«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայրենիքի մասին աթոռին նստած չեն խոսում, այլ լինում են սահմանին. ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է «Ալմաստ» մշակութային կենտրոնի տնօրեն, ազատամարտիկ ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏԻ հետ:

— Այս օրը՝ սեպտեմբերի 27–ին, երեք տարի առաջ սկսվեց 44–օրյա պատերազմը: Դուք նույնպես մասնակցել եք եւ պաշտպանել մեր հողը: Ի՞նչ հիշողություններ ունեք` այդ մահաբեր օրերի հետ կապված:

— Այդ օրերին ընկերներս մարտի դաշտում անձնվիրաբար կռվում էին: Նրանց համար ամենաառաջին տեղում հայրենիքն էր: Եվ պայքարում էին հանուն մեր վաղվա երեխաների խաղաղ ու ապահով կյանքի համար: Այսօր էլ նրանք, ովքեր պայքարում են հայրենիքի համար, իրենց կյանքն էլ կտան: Մենք կանայք ունենք, որ այսօր էլ պատերազմի թեժ պահին էլ միշտ գտնվում են առաջնագծում:

— ժամանակին ասվում էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, իսկ հիմա ասում են՝ Արցախն Ադրբեջան է: Երբեւէ մտածե՞լ էիք, որ կգա մի օր, եւ հայն իր բերանով կասի՝ Արցախն Ադրբեջան է:

— Ես կասեմ, որ նման բառեր ասող մարդը դավադրությամբ է լցված: Նա իրավունք չունի այսօր գտնվելու Հայաստանում եւ իրեն հայ անվանելու, քանզի պետք է հասկանա իր ով լինելը: Բնականաբար, պատրաստված, ուղարկված էր հայրենիք՝ սկզբում խոսում էր ժողովրդի կողմից, որպեսզի իր կողմը տաներ ազգին, որ ասեին՝ վարչապետ է եկել, տեսեք ինչեր է անելու, իսկ հետագայում կարողանար իր սեւ գործը, իր տերերի պատվերը կատարեր:

— Արցախն այսօր միայնակ պայքարում է ամբողջ աշխարհի դեմ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այդ ազգավաճառը վաճառեց Արցախը՝ ժողովրդով հանդերձ: Արցախին մենք այսօր իրավունք չունենք միայնակ թողնելու: Ազգովին պետք է կանգնենք արցախցու կողքին, որովհետեւ Արցախը մեր հայրենիքն է: Իրավունք չունենք Արցախի նկատմամբ դավադրություն անելու: Յուրաքանչյուր հայ պետք է մտածի, որ Արցախն իր հայրենիքն է:

— Քյոխը՝ լեգենդար հրամանատար, գեներալ Կարեն Ջալավյանը, դեռ Արցախում է: Այս տեսակը չի համակերպվում իրողության հետ…

— Քյոխն իսկապես հերոս է: Նա միշտ էլ ցույց է տվել իր ով լինելը: Եվ այսօր էլ իր գործողություններով կարողանում է ապացուցել, որ՝ այո՛, հայը կարող է հաղթել: Յուրաքանչյուր հայ այսօր պետք է լինի Քյոխի կողքին եւ պայքարի Արցախի համար: Պետք է ազգովի կանգնենք Արցախի կողքին եւ դառնանք Քյոխին ամուր պատ: Մեզ այսօր հաղթանակ է հարկավոր, եւ կարծում եմ, որ այդ հաղթանակը Քյոխի եւ մեր ժողովրդի ձեռքում է:

— Այսօր երկրում ամենուր հանրահավաքներ են: Միայն խոսելով` կարո՞ղ ենք Արցախ փրկել:

— Ես անցած անգամ հանրահավաքի ժամանակ ասացի՝ հավաքվե՛ք, ջոկատնե՛ր կազմեք եւ ուղիղ սահման գնացեք: Զինվեք քարերով, երկաթներով: Եթե չունենք զենք, այդպես պետք է պայքարենք: Ժամանակին մեր պապերը պայքարել են եղաններով: Թշնամին ուժեղ է, իսկ մենք այսօր թույլ ենք, որովհետեւ Փաշինյանի նման ղեկավար ունենք գահին նստած: Ինձ համար զզվելի է, որ առավոտյան արթնանում ու նրա կռկռոցն եմ լսում: Ու ի՞նչ է ասում՝ ոչ մի բան: Ասածի մեջ նյութ էլ չկա: Ես իմ այս տարիքին խելագարվում եմ՝ տեսնելով այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում: Բա հայը հայի նկատմամբ այդպե՞ս կվարվի: Պետք է համախմբվենք: Թուրքը, որ մտավ, աջ ու ձախ մորթելու է:

— Այս տարի ՀՀ անկախության օրը Արցախում արյուն, արցունք էր: Դուք ի՞նչ զգացողություն ունեցաք այդ օրը:

— Ոչ թե անկախության օր էր, այլ՝ անտերության օր: Մենք անտերության ենք մատնված: «Անկախություն» ասել, նշանակում է ինքներս մեզ խաբենք: Մենք անկախ չենք եւ երբեք էլ անկախ չենք եղել: Դավադիր ղեկավարները նստում են աթոռին ու մենակ երկիրը թալանելու մասին են մտածում: Որեւէ մեկը չմտածեց երկիրը զարգացնելու, իր զինապահեստը զորացնելու մասին:

— Արցախի անվան տակ՝ խոսելով վեհ գաղափարներից, հայրենասիրությունից, կան մարդիկ, որոնք աթոռակռիվ են անում...

— Նա է հայրենասերը, ով այս պահին զենքը ձեռքին սահմանին է եւ Արցախի մասին է մտածում: Նա չէ հայրենասերը, ով աշխատասենյակում կամ Ազգային ժողովում նստած՝ աթոռի մասին է մտածում ու հայրենիքի մասին է խոսում: Հայրենիքի մասին աթոռին նստած չեն խոսում: Հայրենիքը պաշտպանելու համար սահմանին են լինում՝ զինված:

— Դուք միշտ էլ Ձեր հարցազրույցներում շեշտում եք, որ կանայք էլ պետք է մեկնեն պատերազմ եւ պայքարեն հայրենիքի համար…

— Միանշանակ, եթե հասել է այն պահը, որ պետք է փրկենք մեր հայրենիքը, կանայք պետք է լինեն սահմանում: Թուրքը, որ գա, չի հարցնելու՝ տղամարդ է, թե կին է: Բոլորին բռնաբարելու, սպանելու է: Որպեսզի մենք այդ դաժան պատկերներին չարժանանանք, մեզ հարկավոր է պայքարել: Եթե մեռնել, ուրեմն՝ մեռնել պատվով:

— Բայց չէ՞ որ այսօր հայ կանանցից ոմանք մտածում են՝ Արցախն էլ տանք, որ մեր որդին չգնա ու զոհվի…

— Գիտեք ինչ, այդ կանայք այն թուլամորթներն են, որոնք տանը նստել են, ամուսիններն աշխատել ու իրենց կերակրել են: Նրանք չգիտեն՝ ինչ է հայրենիքը, աշխատանքը, ընտանիք պահելը: Մեր հայրենիքն էլ մի մեծ ընտանիք է: Եվ եթե նրանք իրենց սեփական ընտանիքը չեն կարողանում պահել եւ սպասում են, որ իրենց պահեն, ի՞նչ հայրենիք պահելու մասին կարող են մտածել:

— Ի՞նչ եք կարծում՝ եթե այսպես վախերով ապրենք, Արցախը տալով թշնամուն, մի՞թե կապահովենք Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

— Եթե նրանք Արցախը վերցրին, Երեւանն արդեն իսկ վտանգված է: Էլ չեմ ասում Սյունիքը, Գեղարքունիքը…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան