«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ցավոտ է հայրենի հողի կորուստը, բայց հողից թանկ մեր ժողովուրդն է. ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է հադրութեցի գեղեցկուհու՝ «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մոդել, 44-օրյա պատերազմի մասնակից ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

— Երեք տարի առաջ սեպտեմբերի 27–ին սկսվեց 44–օրյա պատերազմը, որին մասնակցել եք նաեւ Դուք: Եկեք վերադառնանք այդ սարսափելի օրերը: Ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է:

— Հիշում եմ՝ առաջին պայթյունը, որ եղավ մեր բունկերի վրա, հնչեց տագնապի ազդանշանը: Մենք գլուխներս բարձրացրինք վեր ու հասկացանք, որ պատերազմը սկսվել է: Մի կերպ սպայական կազմին հաջողվեց կապ հաստատել քաղաքի հետ, ասացին, որ Հադրութն արդեն երկու ժամ է ռմբակոծվում է: Ադրբեջանն առաջին հարվածը հասցրել էր քաղաքին, որպեսզի շեղի սպայական կազմի, զինվորականների ուշադրությունը: Հենց ասացին, որ Հադրութը ռմբակոծում են, միանգամից բղավեցի՝ բա երեխա՜ս… Ամեն մեկն առաջին հերթին այդ պահին մտածում էր իր ընտանիքի, հարազատների մասին: Անընդհատ կրկնում էի՝ խնդրում եմ զոհ չլինի: Սպաներից մեկն ինձ ուշքի բերեց ու ասաց՝ զոհ լինելու է: Պատերազմ չկա, որ զոհ չլինի: Ուժերդ հավաքիր, սթափ գիտակցիր ինչ է կատարվում եւ խուճապի մի մատնվիր: Երբ սկսեցին վիրավորներին բերել, ու ես խուճապի էի մատնվում, սպաներից մեկն ասաց՝ դու մոտ տաս տարի մեծ ես այս տղերքից, խուճապի մի մատնվիր, թող քեզ այդպես չտեսնեն: Սարսափելի ցավ էի ապրում, երբ տեսնում էի վիրավոր տղաներին: Իմ մեջ արթնանում էր մայրական բնազդը, եւ մտածում էի՝ տեսնես հիմա ինչ ապրումներ ունի այս վիրավոր զինվորի մայրը: Ես չեմ կարող նկարագրել այն պահը, երբ 20 տարեկան տղայի աչքերը սառում է, ու նա մահանում է քո աչքի առջեւ… Եվ դու անզոր ես ինչ–որ բան անել: Էլ չասեմ, թե ինչպիսի խոշտանգված ու տանջամահ արված դիակներ էին բերում:

— Պատերազմից անցել է երեք տարի, եւ Արցախում ապրող մեր հայրենակիցները նորից ցավի ու վշտի մեջ են: Ի՞նչ կասեք այս մասին:

— Երբ իմացա Արցախում թշնամու հարձակման մասին, առաջին օրը չկարողացա կապ հաստատել հարազատներիս հետ: Երբ վերջապես կապ հաստատեցի եղբորս հետ, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, հետո կխոսենք: Մյուս բարեկամների հետ խոսելիս ասացին, որ պատերազմ է: Երեխաս էլ, որ իմացավ պատերազմ է, միշտ հարցնում էր իր հոր մասին: Նախկին ամուսնուցս լուր չունեի, չէի կարողանում կապ հաստատել նրա հետ: Տղայիս ասում էի, որ լավ է, վտանգ չկա: Բայց 8 տարեկան երեխաս ասում էր՝ ոնց կարող է վտանգ չլինի, իմ պապան զինվորական է: Հիմա ամենամեծ վախերս կապված են Արցախի իմ հայրենակիցների հետ: Ես գիտակցում եմ, որ թուրքի ուզածը ոչ միայն Արցախն է, այլ նաեւ` Հայաստանը: Այս օրերին հաճախ եմ հիշում Կոմիտասին: Եվ եկել եմ այն համոզման, որ Կոմիտասը գժվեց, որովհետեւ մի տեղ հայերին կոտորում էին, իսկ մյուս տեղը հայերն անտարբեր նստած էին: Հիմա, կարծես թե, նույն ժամանակներն են: Մի անգամ հանրահավաքի ժամանակ մոտեցա ոստիկանին եւ ասացի՝ ես ՀՀ քաղաքացի եմ ու ձեր օգնության կարիքն ունեմ: Ոստիկանն ասաց՝ ի՞նչ է եղել, ինչո՞վ օգնեմ: Ասացի՝ ընտանիքս Արցախում է, դուք կարո՞ղ եք ինձ օգնել: Նա նայեց դեմքիս ու ասաց՝ մենք այստեղ մեր աշխատանքն ենք կատարում, կուզեի ձեզ օգնել, բայց չեմ կարող: Եթե ես այս երկրի քաղաքացին եմ, էլ ումի՞ց գնամ օգնություն խնդրեմ: Գոնե մարդկանց մի բանով ուղղորդեք: Թեկուզ գնանք կռիվ: Ի վերջո, լավ է արժանապատիվ գնանք մեռնենք, քան այս ցավով ապրենք: Հիմա մենք այստեղ նստած գիտակցում ենք, որ Արցախում մեր եղբայրներին ու քույրերին սպանում են: Արցախում կան դիակներ, որոնք դեռ հողին չեն հանձնվել: Թուրքերը տեսանյութեր են տեղադրում, թե ինչպես են մեր հայրենակիցների գլուխները կտրում, սպանում, աղջիկների համար գումար խոստանում: Ես զարմանում եմ` այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հանգիստ ապրել: Ախր մարդը կենդանուց տարբերվում է հիշողությամբ: Ինչպե՞ս կարող ենք 1915 թիվը մոռանալ: Մենք ամեն տարի ապրիլի 24–ին ձեւական նկարներ ենք դնում մեր էջերում, գնում ենք Ծիծեռնակաբերդ: Իսկ այսօր, երբ Արցախն ունի օգնության կարիք, լռում ենք: Չէ որ սա էլ նույն ցեղասպանությունն է: Մենք մեր այսօրվա լռությամբ ապացուցում ենք, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միայն նկարներով ենք հարգում: Ամեն մարդ թող մի պահ պատկերացնի, որ իր ծնողը, երեխան, ամուսինը կամ բարեկամը գտնվում է Արցախում, որտեղ արյուն ու մահ է:

— Այսօր այն հողը, որի համար պայքարել են մեր քաջ հերոսները, որոնց թվում եւ Ձեր հայրը, հանձնվում է թշնամուն: Մի՞թե կարելի է համակերպվել Արցախի կորստի հետ:

— Ես չեմ կարող նկարագրել իմ այն ցավը, երբ հասկանում եմ, որ հորս գերեզմանին էլ չեմ կարող գնալ: Ես խոնարհվում եմ բոլոր այն քաջերի շիրիմներին, որոնք իրենց կյանքի գնով պայքարել են մեր հայրենիքի համար: Ինքս ապրել եմ դա, եւ գիտեմ, թե ինչ ցավ է: Երբ տեսնում եմ զոհվածի երեխաներին, վերապրում եմ այն ամենն, ինչ ես եմ զգացել: Գիտեք, ցավոտ է՝ հայրենի հողի կորուստը, բայց հողից թանկ մեր ժողովուրդն է: Մարդիկ, որոնք ապրում են այդ հողի վրա, սպանում, կոտորում են: Առաջնահերթ պետք է մտածենք այդ մարդկանց տարհանելու եւ փրկելու մասին:

— Մի օր հայաստանյան իշխանության շուրթերից «Արցախն Ադրբեջան է» հայտարարություն լսելը` սպասելի՞ էր:

— Ոչ… Մեր երկրի ղեկավարը արեց այդ արտահայտությունը, որը դարձավ դրոշակ օտարազգիների բերանում: Հիմա ասում են՝ Ձեր երկրի ղեկավարն է ասել:

— Ըստ Ձեզ, այս իրավիճակում տեղի՞ն են մեր երկրում տարածված հակառուսական տրամադրությունները:

— Ցավոք սրտի, Ռուսաստանն այն երկիրն է, որից կախում ունենք արդեն 30 տարի: Ուզենք, թե չուզենք պետք է կարողանանք ճիշտ բանակցել նրա հետ: Եթե դու կախում ունես մի երկրից, բայց բանակցում ես այդ երկրի թշնամու հետ, էլ ի՞նչ ակնկալիքի կարող ես սպասել: Երբ մեր ղեկավարությունը արցախցիներին հորդորում էր հետ դառնալ Արցախ եւ ասում էր, որ արցախցիների անվտանգությունն ապահոված է, դա՞ էր նրանց անվտանգության ապահովումը: Գոնե այն ժամանակ ասեին՝ ժողովո՛ւրդ, մի՛ գնացեք, տալիս ենք: Ես որ քաղաքագետ չեմ, այդ ամեն ինչը հասկանում եմ, ինչպե՞ս կարող էր ղեկավարությունն այդ ամենը չհասկանար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան