ՔՊ-ականներն անձամբ են հակառուսական ակցիա իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց

Ներքաղաքական

Ստեղծված գերլարված իրավիճակում այս օրերին ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա իրականացնողների կազմակերպիչներից գլխավոր դերերում է ո՛չ ավել, ո՛չ պակաս Արմավիր խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա հանրությանն առավել հայտնի է նրանով, որ ժամանակին եղել է «Հայելի» ակումբի վրա հարձակված եւ հավկիթներ նետած 4 անձանցից մեկը:

Ուշագրավ է այն, որ Դ. Հովհաննիսյանը դեսպանատան դիմաց փորձում է մարդկանց հավաքել` իբրեւ տեղահանված արցախցիների համար հագուստ հավաքելու նախաձեռնությամբ են հանդես գալիս: Մինչդեռ տեղում կանգնած են «Դավաճա՛ն, Ռուսաստան» պաստառներով: Զարմանալիորեն որեւէ մեկը հարց չի տալիս, թե ինչո՞ւ իշխող կուսակցության ներկայացուցիչն ակցիան չի իրականացնում, օրինակ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առջեւ` պահանջելով, որպեսզի կազմակերպեն եւ ապահովեն տեղահանված արցախահայությանը` հագուստով ու օթեւանով: Կամ, որպես ավագանու անդամ, նման նախաձեռնությամբ հանդես չի գալիս հենց ինքը` Արմավիր համայնքում: Իհարկե, հարցերը հռետորական են, որովհետեւ ամեն ինչ պարզ դարձավ տեղում:

Հակառուսական պաստառներով ակցիա իրականացնողները, երբ տեսան, որ դեսպանատան դիմաց հավաքվում են մարդիկ, որոնք եկել էին հարգանքի տուրք մատուցելու Արցախում զոհված ռուս խաղաղապահների հիշատակի առաջ` ասում էին, թե հեսա կզանգեն եւ «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը մարդ կուղարկի, որ իրենք ավելի շատ լինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում