Հայաստանն Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում. նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո, ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ Արցախում

Ներքաղաքական
Քաղաքագետ ԱԶԱՏ ԱԴԱՄՅԱՆՆ անդրադարձել է Հայաստանին՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում, ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ դրանից հետո տեղի ունեցածը, ապա բացատրել, թե ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ Արցախում:
 
«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմի ստորագրումից մի քանի ամիս անց, երբ անցավ զայրույթի եւ հիասթափության էմոցիան, սառը դատող մարդիկ հասկացել էին, թե ինչ էր լինելու, եթե չէր ստորագրվում եռակողմը, չիմացողների համար գրեմ, որ մի երկու օր հետո Արցախից ոչինչ չէր մնալու: Այս ամենի համար Արդըմուտքը չներեց Ռուսաստանին. պետք էր «շտկել» նոյեմբերի 9-ը, ամեն գնով՝ ընդհուպ ցեղասպանության, ինչին 21-րդ դարում ականատես եղանք:
 
Մեկնարկը տրվեց 2020 թվականի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»: Հենց այդ օրն Արցախի իշխանությունները պետք է ասեին, որ սա պետական դավաճանություն է, կամ Արցախում իշխանափոխություն պետք է լիներ, փոխարենն ասվեց, որ Հայաստանն է Արցախին փող տալիս (չկա որեւէ չափազանցություն):
 
Արցախի իշխանությունները խաղացին ՀՀ իշխանությունների արեւմտյան խաղը, այնպես էին պառկել այդ խաղի տակ, որ 2021-ին Արցախի նախագահը ՔՊ գրասենյակում ՔՊ ձայներն էր հաշվում: Այնինչ պետք է հստակ, անշեղորեն շարժվեին եռակողմի տրամաբանությումբ:
 
Մանր եւ մեծ քաղաքական-ռազմական սադրանքները սկսվեցին: 2021-ի մեծ սադրանքը Սեւ լճի հայտնի դեպքերն էին, որին հետեւեց ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների սրացումը: «Հանրային կարծիքը» քաղաքական եւ ռազմական իշխանություններին պահանջ ներկայացնելու փոխարեն, թե ինչի չեն ազատում ՀՀ սուվերեն տարածքը թշնամուց, սկսեցին սերմանել հակառուսական տրամադրություններ:
 
2022-ի երկրորդ կեսին Արեւմուտքը սկսեց քաղաքական եւ ռազմական մեծ դիվերսիաների հաջորդ փուլը: Առաջինը ռազմական մեծ դիվերսիան էր 2022-ի սեպտեմբերի 13-ին, որի արդյունքում տվեցինք հարյուրավոր զոհեր եւ Երեւանի չափ տարածք: Այդ օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը նրան չէր պաշտպանում, Նիկոլին պաշտպանելու եկավ քաղաքական դիվերսանտ Ռուբեն Վարդանյանը, որը շաբաթներ առաջ էր սկսել քաղաքական ակտիվությունը, եկավ եւ հայտնեց, որ պատերազմական այդ օրերին չի կարելի վտանգել գործող իշխանության լեգիտիմությունը (ֆանտազիա է պետք, որպեսզի այս իշխանության հետ մեկտեղ գրես լեգիտիմ բառը):
 
Սկսվեց ամենավտանգավորը՝ հոկտեմբերին Նիկոլը գնաց Պրահա եւ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը համարելով Ադրբեջանի մաս: Այս համազգային զայրույթի ֆոնին հայտնվեց քաղաքական դիվերսանտ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախը «փրկելու» Նիկոլից:
 
Գործի դրվեց պետությունների ամենավտանգավոր զենքերից մեկը՝ մոլորեցնողների կամ, ինչպես հայտնի է, հանրային կարծիք ձեւավորողների բանակը (այստեղ պետք է հայհոյենք կրկին ֆրանսիական «մեծ» հեղափոխությանը, որ ամեն մարդու կարծիք հայտնելու իրավունք տվեց): Մի մասը ներկայացնում է, թե նա անձամբ անգլիական թագավորական ընտանիքինն է (արեւմտամետներին գրավելու համար), մյուս մասը կապեց անձամբ Պուտինի հետ (ռուսամետներին դուր գալու համար), իսկ մեծամասնությանը գրավեց նրա միակ առավելությունը՝ միլիարդատեր (մոռանում էին որոշիչը՝ վաշխառու). նույնիսկ Ալիեւը «վտանգ» տեսավ վերջինիս մեջ:
 
Վերադառնանք հիմնականին՝ աշխարհաքաղաքականին:
 
Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն այս էր. Ռուսաստանն ասում էր՝ ինչպես կա, այդպես ենք թողնում, շարժվում ենք եռակողմով, Իրան՝ նույնը՝ բազմիցս շեշտելով տարածաշրջան դրսից «տղա չբերել»՝ նկատի ունենալով Արեւմուտքին. Արեւմուտքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի անբաժան մաս, Սյունիքով էլ միջանցք է ուզում (չխառնել ճանապարհի հետ):
 
2022-ի նոյեմբերի 2-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվում է պետնախարար եւ սկսում խոսել Արցախի կարգավիճակից, ինքնորոշումից, անկախությունից: Դեկտեմբերի 12-ին Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվում է Ադրբեջանի կողմից, Արցախը հայտնվում է շրջափակման մեջ, Ադրբեջանը կտրում է նաեւ գազը, հետո գազը վերականգնվում է, Ռուբեն Վարդանյանը լայվ է մտնում՝ խոսելով Արցախի հաղթանակի եւ ժամեր անց բացվող ճանապարհի մասին (ճանապարհը փակ մնաց, Արցախն էլ անցավ Ադրբեջանին):
 
Անցնում են օրեր, Ռուբեն Վարդանյանը մշտական լայվերով դիմում է միջազգային հանրությանը, ապա լինում է Հաագայի դատարանի որոշումը, Ռուբեն Վարդանյանը ողջունում է Պուտինին հետախուզում հայտարարած Հաագայի դատարանին եւ Նիկոլ Փաշինյանի նշանակած դատավորին ՄԻԵԴ-ում:
Վիճակն օր օրի վատանում է, ընդհուպ սովից մահացության դեպքեր, պատճառը մեկն է, կոտրեն արցախցիներին, որպեսզի ճանապարհը բացելուն պես արցախցին լքի Արցախը, իսկ դատարկ Արցախում ո՞ւմ պետք է պահի ռուս խաղաղապահը, բայց արցախցին անկոտրում է, կառչած է մնում մայր հողին. գործի է դրվում ամենահրեշավորը՝ գրեթե մեկ տարի սովամահ եղող մարդկանց դեմ ռազմական ագրեսիա, պատճառը կար, առիթը ճարվեց (նախագահի հրաժարական, նոր ընտրություն), խայծը հեշտ կերան միամիտները:
 
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակվում են Արցախի վրա գրեթե բոլոր ուղղություններով, ականատես ենք լինում ցեղասպանության, ռուսական կողմին հաջողվում է կանգնեցնել արհավիրքը... Երեւանում սկսում են զանգվածային քաղաքական ակցիաներ, Ռուբեն Վարդանյանի մի համախոհը շրջափակում է արցախահայության անվտանգությունն ապահովվող Ռուսաստանի դեսպանատան մուտքերը, մյուս համախոհը Հանրապետության հրապարակում է անհասկանալի ելույթներ ունենում:
 
Սա Արեւմուտքի կողմից մեզնով Ռուսաստանի դեմ իրականացված բազմաթիվ հրեշավոր ծրագրերից մեկն էր: Որպես վերջաբան՝ Արցախում պետք է հայերն ապրեն անվտանգ, սա է գլխավորը, որպեսզի 2023-ի սեպտեմբերի 21-ին մահացած հանրապետությունից հառնի Հայրենիքը», - շեշտել է Ազատ Ադամյանը:
Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ