Չփորձել խաղալ կրակի հետ, հակառակ պարագայում այդ կրակը կվերածվի անմրցելի հրաբխի․Իրանի հայ պատգամավորը բացառիկ մանրամասներ ներկայացնում

Տեսանյութեր
<<Իրավունքի>> զրուցակիցն է Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ։
-Պարոն Բեգլարյան, Արցախում տեղի ունեցած կապիտուլացիայից հետո թուրք- ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ հաջորդը լինելու է Զանգեզուրի միջանցքի օկուպացիան: Դուք, որպես Իրանում հայ պատգամավոր, ինչքանով եք հնարավոր համարում,  որ իրկանացվի թուրք- ադրբեջանակա տանդեմի այդ  ծրագիրը: Եվ տվյալ պարագայում Իրանն ի՞նչ դիրքորոշում կունենա:
-Նախ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Նախ գիտեք, որ, նման ծրագիր, նման հոխորտանքները նորություն չեն վերջապես անցած երեք տարվա ընթացքի 44-օրյա պատերազմից հետո տարբեր առիթներով ադրբեջանական և թուրք պաշտոնյաները տարբեր առիթներով ուզում են իրար հիշեցնել, թե չեն մոռացել իրենց ծրագրերը:Ես կարող եմ վստահ ասել, որ  որևիցե սահմանային փոփոխություն, որը տարածաշրջանի երկրների սահմանները փոխի (բնականաբար նկատի ունի այս պահին Հայաստանինը և Իրանինը-Հեղ․-) չի հանդուրժվելու Իրանի կողմից: Ներկա իրավիճակում ես կարծում եմ, որ Իրանի համար չափազանց կարևոր է Իրան-Հայաստանի հետ իր սահմանի պահպանումը: Եվ ինչպես միշտ ընդգծել ենք , որ սահմանագիծը ինքնստինքյան առանց Հայաստանի հողային ամբողջականության և Սյունիքի՝ որևիցե արժեք իրենից չի ներկայացնում: Ակնհայտ է նաե այն, թե ինչ արտաքին գործոններ, արտաքին ուժեր մեր տարածաշրջանում փորձում են Իրանին ներքաշել պատերազմի մեջ, սակայն Իրանը կարծում եմ, որ մինչև վերջ կփորձի դիվանագիտական միջոցներով և ուրիշ հնարավորություններով միջոցներով խուսափի պատերազմից։
-Այնուամենայնիվ, եթե թշնամին դիմի ռազմական էսկալացիայի, ի՞նչ եք կարծում Իրանը կմիջամտի՞ ռազմական գործողության մեջ:
-Իհարկե, ես իբրև Խորհրդարանի պատգամավոր ունեմ իմ ստույգ տեղեկությունները, որնք հանրայնացման եդնթակա չեն։ Բնականաբար ես անմիջական կապի մեջ եմ Գլխավոր շտաբի անվտանգության խորհրդի հետ եւ կարող եմ միայն մի բան հստակ ասել, Իրանը իր դիրքորոշման մեջ դեռ անհողդողդ է: Եվ չի հանդուրժելու որևէ ոտնձգություն բնականաբար իր սահմանին: Իրանը քաջ գիտակցում է, որ եթե թույլ տա նման միջանցք առանց Հայաստանի սուվերենության ձևակերպման․ ապա անցած հարյուր տարվա ընթացքի ամենաբարդագույն և պատմական մեծ սխալ թույլ կտա, ըստ այդմ Իրանը զգուշացրել է դերակատարներին՝ չփորձել խաղալ կրակի հետ, հակառակ պարագայում այդ կրակը կվերածվի անմրցելի հրաբխի։
-Պարոն Բեգլարյան, որոշ փորձագետներ էլ նշում են, որ այս պահին թուրք- ադրբեջանական տանդեմի ախորժակը զսպելու համար հայ-ռռւս-իրանական զորավարժություններ անցկացնելու իսկը ժամանակն է։ Այդտեղ առհասարակ նման օրակար քննարկվո՞ւմ է, թե՞։
-Ես այդ ուղղությամբ այդպես հստակ որեւէ տեղեկության չեմ տիրապետում։Ես նույնիսկ հիմա հայկական որոշ լրատվամիջոցներից լսել եմ, որ թե երկու օր առաջ, երբ Շոյգոն այստեղ է եղել, Իրանի հրամանատար զորավարը հրավիրել էր նաեև հայկական կողմի ներկայացուցիչներին ներկա լինելու այդ հանդիպմանը: Բայց իրենք մերժել են: Ես չգիտեմ, թե դա իսկապես ապատեղեկատվություն է, թե՞ իրականություն։ Բայց համենայն դեպս եթե նման առաջարկ եղել է ու հայկական կողմից մերժվել է, ես  իսկապես ես չգիտեմ ինչ տրամաբանությամբ է մերժվել։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում