Այդ ժեստը, առաջին անգամ 2018-ին եմ արել․ միջազգային մրցաշարում ոսկե մեդալակիր

Սպորտ

Օրերս Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած Բռնցքամարտի միջազգային առաջնության ժամանակ, մեր երկրի կաշվե ձեռնոցի մարզիկները, փայլուն են հանդես եկել, նվաճելով 5 մեդալ, 4 ոսկե և 1 բրոնզե։ Ոսկե մեդալ են նվաճել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել ԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ, ԳՈՒՐԳԵՆ ՄԱԴՈՅԱՆԸ և ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, իսկ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, վնասվածքի պատճառով, բավարարվել է բրոնզե մեդալով։ Մեր երիտասարդ բռնցքամարտիկները, այս միջազգային մրցաշարին մասնակցել են մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդանյանի գլխավորությամբ։ Թիմի հետ մրցավայրում էր նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։

«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ արդեն հայրենիք վերադարձած Եվրոպայի փոխչեմպիոն, այս միջազգային մրցաշարում ոսկե մեդալ նվաճած, 22-ամյա ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարն ու իր հաղթանակը.

«Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված։ Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք մենամարտ պիտի ունենայի։ Առաջին մենամարտում մրցակիցս տեղացի, հույն բռնցքամարտիկ էր, որին հաղթեցի։ Երկրորդ մենամարտում, մրցակիցս պիտի լիներ ազգությամբ ռումինացի մարզիկը, սակայն, նա հրաժարվեց մենամարտել ինձ հետ ու հաղթանակը ինձ շնորհվեց։ Եզրափակչում էլ մենամարտեցի Մոլդովայի ներկայացուցչի հետ, նրան ևս հաղթեցի։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել։ Կարող եմ առանձնացնել առաջին մենամարտը, հույն մարզիկի հետ, այն ավելի դժվար անցավ»։

- Ռաֆայել, իսկ ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Ավելի մեծ փորձ, հմտություն։

- Իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կարող ես ասել։

- Հոկտեմբերի 7-ից, պիտի մասնակցենք Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը։

- Ռաֆայել, կպատմես, թե երբ սկսեցիր զբաղվել սպորտով։

- Բռնցքամարտով սկսել եմ հետաքրքրվել 4-րդ, 5-րդ դասարանից։ Որքան էլ զարմանալի թվա, սկզբից մայրիկս է ինձ մարզումների տարել։ Բայց, շուրջ 4 տարի պարապելուց հետո, թողեցի այս մարզաձևը ու չէի ուզում շարունակել։ Սակայն, այն ժամանակվա մարզիչս Վարդան Ներսիսյանը, կրկին վերադարձրեց ինձ բռնցքամարտ, 2014-ից կրկին սկսեցի պարապել։

- Հետաքրքիր է, հարազատներիդ մեջ կա՞ն մարզիկներ։

- Իհարկե, ծնողներս Սուսերամարտի ԽՍՀՄ չեմպիոններ են։ Երկար տարիներ այդ մարզաձևով են պարապել։

- Ռաֆայել, իսկ ինչ ես մտածում այն պահին, երբ ռինգ ես մտնում։

- Ռինգ եմ մտնում այն մտքով, որ անելու եմ այն, ինչին տիրապետում եմ լավ։

- Ռաֆայել, նկատել եմ, որ բոլոր մենամարտերում հաղթելուց հետո, միշտ զինվորական պատիվ ես տալիս։ Շատ հետաքրքիր է, թե ինչ խորհուրդ կա դրա մեջ։

- Այդ ժեստը, առաջին անգամ 2018-ին եմ արել։ Այդ տարի, Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը այնպես ստացվեց, որ հաջորդաբար պիտի մենամարտեի թուրք ու ադրբեջանցի մարզիկների հետ։ Երկուսին հերթով հաղթելուց հետո, առաջին անգամ այդ ժեստն արեցի։ Այդպես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր հաղթանակ նվիրում եմ մեր Հայոց բանակին։

- Ռաֆայել, քո երկրպագուներին էլ շատ հետաքրքիր կլինի այս հարցը, արդյոք զբաղված է քո սիրտը։

- Այո, զբաղված է ու ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընկերուհուս հետ։

- Իսկ ի՞նչ երազանք ունես։

- Երազում եմ նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

- Ես էլ եմ շատ շնորհակալ, որ չեք անտեսում ու մշտապես լուսաբանում եք մեր նվաճումների մասին։ Գիտեմ, որ մեր օրերում, բավականին դժվար է տպագիր թերթ պահելը, անխափան գործունեություն եմ մաղթում «Իրավունք» թերթին, միշտ հաղթական լուրեր լինեն Ձեր թերթի էջերում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում