստ չու­նի, քա­նի որ այս­տեղ խնդի­րը Բա­բա­յա­նով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում է: Բանն այն է, որ ա­րեւմտ­յան այն­պի­սի ա­ռաջ­նա­յին քա­րոզ­չա­կան մե­քե­նա, ինչ­պի­սին է՝ «Reuters»-ը, ի­հար­կե, չհա­պա­ղեց տի­րա­ժա­վո­րել Բա­բա­յա­նի խոս­քը, թե՝ ողջ ար­ցա­խա­հա­յութ­յու­նը պատ­րաստ­վում է հե­ռա­նալ: Իսկ այն, որ դա եւ այս կար­գի մնա­ցած քա­րոզ­չա­կան տրյուկ­ներն էա­պես սրում են ար­ցախ­յան «դո­մի­նո­յի է­ֆեկ­տը», դա էլ է փաստ:

­Համ­բար­յա­նը, ի­հար­կե, միան­գա­մայն տե­ղին է բա­ցատ­րում, թե ար­ցա­խա­հա­յութ­յա­նը հե­ռաց­նելն ինչ ի­մաստ ու­նի՝ «Ն­պա­տա­կը` Ար­ցա­խում ռուս­նե­րի գտնվե­լու ի­մաս­տը զրո­յաց­նե­լը»: Այ­սինքն, որ­պես­զի լու­ծեն ռու­սա­կան ու­ժե­րին Ար­ցա­խից հե­ռաց­նե­լու հար­ցը, կազ­մա­կերպ­ված կեր­պով փոր­ձում են ա­վար­տին հասց­նել մի իս­կա­կան ցե­ղաս­պա­նությ­ու­ն: Հա­ջոր­դը, ո՞ւմ է պետք ռուս­նե­րին հե­ռաց­նե­լը: Այս հար­ցի պա­տաս­խա­նը, թե­րեւս, ու­նեն բո­լո­րը: Մեկ այլ հարց. իսկ ի՞նչ է լի­նե­լու, ե­թե ռուս­նե­րը, լավն են նրանք, թե՝ վա­տը, հե­ռա­նան Ար­ցա­խից: Ս­րա պա­տաս­խանն էլ է աչ­քի ա­ռաջ. Նի­կոլն իր վեր­ջին ե­լույ­թում գրե­թե բաց տե­քստով սկսեց խո­սել, որ նաեւ Հա­յաս­տա­նից ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռաց­նե­լու եւ ՌԴ-ի հետ առն­վազն ռազ­մա­կան բնույ­թի բո­լոր կա­պե­րը խզե­լու հար­ցը կա­րող է վեր­ջա­պես բե­րել օ­րա­կարգ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=265847&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը