«Հրապարակ». ՔՊ պատգամավորներին հրահանգվել է չբացակայել Երեւանից

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության ղեկավարությունը պատգամավորներին օրերս հրահանգել է Երեւանից չբացակայել, թեեւ հարկ չեն համարել բացատրել, թե ինչու: Ասել են` նման հրահանգ կա վերեւից։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ դեռեւս 2-3 ամիս առաջ է քննարկվել Արցախի խնդրի «լուծման» այս սցենարը: Փաշինյանը ՔՊ-ականների մոտ անկեղծացել է, որ արցախցիներին վերջը տեղահանում է սպասվում, որոշել են, որ այդ դեպքում պետական բոլոր կառույցները պետք է աշխատեն` տեղավորեն արցախցիներին Հայաստանում, բայց ոչ մի դեպքում՝ Երեւանում, հակառակ դեպքում իրենք իրենց ձեռքով իրենց իշխանության տակ ռումբ կդնեն։ Ի դեպ, այսօր էլ ՔՊ-ում համոզված են, որ ռուս խաղաղապահներն ինչ-որ պահից թույլ չեն տա, որ մարդիկ լքեն Արցախը, քանի որ իրենց առաքելությունն ավարտված կլինի Արցախում:

Որոշ տեղեկություններով, ռուսների հաշվարկով՝ 20-25 հազար արցախցի կմնա, որ իրենց համար Արցախում մնալու լեգիտիմ հիմք ապահովեն: Այդ մասին հարցին Պուտինի մամուլի խոսնակը երեկ պատասխանել է. «Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել, քանի որ նրանք այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ»։ Երեկվա դրությամբ մոտ 7 հազար արցախցի է Հայաստան տեղափոխվել, պաշտոնական տվյալներով՝ 120 հազար մարդ էր ապրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=265771&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան