ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ ՈՒՐԻՇԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

Թավշյա տեռոր

­Տե­լեգ­րա­մի տի­րույ­թում քիչ չեն ա­լիք­ներ, որ ստեղծ­ված են այս կամ այն խմբա­վոր­ման շա­հե­րը մա­քուր գե­բելս­յան պրո­պա­գան­դա­յով ա­ռաջ տա­նե­լու և­ այս կամ այն մար­տա­կան նա­րա­տի­վը տա­րա­ծե­լու նպա­տա­կով: Մեծ մա­սը, թեև լսա­րա­նը հա­յեր են, սա­կայն ռու­սե­րեն լեզ­վով է նյու­թեր տա­րա­ծում: Սա­կայն հա­յա­լե­զու տի­րույթն էլ ան­մասն չի մնա­ցել խառ­նա­կիչ Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րից:

Այդ­պի­սի մե­կը կա, որ ա­միս­ներ շա­րու­նակ ա­տե­լութ­յուն է սեր­մա­նում ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի հաս­ցեին` չխոր­շե­լով ա­մե­նա­զազ­րե­լի ստե­րից և բան­սար­կութ­յուն­նե­րից: Բա­ռա­պա­շա­րը շատ կեղ­տոտ է, սրբա­պիղծ հայ­հո­յանք­նե­րը բա­նեց­վում են կե­տադ­րութ­յան նշան­նե­րի տեղ: Ա­լի­քը ձևա­նում է, իբր Ռու­սա­կան իմ­պե­րիա­յի ջեր­մե­ռանդ կողմ­նա­կից է, սա­կայն ի­րեն այն­պես է պա­հում, որ փաս­տա­ցի սեր­մա­նում է թունդ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ: Այս­պես, մշտա­պես պա­խա­րա­կում է Գա­րե­գին Նժ­դե­հին, ար­դա­րաց­նում 1920-21–ին բոլշ­ևիկ­նե­րի կող­մից Սար­դա­րա­պա­տի մաս­նա­կից սպա­նե­րին կաց­նա­հա­րե­լը և 1930-ա­կան­նե­րին Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­ված մաս­սա­յա­կան ռեպ­րե­սիա­նե­րը: Նաև հո­խոր­տում է, որ երբ «ի­րենք» հաղ­թեն, ա­պա Հա­յաս­տա­նում այն­պի­սի ռեպ­րե­սիա­ներ կի­րա­գոր­ծեն, որ 1937 թվա­կա­նը «մեղմ գուր­գու­րանք» կթվա...

­Տեղ­յակ մար­դիկ մեզ փո­խան­ցել են, որ այդ ա­լի­քի հա­մա­կար­գո­ղը ֆրան­սիա­կան DGSE հա­տուկ ծա­ռա­յութ­յունն է, և թունդ ռու­սա­մետ ձևա­նա­լը` ու­րի­շի դրո­շի ներ­քո տե­ղե­կատ­վա­կան օ­պե­րա­ցիա­ներ ի­րա­գոր­ծե­լու սո­վո­րա­կան պրակ­տի­կա է: Նաև ա­սա­ցին, որ 15 հա­զար բա­ժա­նորդ­նե­րով և ն­յու­թե­րի շուրջ 40 հա­զար դի­տում­նե­րով խաբ­վել պետք չէ, դա ա­պա­հով­վում է է­ժան գնե­րով գնված ֆեյ­քե­րով, իսկ ի­րա­կան բա­ժա­նորդ­նե­րը 1000–ից քիչ են, ի­րա­կան դի­տում­ներն էլ մի քա­նի տասն­յակ են: Ա­լի­քի ա­նու­նը հա­տուկ չենք հի­շա­տա­կում, որ­պես­զի կա­մա կամ ա­կա­մա չգո­վազ­դենք և­ այդ կեղ­տոտ թափթ­փուկ­նե­րին այդ­քան տեղ չէինք հատ­կաց­նի, ե­թե չլի­ներ հե­տաքր­քիր շրջա­դարձ: Վեր­ջերս սրանք սկսել են ձևա­նալ Ռո­բերտ Քո­չար­յա­նի ա­ջա­կից և ջա­տա­գով:

Ա­հա­վա­սիկ, մի խառ­նակ­չա­կան մեջ­բե­րում ներ­կա­յիս Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման մա­սին. «Ե­թե այս շարժ­մա­նը ներ­կա­յիս կո­մի­տեի կազ­մով հա­ջող­վի հաս­նել իշ­խա­նութ­յան, հայ ազ­գի հա­մար 500-600 հա­զար կյանք է ար­ժե­նա­լու։ Ա­սել է թե, ե­թե Նի­կո­լը մնա, հայ ազ­գը ա­ղե­տից ա­զատ­վե­լու է, պար­զամ­տութ­յուն կլի­նի։

­Նի­կո­լը պետք է ս***ր լի­նի, բայց ոչ ի­րեն բե­րող­նե­րի օ­րա­կար­գով։

­Մեզ այլ տար­բե­րակ չկա ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու, բա­ցի էն, որ պետք է բո­լո­րով ցույ­ցի ա­ռաջ­նագ­ծում կանգ­նենք ու պա­հան­ջենք, որ Քո­չար­յա­նը միայ­նակ ա­ռաջ­նոր­դի ցույ­ցը, իսկ ե­թե դա չհա­ջող­վի, պետք է ցույ­ցե­րը հանգց­նե­լու գոր­ծին կպնենք։ Ոչ մի տար­բե­րա­կով պետք է մաս­նա­կից չդառ­նանք Արև­մուտ­քի օ­րա­կար­գով Նի­կո­լի հե­ռաց­մա­նը»։

­Մինչ­դեռ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­ջա­կից­ներն ա­ռաջ­նորդ­վում են ոչ թե այդ խառ­նա­կիչ ա­լի­քի ու­ղե­ցույ­ցով, այլ հենց ի­րենց ա­ռաջ­նորդ Ռո­բերտ Քո­չար­յա­նի տե­սա­կե­տով, և­ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում են շարժ­մա­նը` ձգտե­լով ներգ­րա­վել նո­րա­նոր մաս­նա­կից­նե­րի: Ակ­տիվ պայ­քա­րում են ընդ­դեմ Նի­կո­լի և ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի ա­ջա­կից­նե­րը: Ի դեպ, հե­տաքր­քիր է, այդ կեղ­տոտ ա­լի­քը հան­կարծ ՄՈՍԱԴ­–ի գոր­ծա­կալ պի­տա­կեց Ռո­բերտ Քո­չար­յա­նի թի­մա­կից, կո­մի­տեի ան­դամ Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նին, սպառ­նա­լով նաև նրա դեմ կոմպ­րո­մատ­ներ հա­նել, և­ այդ ա­մենն այն բա­նի հա­մար, որ Թ­ևան­յա­նը կոչ էր ա­րել ռու­սա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի աշ­խա­տող­նե­րին դուրս գալ փո­ղոց: Ա­մե­նա­կեղ­տոտ հայ­հո­յանք­նե­րից հե­տո այդ խառ­նա­կիչ ա­լիքն ա­վե­լաց­րեց. «...ռուս­նե­րը 2018-ին ի­րանց ժո­ղովր­դին հա­նել էին հրա­պա­րակ ոչ թե Նի­կո­լի, այլ Կա­րե­նի հա­մար...», որ­պես­զի Սերժ Սարգս­յա­նը «չկա­րո­ղա­նար իշ­խա­նութ­յու­նը պա­հեր, ու­րիշ բան, որ տե­րերդ կա­րո­ղա­ցան Նի­կո­լին բե­րել»:

Ա­հա այդ­պի­սի կեղ­տոտ տե­ղե­կատ­վա­կան օ­պե­րա­ցիա­ներ ու­րի­շի դրո­շի տակ, զի ո­րոշ շրջա­նակ­նե­ր ցան­կա­նում են, որ Նի­կո­լը հան­կարծ չիշ­խա­նազրկ­վի:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում