« ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

Հարգելի պարոն նախագահ.

Ադրբեջանը, իմպերիալիստական ​​ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցությամբ, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագիրը և միջազգային իրավունքի բոլոր հիմնարար դրույթները, անցավ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի բացահայտ ցեղասպանությանը։ Արդեն կան տասնյակ քաղաքացիական զոհեր, տասնյակ հազարավոր փախստականներ փորձում են փրկություն գտնել ադրբեջանական նացիստական ​​ռեժիմի էթնիկ զտումներից։ Արցախի ինքնապաշտպանական ուժերը չեն կարողանում կանգնեցնել նորագույն զինատեսակներով զինված  ադրբեջանական բանակը: Մենք երախտապարտ ենք ռուս խաղաղապահներին այն ջանքերի համար, որոնք նրանք գործադրում են հայ երեխաների և կանանց կյանքը փրկելու համար, սակայն նրանց ուժերը նույնպես նախատեսված չեն կանոնավոր բանակին զսպելու համար։ Սգում ենք զոհված խաղաղապահներին և հայ զինվորներին: Հավերժ փառք նրանց։

Հարգելի պարոն Նախագահ,

Ղարաբաղի հայերը, որպես ԽՍՀՄ քաղաքացիներ կամ ԽՍՀՄ քաղաքացիների ժառանգներ, հանդիսանում են ռուսասատանյան հայրենակիցներ, նրանցից շատերն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Լեռնային Ղարաբաղ  ԽՍՀՄ սահմանադրական սուբյեկտ էր` ԼՂԻՄ։ Ավելին, արդեն ուղիղ 210 տարի՝ Գյուլիստանի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղը Ռուսական աշխարհի մաս է։ Դրա վկայությունն է ղարաբաղցիների հավատարմությունը ռուսական մշակույթին, արևելյան քրիստոնեական քաղաքակրթությանը, իսկ ռուսաց լեզուն Արցախի Հանրապետության երկրորդ պետական ​​լեզուն է։ Ղարաբաղահայությունն իր հավատարմությունն ապացուցեց Հայրենական մեծ պատերազմում։

Ինչ վերաբերում է արևմտամետ խամաճիկների դավաճանական գործողություններին և հայտարարություններին, որոնք Հայաստանում իշխանության են բերվել իրենց արևմտյան կուրատորների կողմից, ապա դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը և մերժվում են հայ ժողովրդի կողմից։ Այդ թվում՝ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, չնայած լրատվամիջոցների միջոցով խաբելու փորձերին, նվիրված է հայ-ռուսական բարեկամությանը և Ռուսաստանի հետ դաշինքի սկզբունքներին և դատապարտում է Հայաստանի խամաճիկ իշխանությունների գործողությունները՝ ուղղված Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խաթարելուն։ Մենք կտրականապես դեմ ենք Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը արևմտյան հետագիծ տեղափոխելու նրանց քաղաքականությանը, որը կունենա համապատասխան անդառնալի հետևանքներ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ խնդրում ենք փրկել Արցախի մեր և Ձեր հայրենակիցներին, թույլ չտալ, որ Ադրբեջանը իրականացնի էթնիկ զտումներ և ցեղասպանություն հայ բնիկ բնակչության նկատմամբ, խնդրում ենք Լեռնային Ղարաբաղը վերցնել Ռուսաստանի Դաշնության պրոտեկտորատի տակ, քանի դեռ հարցը վերջնականապես չի լուծվել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ժամերի հարց է։ Հետաձգումը կհանգեցնի հումանիտար հսկայական աղետի, որն անդառնալի հետևանքներ կունենա ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլ նաև մեր ողջ տարածաշրջանի համար։

Աստված օրհնի Ռուսաստանը, Հայաստանը և Արցախը։

 

 «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» Շարժման անունից

Շարժման գործադիր կոմիտեի համակարգող,

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ.

Հ.Բ.Բաբուխանյան

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ