10 հոգով 1-ի վրա են հարձակվում, 2-ը ձեռքերից են բռնում, 2-ը` ոտքերից, իսկ մյուսները հարվածում են այն էլ ոչ թե ձեռքով այլ ձեռքի տակ եղած տարատեսակ գործիքներով. Արցախցու վիճակը այսօր

Հանդիպում

Ինչպե՞ս են մեր հայրենակիցները պատրաստվում լքել իրենց հայրենի օջախները եւ բռնել բռնի գաղթի ճանապարհը, ի՞նչ ապրումներ է այսօր նրանց պատել այս եւ այլ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

-Կարելի է ասել չեմ ապրում, ուղղակի ֆիզիկապես գոյություն ունեմ, ընկերներ ու բարեկամ եմ կորցրել, որոշների մասին ընդհանրապես տեղեկություն չունեմ, ընտանիքիս հետ հազիվ եմ կարողացել կապվել, Արցախում գտնվող բոլորը այսօր ցեղասպանության են ենթարկվում, սննդի պաշարները սպառվել են, շատերը երկու  ոչինչ չեն կերել, գիշերը լուսացրել են օդանավակայանում` բաց երկնքի տակ, աննկարագրելի ծայրահեղ վիճակ է։ Մենք կորցրեցինք Արցախը, առանձին ու թեկուզ փաստացի ինքնուրույն ապրելու հնարավորությունը, դա իհարկե մեր լավագույն որոշումը չէր և մեր ընտրությունը ամենեւին էլ լավ ի ու վատի միջև չէր այլ երկու ծայրահեղությունների։ Սա պատերազմ չէր, երբ փողոցում երկու հոգի իրար են տալիս ասում են կռվել են, բայց երբ տաս հոգով մեկի վրա են հարձակվում երկուսը ձեռքերից են բռնում, երկուսը ոտքերից, իսկ մյուսները հարվածում են այն էլ ոչ թե ձեռքով այլ ձեռքի տակ եղած տարատեսակ գործիքներով` դա արդեն կռիվ չէ, ասում են այդ մեկին ծեծի են ենթարկել, մենք ցեղասպանության ենք ենթարկվում։

Ցեղասպանությունը կանխելու միակ տարբերակը Ադրբեջանի պայմանները ընդունելն էր, իսկ այդ պայմանների ընդունումից հետո գործնականում անհնար է ու բացառված Արցախում հայերի ապրելու հնարավորությունը։

-Պարոն Ազիզյան, մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկանց ցուցակները, որոնք նշանակալից դեր են ունեցել Արցախի կայացման գործում, այդ թվում՝ նախկին նախագահների, գեներալների, պատերազմի մասնակիցների։ Այդ ցուցակի դիմաց էլ Ադրբեջանը խոստացել է տրամադրել «հումանիտար միջանցք», որպեսզի արցախահայությունը դուրս գա Արցախից։ Ըստ Ձեզ, ովքե՞ր կարող են համալրել այդ ցուցակը։

-Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա արական սեռի բոլոր մարդիկ կարող են լինել այդ ցուցակում, պետք է անել հնարավորինս ամեն ինչ դրանից խուսափելու և բոլոր արցախցիների անվտանգ տարհանումը ապահովելու համար։

-Արդյո՞ք անշրջելիորեն թերթված է Արցախի պատմության էջը։

-Ամեն դեպքում թերթված է, անշրջելի է, թե ոչ դա արդեն պատմության հետագա ընթացքն ու մեր կամքը ցույց կտա, Արցախյան առաջին պատերազմից հետո էլ շատ ադրբեջանցիներ, այդ թվում նաև հենց Հեյդար Ալիևը եկել էին այդ համոզմանը որ արդեն անվերադարձ կորցրել են Ղարաբաղը, բայց ամեն դեպքում կարողացան իրենց վերագտնել, զարգանալ, հզորանալ և փոխել պատմության ընթացքը, չգիտեմ ինչ կլինի 10, 20, 50, 100, 200, կամ 500 տարի հետո, ուստի ես չեմ ուզում ասել որ այդ էջը այլևս անշրջելի է, երբեք չպետք է ասել երբեք։

-Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախցու հետագան, ի՞նչ ակնկալիքներ ունեք ՌԴ-ից։

-Նախ ոչ միայն անվտանգության երաշխավորի պարտականությունները ստանձնած ու ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատու ՌԴ-ից, այլ ընդհանրապես մյուս բոլոր դերակատարներից, այս թվում միջազգային համապատասխան կառույցներից այլեւս որեւէ ակնկալիք չունենք, քանի որ բոլորի անտարբերության ու անգործության հետևանքով տեղի ունեցավ այս ամենը և բոլորն էլ աջակցում են Ադրբեջանի կողմից օրակարգ բերված ինտեգրման օրակարգը, ուստի ակնկալիք ունենալը արդարացված չէ և առաջին հերթին հենց ՌԴ-ից։ Ինչ վերաբերում է արցախցիների ապագային, ապա ինչպես նշեցի մենք կանգնած ենք ցեղասպանության առաջ, որի հետևանքով կորցնելու էինք Արցախը, ուստի ստեղծված իրողությունների պայմաններում չարյաց փոքրագույնը գոնե ցեղասպանության կանխարգելումն ու գենոֆոնդը փրկելն է, թե հետագայում ինչպիսի զարգացումներ կլինեն բարդ է այս պահին կանխատեսելը, քանի որ դա մեծապես կախված է արտաքին դերակատարներից։

Պետք է նշեմ նաև որ ըստ էության արցախի բնակչության տարհանումը որևէ դերակատարի ձեռնտու չէ, Ադրբեջանի համար հայկական բնակչությունը Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու հավելյալ միջոց է և իր տեղահանված քաղաքացիների Հայաստան վերադառնալու պատճառ, Ռուսաստանի համար իր խաղաղապահների ներկայությունը ապահովելու հիմք, Հայաստանին ձեռնտու չէ, քանի որ ամեն ինչ կորցրած քաղաքացիները վտանգ են ներկայացնում իշխանության համար և նաև սոցիալական խնդիրներ լուծելու բեռ, Արևմուտքը խուսափում է փախստականների հնարավոր ներհոսքից։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում