Միակ բանը, որ պետք է անել՝ ձերբազատվելն է այս մարդկանցից. Արշակ սրբազան

Հասարակություն

Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ արքեպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասաց, որ պաշտոնական տեղեկատվությունը, որին պետք է իբրեւ հավատալ, եփվում է հայաստանյան այսօրվա իշխանության կողմից, որոնք իրենք իրենց են հերքում:

«Ստիպված մասնավոր աղբյուրներից, մեր թեմի տարբեր անձանցից ենք տեղեկատվություն ստանում: Տեղյակ ենք, որ որոշ խմբերի փորձում են տարհանել եւ հավաքել մի տեղ, մարդկանց անմիջական կարիքներին հասնել, բայց ես չգիտեմ՝ որքանով է արդյունավետ ստացվում կամ չի ստացվում», – ցավով ընդգծեց Արշակ սրբազանը:

Ինչ վերաբերում է փաշինյանական պնդումներին, թե այս պահին Արցախի հայության կյանքին սպառնացող անմիջական վտանգ չկա, Մայր Աթոռի դիվանապետը հարցով արձագանքեց. «Ի՞նչ գիտի, որ չկա, երբ տակավին գոյություն ունեն հազարավոր անհետ կորածներ: Մինչեւ հիմա չգիտենք, թե ինչքան կորուստ է եղել: Գյուղեր կան, բնակավայրեր կա, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, որոնց բնակիչների վերաբերյալ, բացարձակ որեւիցե տեղեկություն չունենք: Իսկ ի՞նչ գիտենք՝ իրենց կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՝ ոչ: Ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում դրանով»:

Այս ծանր հոգեբանական իրավիճակում, թե ինչպես մարդիկ կառավարեն իրենց հույզերը, Սրբազան հայրն ասաց. «Ինքս շատերին ասել եմ, որ պետք է զսպել էմոցիաները, պետք չէ ավելորդ հուզականությամբ կրակի վրա յուղ ավելացնել: Բայց ասելն այլ բան է, ապրելը՝ այլ: Խոսքով հնարավոր չէ մարդկանց մեջ շատ բան փոխել, գործնական քայլեր պետք է լինեն, որոշակի ապահովության զգացում պետք է ունենան: Եթե այդ ապահովության զգացումը չկա, մարդկանց մոտ տագնապներն են շատանում, անհանգստությունները, լարվածությունը, ագրեսիան եւ թշնամու դեմ չիրացված ագրեսիան վերադառնում է ներհասարակական կյանք, ու կյանքը դառնում է այնպիսին, ինչպիսին կա»:

Ինչ ակնկալել միջազգային հանրույթից եւ կառույցներից հանուն Արցախի ու արցախահայության փրկության՝ Արշակ սրբազանը շեշտեց. «Մոռացե՛ք, որ միջազգային հանրությունը պետք է ինչ–որ անմարդկային ջանքեր գործադրի Արցախում հայերի կյանքերը փրկելու համար: Արյունակից մարդիկ, եղբայրներ, իրարից մոտավորապես 400–500 կմ հեռավորության վրա են՝ Արցախում աղետալի վիճակ է, Երեւանում «սալյուտ» են կրակում: Երեւանում արձագանք չի ստանում աղիողորմ ճիչը Արցախի, դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ այդ աղիողորմ ճիչը պետք է արձագանք ստանա Բրյուսելում, Ժնեւում կամ Նյու Յորքում»:

Ըստ սրբազանի` հարցը փակել են աղետալի սցենարով, եւ ինչ ցեղասպանական գործողության հնար կար, գործադրել են եւ թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե Արցախը դարձել է ադրբեջանական, ինչը ճանաչել է Հայաստանի իշխանությունը:

«Այն մարդիկ, ովքեր ամուր կպած են հողին, երբե՛ք չեն համակերպվելու այն իրողությանը, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Եվ Եկեղեցին, որպես հաստատություն, երբե՛ք չի կարող համակերպվել այն իրողության հետ, որ Արցախը ադրբեջանական է, երբե՛ք չի կարող անտեսել պատմական ակնհայտ փաստը, որ Արցախը բնիկ հայկական հողատարածք է: Բայց եկեք ու տեսեք, որ այն անձինք, ովքեր այսօր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը ճիշտ հակառակը՝ չեն կարողանում պատկերացնել, որ այն կարող է լինել հայկական: Հիմա այս պայմաններում միակ բանը, որ պետք է անել՝ ձերբազատվելն է այս մարդկանցից, որպեսզի գան այնպիսի մարդիկ, ովքեր շոշափելիորեն պատրաստ են պաշտպանելու Հայաստանի ազգային շահերը: Պետք է ամեն ինչ արվի՝ աղետալի վիճակում հայտնված մարդկանց կյանքերը փրկելու համար», – ասաց Մայր Աթոռի դիվանապետը:

Արշակ սրբազանի գնահատմամբ՝ այս իշխանությունները վերջապես պետք է սթափվեն՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ եւ թողնեն հանգիստ ժողովրդին: Նա այս գնահատականը համարում է ոչ թե քաղաքական, այլ` հենց Ավետարանից բխող:

«Ո՞վ ասաց, որ ասվածն Ավետարանից չի բխում՝ հավատալ չար գործողություններով աչքի ընկնող մարդու հեռանալուն: Սա հակավետարանակա՞ն է: Եթե այդպես է, թող մեղադրեն նաեւ Գրիգոր Լուսավորչին, որ Տրդատ արքայի հետ կապված հայտարարություններ էր անում, Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթեւին մեղադրեն, որ հասարակական կյանքի վերաբերյալ կանոններ էին սահմանում, թող մեղադրեն Ներսես Շնորհալուն…», – փաստերը շարունակեց թվել՝ Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ