Նիկո՛լ, եկեղեցի մտնելիս ասում ես՝ աստված ջան, օգնիր Հայաստանի ժողովրդի՞ն էլ տանք թուրքին. ԿԱՐԵՆ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Այսօր` հանուն վաղվա» մշակութային նախագծի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ հետ, ով ի պաշտպանություն Արցախի՝ դուրս է եկել փողոց:

— Արցախում տեղի ունեցողին զուգահեռ՝ Երեւանում եւ մարզկենտրոններում այս օրերին տեղի են ունենում բողոքի ակցիաներ, ի՞նչ կասեք այս մասին:

— Դուրս ենք եկել փողոց Արցախի եւ այնտեղ ապրող մեր հայրենակիցների կյանքի եւ պետականության պահպանման համար: Արցախը միշտ եղել է Հայաստանի մասը, իսկ Նիկոլը խաբեց` ասելով՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, բայց հետո ծախեց իր բարոյականությունը՝ ասելով, թե Արցախն Ադրբեջան է, եւ վերջ: Ցույցի ընթացքում մի խումբ ոստիկաններ «Ռենջրովեր» մեքենայով, առանց ոստիկանական տարբերանշանի, շատ ուժեղ գազ տված` եկան ժողովրդի վրա: Բարեբախտաբար, ոչ ոք չվնասվեց: Նրանք դա արեցին, որովհետեւ իրենք Նիկոլի դաստիարակած թրքասեր, ադրբեջանասեր, Ադրբեջանի եղբայր ոստիկաններն են:

— Ինչո՞ւ եք այդպիսի որակավորում տալիս:

— Ադրբեջանը արցախահայությանը սպանում է, իսկ իրենք կառավարության շենքն են պահպանում: Ի՞նչ է, չե՞ն գիտակցում, որ ամեն վայրկյան թուրքը կարող է մտնել եւ իրենց մորը, հորը, հարազատներին սպանել:

— Մինչ հայաստանյան իշխանությունը խաղաղության պայմանագիր կնքելու եզրեր է փնտրում Ադրբեջանի հետ՝ Արցախում արյուն եւ արցունք է: Այս իրավիճակում խաղաղություն թուրքի հետ հնարավոր համարո՞ւմ եք:

— Իհարկե՝ ոչ …Անգամ հոգեբուժարանում գտնող մարդը նման արտահայտություն չի կարող անել: Թուրքի հետ ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե այսքան հայ են մորթել ու շարունակում են մորթել: Դեռ Գարեգին Նժդեհն է ասել. «Չի կարելի խաղաղության գնալ նրա հետ, ով եկել է քեզ սպանելու»: Իսկ այն մարդը, ով չի լսում Նժդեհին, նա հայ կոչվելու իրավունք չունի: Արցախում մարդիկ են մահանում, բայց Երեւանում մարդիկ սրճարաններում վերընկած լափում են, լակում են: Շոու–բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք ֆեստիվալ են անում, երբ Արցախը նախքան այդ հարձակման ենթարկվելը՝ բլոկադայի մեջ սովամահ էր լինում: Սյունիքում, Իջեւանում, Վայոց ձորում, Ջերմուկում, Գեղարքունիքում, Գյումրիում ապրող մարդիկ վեր են ընկել տեղները, չեն մասնակցում ցույցերին՝ հասկանալով, որ իրենք սահմանամերձ են: Թող գան, միանան մեզ: Ինչո՞ւ չեն գալիս: Մենք հայրենիք ենք կորցնում: Այն մարդիկ, ովքեր ասում էին՝ Նիկոլի համար կյանքս կտամ, դե թող գան հրապարակ կյանքը տան: Նիկոլը մեզ ասաց, երբ դուք ուզեք, գնամ, կգնամ: Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին՝ փողոցում այդքան մարդ է հավաքվել եւ ուզում է, որ գնաս: Դե գնա՛… Դու ասում ես՝ ես Արցախի պետական գործիչ, նախագահ չեմ: Եթե իրենք քեզ չեն ընտրել, դու ի՞նչ իրավունքով ես իրենց կյանքի հետ կապված փաստաթղթեր ստորագրում: Եթե դու Արցախի հետ կապ չունես, ինչո՞ւ գնացիր Ռուսաստան եւ Ալիեւի հետ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեցիր: Երբ գլուխդ դնում ես բարձին, քեզ չի՞ հուզում, թե այն զինվորի մայրը, ով մինչեւ հիմա իր որդուն չի գտել, ինչ ապրումներ ունի: Հարեւանիս որդու դիակը զմռսած բերեցին, ու ծնողները չտեսան որդուն: Վեց ամիս հետո մայրն էլ մահացավ, որովհետեւ ո՛չ հաց էր ուտում, ո՛չ ջուր էր խմում: Եվ դու այսքանից հետո ո՞նց ես տոնում Անկախության օրը, ի՞նչ խղճով ես գնում ու ծնկում Եռաբլուրում ու զոհվածի մորը հարցնում ես, թե՝ տղադ, որ ողջ էր, 200 հազար դրամ աշխատավարձ ստանո՞ւմ էր: Ծնողն ասում է՝ ոչ: Զոհվածի մորն ասում ես՝ գոհ եղիր, որ այդքան էլ քեզ տալիս ենք, ու բերանդ փակ պահիր: Երբ զինվորի մորը տալիս են մի ոտք եւ ասում՝ գոհ եղիր, որ դա էլ տալիս ենք: Դու այդ դժբախտությունները գիտակցելով՝ ինչպե՞ս ես գլուխդ դնում բարձին ու քնում, երբ դու բոլորիս կյանքը դարձրել ես դժոխք: Նիկո՛լ, եկեղեցի մտնելիս Աստծուն ասում ես՝ Աստված ջան, օգնիր Հայաստանի ժողովրդի՞ն էլ տանք թուրքին: Ի՞նչ ես զգում, երբ մտնում ես եկեղեցի: Դու զգում ես, որ Աստված քեզ ընդունո՞ւմ է: Երբեւէ չի ստեղծվել նման վիրավորական խոսք, որը կբնորոշեր Նիկոլ Փաշինյանին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում