Տիեզերական դավաճանության պատճառով այսօր հանձնվում է Արցախը. ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Ներսիսյան, ի՞նչ կարծիք ունեք Արցախի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ:

— Ցավալի է, բայց փաստ է, որ տիեզերական դավաճանության պատճառով այսօր հանձնվում է Արցախը…

— Բայց չէ՞ որ իրականացվող քայլերից արդեն պարզ էր, որ նման վերջաբան կլինի:

— Այո՛, ամեն ինչ վաղուց էր պարզ: Եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ ընդունում է թշնամի երկրի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, էլ ինչի՞ մասին ենք մենք խոսում: Դրան շարունակություն կա, եւ դա պետք է գար հասներ իր ավարտին: Հիմա այն, ինչ կատարվում է, այդ պատմության ավարտի ակորդներն են: Դա տիեզերական դավաճանություն է Արցախի, համայն հայության նկատմամբ: Ինձ համար Արցախ, Հայաստան տարբերություն չկա: Երկուսն էլ իմ հայրենիքն են: Ես չեմ զանազանում Արցախը Լոռիից կամ Տավուշից:

— Դուք չեք զանազանում, բայց չէ՞որ կան մարդիկ, ովքեր մտածում են` Արցախը տանք, հանգիստ ապրենք…

— Այսօր այդ կեղծ, սարքված, սուտ, շինծու խոսքը, որ ասում են՝ «Արցախը հանձնենք, Հայաստանը փրկենք», ոչ մի տեղ չտանող արտահայտություն է: Որ մորը հարցնես` քո զավակներից ո՞ր մեկին կտաս, ու նա տա: Դեռեւս Սեւակն է գրել.

Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա…

Ցավը նույնն է: Մեր թշնամին այսօր արդեն Հայաստանի սուվերեն տարածքում է: Հետո կտան Ջերմուկը, Տավուշը, Սյունիքը հետո էլ՝ Երեւանը: Կամ կասեն՝ այդ բոլորը տանք, որ Երեւանը պահենք: Ու կմնա միայն Մաշտոցի պողոտան…

— Արցախում ապրող մեր հայրենակիցներն այսօր մնացել են միայնակ իրենց ցավի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այսօր Արցախում ցեղասպանություն է: Մարդկանց կոտորում, սպանում, ոչնչացնում, տեղահան են անում մեզնից մի քանի կիլոմետր այն կողմ: Եվ թողնել մենակ, անպաշտպան Արցախում ապրող մեր հայրենակիցներին` դա ամոթ է… Մի՞թե կարելի էր այսպես ուրանալ Մոնթեի, Բեկորի, Ազգալդյանի, մեր տղերքի, հազարավոր նահատակների, Եռաբլուրում պառկած մեր հայորդիների արած գործը, հիշատակը: Ներելո՞ւ է Աստված որեւէ մեկին: Ոչ մեկիս չի ներելու: Ամեն մեկս մեր չափով մեղավոր ենք: Բայց նրանք, ովքեր կառավարել են, ղեկավարել են, իրենց ձեռքին է եղել ղեկը՝ դավաճանել են Արցախին, իրենց հայրենիքին, իրենց հող ու ջրին: Նրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերներն են ու իրենց ազգի թշնամիները:

— Մի քանի օր առաջ Դուք հրապարակային գրառում էիք կատարել եւ ընդգծել, որ ամոթի մեծ զգացում եք ապրում, որ հայ եք: Ի՞նչը Ձեզ ստիպեց այդպիսի կտրուկ արտահայտություն անել:

— Ես հիմա էլ հպարտ եմ, որ հայ եմ եւ միշտ եմ հպարտ լինելու: Բայց այն, ինչ–որ ես եւ իմ հայրենակիցները տեսանք ու զգացինք՝ այս մեծագույն դավաճանությունը, ողբերգությունը, միայն մեծագույն ամոթի զգացում կարող է առաջացնել իրական հայի հոգում ու սրտում: Եվ այն, ինչ–որ մենք թույլ տվեցինք մեզ, չի ներվելու: Ողբերգություն էր ինձ համար նման զգացողություն ապրելը: Երբ դու հասկանում ես, որ կորցնում ես երազանքը, մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ այն հարվածը, որն այսօր հասցվեց Արցախին հայազգի դավաճանների կողմից, անդառնալի եւ անբուժելի կորուստ է:

— Մեր երկրում տարվող հակառուսական տրամադրություններին ինչպե՞ս եք վերաբերում:

— Այսօր աշխարհաքաղաքական պատերազմ է: Իսկ ես շատ եմ տեղեկացված, ու ինձ միշտ հետաքրքրել են աշխարհաքաղաքական զարգացումներն ու իրադարձությունները: Քանի որ այդ իրադարձություններից է կախված նաեւ իմ երկրի ճակատագիրը: Ինձ համար ե՛ւ ռուսամետներն են ծիծաղելի, ե՛ւ` արեւմտամետները: Պետք է առաջին հերթին հայամետ լինել: Կարեւորը՝ հայամետ լինելն է: Նա, ով մտածում է իր երկրի ճակատագրի, իր երկրի շահի մասին: Նոր դրանից հետո արդեն պետք է լինի ճիշտ դիվանագիտություն եւ բալանսավորված քաղաքականություն: Իսկ այսպիսի քաղաքականության դեպքում մենք կորցնում ենք մեր դաշնակիցներին: Եվ մնում ենք միայնակ աշխարհի կողմից մեզ նետված մարտահրավերների առաջ: Այսօր իշխող կառավարության կողմից վարվող քաղաքականությունը՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին, պարտվողական է, ոչ պրոֆեսիոնալ, դավադիր եւ դավաճանական է: Ամենացավալին ու ամենաողբերգականն այն է, որ սա ավարտը չի: Այն իր շարունակությունն ունի: Եթե իրենց թվում է, որ Արցախը տան ու դրանով կավարտվի, սխալվում են: Այս կործանարար գործընթացը շարունակելի է: Եվ եթե չկանխվի, նոր ողբերգությունները եւ հայրենիքի կորուստն անխուսափելի են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում