Եթե չլիներ արցախցիների կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր. Աբրահամյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ տեղեկություններով` Արցախում սկզբնական փուլում գործել են հրետանային, հրթիռային համակարգերը, բավականին ակտիվ են եղել ԱԹՍ-ները, մի փուլում գործել է նաեւ ավիացիան, ցամաքային գործողություններն իրականացրել են Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները:

— Այն կատաղի պայքարը, որ Արցախի ՊԲ-ն, արցախցիները տարել են բառիս բուն իմաստով` առանց նահանջելու, տեղի է ունեցել համատարած սովի, մատակարարումների բացակայության, վառելիքի եւ փոխադրումների բացակայության պայմաններում: Մենք ունենք խմբեր, որոնք առաջնագծի տաբեր հատվածներ օգնության հասել են 20-40 կիլոմետր քայլելով: Ադրբեջանցիներն անմիջապես Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերի մատույցներում են, Արցախի ոստիկանական ուժերը ուժեղացված ծառայություն են իրականացնում: Իրավիճակը շատ լարված է, մարդիկ ծանր հոգեբանական հարված են ստացել, այս պայմաններում բոլոր գործողությունները պետք է լինեն խիստ հաշվարկված: Արցախցիներն ամեն ինչ արել են, որ կանխեն այս ամենը, եթե չլիներ այդ մարդկանց կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր:

— Ի՞նչ կասեք Եվլախում տեղի ունեցած Ադրբեջան-Արցախ բանակցությունների մասին:

— Պատահական չէ, որ Ադրբեջանը հենց սեպտեմբերի 21-ն էր ընտրել Եվլախում հանդիպման համար. նախատեսված օպերացիան էլ այնպես է նախատեսվել, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը ավարտված լինի, եւ այդ բանակցությունները հենց այդ օրը տեղի ունենան: Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք Հայաստանի ու Արցախի համար բնութագրել են անկախություն, ազատություն եւ անվտանգություն: Այդ հանդիպումը հենց սեպտեմբերի 21-ին կազմակերպելը նպատակ ուներ բարոյապես ոչնչացնելու այն, ինչը  այս իշխանություններն արդեն երկար ժամանակ անում են: Որքան ես եմ տեղյակ, այդ բանակցությունները մի քանի հարթությունով են ընթանում եւ միայն Եվլախում չեն տեղի ունենալու: Այս իրավիճակում մի կողմից թվում է, թե ամեն ինչ ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենալու, մյուս կողմից  դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է լինելու: Այս պահին մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ կան, որոնք դուրս չեն բերվել: Այսինքն` այդ բանակցություններում քննարկվելու են մարդասիրական խնդիրներից մինչեւ Արցախի ապագայի հետ կապված որոշակի հստակություններ: Ինձ համար դեռ հստակ չէ, թե ինչ ճանապարհ է ընտրվելու: Այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ով ինչ ֆունկցիա է ստանձնելու:

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ