Դատարանը չկարողացավ հաղթահարել իր կախվածությունը քաղաքական իշխանությունից. Արսեն Բաբայան

Հանդիպում

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ` երկու անչափահաս երեխաների մայր Տաթեւ Արցախի (Տաթեւիկ Վիրաբյան) նկատմամբ կիրառեց կալանք` երկու ամսով։ Նրան ներկայացվել է, ոչ իրավաբանական տերմինաբանությամբ ասած, Ֆեյսբուք սոցիալական ցանցում զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ նշել էր, թե կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում Տ. Վիրաբյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Ըստ էության, Տաթեւ Արցախը դարձավ առաջին կին քաղբանտարկյալը, որը պայքարում է օրվա իշխանության հեռացման դեմ եւ համարձակություն ուներ բարձրաձայնելու այդ մասին: Դատարանի որոշումից հետո «Իրավունքը» զրուցել է Տ. Վիրաբյանի փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Ի՞նչ կասեք դատարանի կողմից Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, երկու ամիս կալանք կիրառելու մասին:

— Դատարանը չկարողացավ իրականացնել արդարդատություն եւ չկարողացավ ազատվել քաղաքական իշխանության կապանքներից եւ հանձնարարությունը կատարեց ամբողջությամբ: Քննիչը միջնորդել էր երկու ամիս կալանք, տեսակցությունների արգելում, որն ամբողջությամբ բավարարվեց: Էլի եմ ասում` դատարանը չկարողացավ հաղթահարել իր կախվածությունը քաղաքական իշխանությունից:

Պարոն Բաբայան, որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:

Բնականաբար, պետք է անհապաղ բողոքարկենք Վերաքննիչ դատարան: Հույս ունենանք, որ այնտեղ գոնե կգտնենք արդարադատություն, եւ կլինի այնպիսի դատավոր, որն արդար դատական ակտ կկայացնի:

Ի՞նչ իրավիճակում է Տաթեւիկ Վիրաբյանը եւ ի՞նչ է մտածում ներկայացված մեղադրանքի մասին:

— Տաթեւը շատ լավ է, ուժեղ է, պատրաստ էր… Շատ լավ գիտեր, թե ինչ հանձնարարություն է իջեցված քաղաքական իշխանության կողմից: Մի բան է ակնհայտ, որ մեղքը չի ընդունում եւ ասում է, որ որեւէ հանցանք չի կատարել: Իր գործողությունները եղել են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքերի իրացում, մասնավորապես` հավաքների մասնակցելու իրավունքը, փողոց փակելը եւ այլն: Ընդհանուր առմամբ` սա է, չեմ կարող ավելի մանրամասն հրապարակել:

Դատական նիստից առաջ Դուք, այնուհանդերձ, մեզ հետ զրույցում հույս էիք հայտնել, որ կարող էր դատարանը խափանման միջոց կալանք չկիրառել

— Մենք դատարանում ամբողջությամբ հիմնավորել էինք, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ոչ իրավաչափ պայմաններում: Հետեւաբար, եթե դատարանը օբյեկտիվ քննություն իրականացներ եւ օբյեկտիվ որոշում կայացներ, ապա սա միայն ամբողջությամբ բավարար էր, որպեսզի քննիչի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը ամբողջությամբ մերժվեր: Բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, եւ այն, որ այդ գործողություններն, ըստ էության, քաղաքական իշխանության դեմ են՝ եղավ այն, ինչ եղավ: Մեր տեղեկություններով` քաղաքական իշխանության կողմից կան հստակ հանձնարարություններ` բոլորին ձերբակալել, ապա կալանավորել:

Անգամ, եթե խոսքը երկու անչափահաս երեխաների մոր մասի՞ն է

— Մենք դատարանին խնդրեցինք նաեւ, որ եթե, այնուամենայնիվ, չի կարողանա հաստատված համարել, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել, ապա խափանման միջոց կիրառելիս բացառի կալանավորումը` հաշվի առնելով, որ Տաթեւն ունի երկու անչափահաս երեխա, եղբայր է կորցրել, քույրն այս պահին Ստեփանակերտում է եւ բազում այլ հանգամանքներ: Ես ակնկալում էի, որ դատարանն ի վերջո կկարողանար ուժ գտնել իր մեջ եւ օբյեկտիվորեն կարձանագրեր, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ոչ իրավաչափ, ինչի հիմքերն ակնհայտ էին:

Այս օրերին Դուք ստանձնել եք նաեւ մի շարք այլ քաղաքացիների պաշտպանությունը, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են հանուն Արցախի եւ ընդդեմ այս իշխանությունների իրականացվող փողոցային պայքարին: Ի՞նչ արդյունքներ ունեք մյուսների գործերով:

— Մի անչափահասի գործով ունենք ազատ արձակում, եւ այս պահին ազատության մեջ է: 18–ամյա մեր արցախցի տղան, ցավոք սրտի, կալանավորվեց դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից: Իսկ ձերբակալվածներից Կարեն Կարապետյանի նկատմամբ նույն դատավոր Ֆարխոյանը կայացրեց որոշում` 20 օր տնային կալանք կիրառելու մասին: Մնացածի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=265811&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ