«Փաստ». Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել է, թե ինքն ու Մեսրոպ Առաքելյանը, ի պաշտոնե ու նաև այլ հանգամանքներից ելնելով, տիրապետում են բացառիկ տեղեկությունների, որոնց մասին երբեք չեն խոսել, քանի որ կար ու կա մեկ նպատակ՝ լուռ աշխատել հանուն Արցախի։ Իր ֆեյսբուքյան էջում Մանե Թանդիլյանը նշել է. «Մարդկանց թվում է, թե վերջին 3 տարում Արցախում տեղի ունեցածի մասին ինչ սուտ ու կեղծիք ասես կարող են գրել։ Արցախում տեղի ունեցող ողբերգության ֆոնին իշխանություններն սկսել են մաքրել իրենց մեղքերը՝ դրանք ուղղելով դեպի Արցախ։ Մի բան պետք է անեիք. հանուն Արցախի վերջ տայիք ձեր զազրախոսությանը։ Բայց չէ, իշխանությունն ավելի թանկ է ձեզ համար։

Ու կապ չունի գինը։ Հանրությունը շուտով կիմանա ամեն ինչ, իսկ դուք՝ ձեր խամաճիկներով, կկործանվեք ձեր ստերի և կեղծիքի սարդոստայնում»,- գրել է Թանդիլյանը։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, Մանե Թանդիլյանը նույնքան՝ շուրջ մեկ տարի եղել է Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը, և նրանք են համակարգել պատերազմից տուժած արցախահայության սոցիալական երեշխիքներ տալու և օգնություն տրամադրելու գործընթացը, ուստի և բնական է, որ նրանք բավականին լուրջ տեղեկությունների են տիրապետում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=265770&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան