ԿԱՆԳՆԵՑՆԵ՛Լ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐՆԵՐԻՆ

Վերլուծություն

Խմ­բագ­րութ­յան է­լեկտ­րո­նա­յին փոս­տը Քնն­չա­կան կո­մի­տեի շնոր­հիվ վե­րած­վել է աղ­բարկ­ղի` միան­ման հա­ղոր­դագ­րութ­յուն­ներ քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ­նե­րի կամ պար­զա­պես ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ քրեա­կան վա­րույթ­նե­րի մա­սին` սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու, բռնութ­յուն կո­չե­րի և­ այլ նման հոդ­ված­նե­րով: Ա­մե­նաու­նի­վեր­սա­լը` հոդ­ված 329. «Ան­ձի կամ ան­ձանց խմբի նկատ­մամբ …քա­ղա­քա­կան …հա­յացք­նե­րով …պայ­մա­նա­վոր­ված ա­տե­լութ­յուն, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն կամ թշնա­մանք… քա­րո­զե­լուն ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին խոս­քը»։ Սահ­ման­ված պա­տի­ժը՝ 1–4 տա­րի։ Այդ հոդ­վա­ծով կո­րող են գործ թխեն սոց­ցան­ցե­րում գրա­ռում կամ լայվ ա­նող հար­յուր հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ: Բան­տե­րում այդ­քան տեղ ու­նե՞ք` էդ­պես լավ չի, միան­գա­մից «կոնց­լա­գեռ­ներ» կա­ռու­ցեք, «յան» ազ­գա­նու­նով թուր­քեր:

ԱՐՑԱԽԻ ՆՇԱՁՈՂԻ ՀԵՏ ՇԱԼՎԱՐՆ ԻՋԵՑՐԱԾ…

Ի դեպ, հենց վե­րը հի­շա­տակ­ված հոդ­ված 329–ով են ձեր­բա­կա­լել Նա­րեկ Մալ­յա­նին: Ոս­տի­կա­նութ­յու­նում Մալ­յա­նը գրա­վոր հայ­տա­րա­րեց. «Ինչ ա­րել եմ՝ լավ եմ ա­րել, քիչ եմ ա­րել, է­լի եմ ա­նե­լու»։ Այդ­պի­սին է նաև վրդով­ված քա­ղա­քա­ցի­նե­րի մո­տե­ցու­մը` չվա­խե­նալ ո՛չ ոս­տի­կան­նե­րի վայ­րա­գութ­յու­նից, ո՛չ քրգոր­ծեր թխող «կոն­վե­յե­րից»: Մեր ժո­ղո­վուր­դը վեր­ջա­պես վե­րագ­տավ ա­ռողջ բնազդ­ներ ու­նե­ցող ժո­ղովր­դի կեր­պա­րը և պատ­րաստ է սրբել–­տա­նել կա­պի­տուլ­յանտ­նե­րի ռե­ժի­մը` ոտ­նա­տակ ա­նե­լով ցան­կա­ցած խո­չըն­դոտ: Բայց ա­վա՛ղ, երբ դա­նա­կը ոս­կո­րին հա­սավ` հայտ­նի դար­ձավ դա­վա­ճան­ված Ար­ցա­խի կա­պի­տուլ­յա­ցիան:

«­Ղա­րա­բա­ղից պրծնենք` հան­գիստ ապ­րենք» տա­կան­քա­յին կար­գա­խո­սով ա­ռաջ­նորդ­վող չար­չիա­քաղ­քե­նիա­կան ժե­խը հասց­րեց մա­հա­ցու ա­ղե­տի` ի տար­բե­րութ­յուն այդ կեն­սա­բա­նա­կան թա­փոն­նե­րի և պար­զա­պես տգի­տութ­յամբ տա­ռա­պող­նե­րի, թուր­քը շատ լավ գի­տի, որ Ար­ցա­խը Հա­յաս­տան է, Հա­յաս­տա­նի կեն­սա­կան մա­սը, անվ­տան­գութ­յան վա­հա­նը: 1989–ի դեկ­տեմ­բե­րի 1–ի վե­րա­միա­վոր­ման ակ­տից հե­տո ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի ջան­քե­րով «Միա­ցում»–ը (ո­րից մինչև հի­մա վառ­ված է թուր­քը) փո­խա­րին­վեց «երկ­րորդ հայ­կա­կան պե­տութ­յան» կոն­ցեպ­տով, ո­րը հե­տա­գա­յում լրա­ցու­ցիչ պրոբ­լեմ­ներ ստեղ­ծեց երկ­րորդ և­ եր­րորդ նա­խա­գահների հա­մար: Իսկ Լ­ևոն Ա­կո­պի­չի հո­գե­զա­վակ Նի­կո­լը պար­զա­պես ի­րեն իշ­խա­նութ­յան բե­րած մի­ջազ­գա­յին, նախ­ևա­ռաջ` թուր­քա­կան տե­րե­րի թե­լադ­րան­քով, «երկ­րորդ պե­տութ­յու­նը» ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի մաս` հու­րա­խութ­յուն բո­լոր խո­շոր խա­ղա­ցող­նե­րի, ով­քեր ա­զատ­վե­ցին «գլխա­ցա­վան­քից» և մե­ծա­գույն հա­ճույ­քով մեր եր­կի­րը վե­րա­ծե­ցին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ման­րադ­րա­մի:

Եվ միան­գա­մայն ի­րա­վա­ցի է քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նը, գրե­լով «Շ­նոր­հա­վո՛ր, նշա­ձո­ղի հետ միա­սին՝ շալ­վարդ ի­ջեց­րած Հա­յաս­տա՛ն» հոդ­վա­ծը: Նա ար­դա­րա­ցիո­րեն ար­ձա­նագ­րում է. «Այս հոդ­վածս հա­տուկ եմ հրա­պա­րա­կում հենց ՀՀ Ան­կա­խութ­յան օ­րը, ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ իշ­խող վար­չա­կազ­մը կան­խա­տե­սե­լիո­րեն ճա­մար­տա­կե­լու է այ­սօր «ինք­նիշ­խա­նութ­յան», «պե­տա­կա­նութ­յան» և­ ի­րենց պատ­ճա­ռով պատ­մա­կան մի­նի­մու­մի հա­սած այլ կար­ևոր ար­ժեք­նե­րի մա­սին, այլ նաև այն պատ­ճա­ռով, որ ե­թե ճիշտ չգնա­հա­տենք գլո­բալ և տա­րա­ծաշր­ջա­նա­յին տեն­դենց­նե­րը, ա­պա հա­ջորդ տա­րի կա­րող ենք ան­գամ օ­րա­ցույ­ցում ի­ներ­ցիա­յով կար­միր գույ­նով տպվող այս օրն էլ չու­նե­նալ»:

Այ­սինքն` ՀՀԿ փոխ­նա­խա­գահն ա­հա­զան­գում է, որ մեր Ան­կա­խութ­յան ներ­քին և­ ար­տա­քին գե­րեզ­մա­նա­փոր­նե­րը կտրուկ ակ­տի­վա­ցել են. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յունն այ­սօր ինք­նիշ­խան չէ, և Փա­շին­յա­նի իշ­խա­նութ­յան հե­տա­գա գո­յութ­յան դեպ­քում նաև դա­դա­րե­լու է ան­գամ ֆոր­մալ ի­մաս­տով պե­տութ­յուն լի­նել: Եվ գլխա­վոր պատ­ճառն այն չէ, որ 2021 թ.­–ի մա­յի­սից, հե­տո՝ նույն թվի նո­յեմ­բե­րից, հե­տո՝ 2022 թ.­–ի սեպ­տեմ­բե­րից այն չի վե­րահս­կում սե­փա­կան տա­րած­քի մի մա­սը (160 քկմ): Նի­կո­լի Հա­յաս­տանն ինք­նիշ­խան չէ այլևս 2՝ էլ ա­վե­լի դա­ժան պատ­ճա­ռով:

Ա­ռա­ջինն այն է, որ Հա­յաս­տանն իր ո­րո­շում­նե­րը կա­յաց­նում է՝ ա­ռաջ­նորդ­վե­լով ոչ թե սե­փա­կան, այլ փա­շին­յա­նա­կան ոհ­մա­կի դրսի տե­րե­րի շա­հե­րով: Վեր­ջին տա­րի­նե­րին, հատ­կա­պես՝ վեր­ջին ա­միս­նե­րին կա­յաց­ված կար­ևո­րա­գույն ո­րո­շում­ներն անվ­տան­գութ­յան և­ ար­տա­քին ո­լորտ­նե­րում հա­կա­սել են հայ ժո­ղովր­դի շա­հե­րին: Հա­յաս­տանն ինք­նիշ­խան չէ, ո­րով­հետև այլևս ին­քը չէ իշ­խա­նութ­յուն իր իսկ տա­րած­քում:

Երկ­րորդ պատ­ճառն այն է, որ Նի­կո­լի Հա­յաս­տանն իր ո­րո­շում­նե­րում ոտ­նա­հա­րում և տ­րո­րում է սե­փա­կան Ան­կա­խութ­յան հռչա­կա­գի­րը, սե­փա­կան Սահ­մա­նադ­րութ­յու­նը և սե­փա­կան օ­րենք­նե­րը: Ար­ցա­խի նկատ­մամբ նրանց հան­ցա­վոր հրե­շա­գոր­ծութ­յու­նը հենց դրա ա­մե­նա­դա­ժան և­ ար­յու­նա­լի ա­պա­ցույցն է»:

ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՆՀԱՊԱՂ «ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ»

Hraparak

ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը նաև փաս­տար­կում է, որ կա­պի­տուլ­յան­տը մի­տում­նա­վոր սխալ է աշ­խա­տել ՌԴ­–ի հետ, և մատ­նան­շում. «Հի­շում եմ, թե ինչ­պես 2019 թվա­կա­նի ապ­րի­լի 24–ին Փա­շին­յա­նը, մո­ռա­նա­լով, որ իր երկ­րում այդ օ­րը սգի և հի­շա­տա­կի օր է, բե­րա­նը բաց՝ ռու­սա­կան РТР–ով ի­րե­նից գոհ խոր­հուրդ­ներ էր տա­լիս նոր ընտր­ված Զե­լենս­կիին, թե ինչ­պես է պետք աշ­խա­տել Պու­տի­նի հետ (մե­կը լի­ներ՝ ի­րեն խոր­հուրդ տար): Աչ­քիս՝ Զե­լենս­կին և Փա­շին­յա­նը հի­մա տե­ղե­րով փոխ­վել են…»:

­Դե, ի դեմս մայ­րա­քա­ղա­քա­յին ըննտ­րութ­յուն­նե­րի երկ­րորդ «ֆա­վո­րիտ» Հայ­կո­յի, ծլեց նաև մեր սե­փա­կան Զե­լենս­կին, ա­վե­լի ճիշտ` Զե­լենս­կու տնա­զը: Սա­կայն հրա­տապ թե­ման ոչ թե այդ կլոունն է, այլ ժո­ղովր­դա­կան ընդվ­զու­մը, որն ար­դեն Նի­կո­լին քշեց բուն­կեր: Բա­րե­բախ­տա­բար, կար­ծես թե մո­ռա­ցութ­յան մատն­վեց ԱԺ­–ով «իմ­պիչ­մեն­տի են­թար­կե­լու» տխմա­րա­բա­նութ­յու­նը, ո­րի օ­րի­նա­չափ արդ­յուն­քը կլի­ներ ժո­ղովր­դա­կան ըմ­բոս­տութ­յան փո­շիա­ցու­մը, և հ­րա­պա­րա­կի ժո­ղո­վուր­դը միան­գա­մայն ճիշտ զգաց այդ ռիս­կը ու ան­բար­յա­ցա­կամ վե­րա­բեր­մուն­քի ար­ժա­նաց­րեց դրա հե­ղի­նակ­նե­րին: Ու որ­դեգր­վեց 1988–ին ի­րեն լիո­վին ար­դա­րաց­րաց կո­մի­տեի գա­ղա­փա­րը: 

Եր­րորդ Հան­րա­պե­տութ­յան ա­ռա­ջին վար­չա­պետ Վազ­գեն Մա­նուկ­յա­նը հրա­պա­րա­կում հայտ­նեց հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը հա­մա­կար­գե­լու հա­մար Ազ­գա­յին կո­մի­տեի կազ­մը։ Այն պետք է 11 հո­գուց կազմ­ված լի­նի, այս պա­հին դեռ 5 հո­գու ա­նունն ա­սաց` Հայկ Մա­մի­ջան­յան, Ա­վե­տիք Չա­լաբ­յան, Անդ­րա­նիկ Թ­ևան­յան, Իշ­խան Սա­ղա­թել­յան, Վազ­գեն Մա­նուկ­յան: «Այն ցե­ղաս­պա­նութ­յու­նը, ո­րը տե­ղի է ու­նե­նում Ար­ցա­խում այս իշ­խա­նութ­յան պատ­ճա­ռով, մտնե­լու է Հա­յաս­տան: Նի­կոլ Փա­շին­յա­նը սկզբում պայ­մա­նա­վոր­վում է, բայց ա­սում է՝ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը կա­տա­րե­լու հա­մար ես չեմ կա­րող ա­նել, դի­մա­ցի­նը հաս­կա­նում է, որ ռազ­մա­կան ճա­նա­պար­հով այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը կա­րող է ի­րա­կա­նաց­նել: Ա­սում են՝ Նի­կո­լին հա­նեք, պա­տե­րազմ կլի­նի, Նի­կո­լի ժա­մա­նակ սա ո­րե­րո՞րդ պա­տե­րազմն է»,– ն­շեց նա: Նաև հայ­տա­րա­րեց, որ սկսում են զանգ­վա­ծա­յին անհ­նա­զան­դութ­յան ակ­ցիա­ներ․ «Դ­րան պետք է միա­նա ոչ միայն Եր­ևա­նի, այլ նաև շրջան­նե­րի բնակ­չութ­յու­նը»:

Այժմ Նի­կո­լը հայ­տա­րա­րում է, որ ցան­կա­ցած գնով մնա­լու է իշ­խա­նութ­յան և­ ա­նոն­սա­վո­րեց ա­պա­գա ար­յու­նա­հե­ղութ­յու­նը` դա կան­խավ փոր­ձե­լով գցել ընդ­դի­մութ­յան գրպա­նը: Սա­կայն շատ կար­ևոր մի հան­գա­մանք հարկ է ըն­կա­լել սա­ռը ու­ղե­ղով: Կա­պի­տուլ­յան­տը ու­ղիղ ե­թե­րում հայ­տա­րա­րեց, որ դեռ շա­բաթ­վա սկզբին տասն­յակ հա­զա­րա­վոր հյու­րա­նո­ցա­յին հա­մար­ներ ու կա­ցա­րան­ներ են նա­խա­պատ­րաս­տել, որ ըն­դու­նեն ար­ցա­խա­հա­յե­րին: Նի­կո­լը հայ­տա­րա­րում է, որ 40 հա­զար ըն­տա­նիք ըն­դու­նե­լու նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք են տա­րել: Հարց` ին­չու՞ է նման նա­խա­պատ­րաս­տութ­յուն տե­սել դեպ­քե­րից ա­ռաջ: Ինչ­պես նշում է @­Կանչ ա­նու­նով Տե­լեգ­րամ ա­լի­քը. «Նշա­նա­կու՞մ է արդ­յոք, որ տեղ­յակ է ե­ղել սպաս­վող հար­ձա­կու­մից: Ե­թե տեղ­յակ ե­ղել է, արդ­յոք տե­ղե­կաց­րե՞լ է Ար­ցա­խի իշ­խա­նութ­յուն­նե­րին, որ­պես­զի կա­րո­ղա­նան ա­ռաջ­նագ­ծի բնա­կա­վայ­րե­րից տար­հա­նել խա­ղաղ բնա­կիչ­նե­րին: Ա­սենք ճշմար­տութ­յու­նը: Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով` Ադր­բե­ջա­նը նա­խա­պես տեղ­յակ է պա­հել իր ծրագ­րե­րի մա­սին: Իսկ Նի­կո­լը միակ բա­նը որ ա­րել է, Էր­դո­ղա­նի հետ զրույ­ցում խնդրել է, որ գոր­ծո­ղութ­յու­նը մեկ­նար­կի Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո»:

Ի դեպ @­Կանչ ա­նու­նը միան­գա­մից հի­շեց­նում է Հայկ Մա­մի­ջան­յա­նի ԱԺ­–ում ար­ված հռչա­կա­վոր հայ­տա­րա­րութ­յու­նը, որ երբ կան­չը հնչեց, լի­նե­լու է գոր­ծո­ղութ­յուն: Ու կան­չը և գոր­ծո­ղութ­յու­նը կար­ծես շատ մոտ են: Եվ թող քա­ղա­քա­ցի­նե­րը չշեղ­վեն ԱԺԲ­–ի շոու­նե­րով, ուր ՌԴ դես­պա­նա­տան առջև տե­սախ­ցի­կի առջև ռու­սա­կան անձ­նագ­րեր են պատ­ռում ու վառ­վում: Վան­կար­կում են «Ռու­սաս­տան թշնա­մի», բայց «Նի­կոլ թշնա­մի» վան­կար­կե­լը մո­ռա­նում են: Ո՞վ եք դուք, ռու­սա­ֆո­բիա­յի ֆե­տիշ շոու­մեն­ներ, ո՞վ է ձեր ի­րա­կան պատ­վի­րա­տուն...

«­Հա­վերժ փա՜ռք և խո­նար­հում: Պայ­քա՜ր ի հար­գանս հե­րոս­նե­րի գոր­ծի և հի­շա­տա­կի»,– Սերժ Սարգս­յա­նը Ան­կա­խութ­յան օր­վա առ­թիվ այդ­պի­սի ու­ղերձ հղեց Ազ­գին, երբ իր ա­նու­նից ծաղ­կեպ­սակ դրվեց Ե­ռաբ­լու­րում: Իսկ Ե­ռաբ­լուրն այն տեղն է, ուր Նժ­դե­հի խոս­քով ա­սած, հե­րոս­նե­րի շի­րիմ­նե­րից վեր է բարձ­րա­նում Ան­կա­խութ­յան շեն­քը: Իսկ այս պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի բո­լու­կը հա­մա­ռո­րեն փոր­ձում է հե­րո­սի մա­հով ըն­կած­նե­րին վե­րա­ծել «հա­նուն ոչն­չի» զոհ­ված­նե­րի: Սա­կայն խորհր­դան­շա­կան է, որ հենց սեպ­տեմ­բե­րի 21–ին հե­րո­սա­ծին ծնող­նե­րը թույլ չտվե­ցին ՔՊ­–ա­կան­նե­րին ի­րենց շնչով պղծել Ե­ռաբ­լու­րը, վռնդե­ցին: Լավ նա­խան­շան է, զի Ան­կա­խութ­յան օ­րը իս­կա­կան հա­յե­րի, այլ ոչ թե գե­նապղծ­ված­նե­րի և գոր­ծա­կալ­նե­րի օրն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=265369&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը