Սեփական հողում գերի ընկնելու վախը ստիպում է հեռանալ կենդանի դիակներիս. Բռնի գաղթի իրական աչքերը

Հասարակություն

<<Այս վերջին օրերը, որ ապրում ենք հայաթափվող Արցախում մի ողջ կյանք արժեն... Հող, որի համար պայքարել ենք մինչև վերջ... Հող, որի ամենաթանկ կտորը մի անգամ արդեն կորցրել եմ... Բայց կրկին վերադարձել հայրենիք վերագտնելու սպասումով>>,-այսպես սկսվեց մեր զրույցը բերդաքաղաք Շուշիից մի անգամ արդեն բռնի արտագաղթի ճանապարհը բռնելու ցավը ըմբոխշնած մեր հայրենակցուհին՝ Ալյոնա Սարգսյանը, ով հուզումունքը հազիվ զսպելով շարունակում է ներկայացնել ապրումները․

-Հողը կարծես իսկապես ոտքերդ է գրկում և ասում. _Ինձ մենակ մի թող,մի գնա.... Բայց սեփական հողում գերի ընկնելու վախը ստիպում է հեռանալ կենդանի դիակներիս.... Այս ամենի հետ դեռ ապրել է պետք... Երկրորդ անգամ եմ դառնում փախստական.... Հող, որի զինվորն եմ եղել, պայքարողն ու կյանք չխնայողը... Բայց հիմա խնդրում եմ փրկել ինձ, չգիտեմ ինչի համար.... Գուցե նրա համար, որ չթողնեմ կեղծեն պատմությունս։ Ես դեռ այստեղ եմ՝ իմ հողում։

Ալյոնան ցավով է նշում, որ այս պահին, այ՛ո, թերթում ենք արցախյան պատմության էջը, բայց լավատես է, որ նորովի ենք վերաշարադրելու․

-Ես ավարտել եմ ընդհանուր պատմության բաժինը, բայց ցավոք չեմ դասավանդել այդ առարկան։ Եթե փրկվեմ պետք է պայքարեմ Արցախի պատմության մասին իրական և չխեղաթյուրված փաստերը արձանագրելու և հայոց պատմության դասագրքերում զետեղելու համար։ Նժդեհն ասում էր.Սիրիր հայրենիքդ այնքան, որ թշնամիդ դողա այդ սիրուց։ Բայց մենք նրա պատգամը չկատարեցինք ավաղ։ Գուցե տասնյակ տարիներ անց վերստին կարողանանք արժանանալ Արցախի դրախտային հողում ապրելուն։ Բայց հիմա թերթել ենք, թող ների մեզ Ավոն, որովհետեւ անարժան եղանք... Ամենամեծ ցավն այն է, որ այսօր  մարդիկ սեփական մորթին են փրկում։ Ես Շուշիում երեք սենյականոց բնակարանից միայն մեկ պայուսակ հագուստ եմ վերցրել(հիվանդանոցում փոխելու համար),և ուրիշ ոչինչ, բայց ապրեցի չէ՞...

Ալյոնան ցավը սրտում դիմում է ցավից խլացած ու կուրացած մարդկանց․

-Մարդիկ Ձեզ հետ գոնե մեկ մարդ տարեք, մարդկային իրական հարաբերություններից ավելի կարևոր արժեք չկա․․․

https://iravunk.com/sim/?p=265751&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան