«Ժողովուրդ». ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 75 463 ձայն, որը, մեծ հաշվով, պետական ռեսուրսներով հավաքված ձայներ էին:

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ  օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ:
Խոսենք թվերով․

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատում է գրեթե 35 հազար մարդ, դրա մեջ մտնում են մանկապարտեզներ, դպրոցներ, որոշ կրթական եւ մշակութային կենտրոններ։ Այս թվին ավելացնում ենք նաեւ Հայաստանի ոստիկանական ջոկատները, Ներքին զորքերին ենթակա խմբերը, Պարեկային ծառայությունը եւ նմանատիպ այլ ուժային կառույցներ, որոնք ենթարկվում են եւ՛ վարչապետին, եւ՛ քաղաքային իշխանություններին։ Այս կառույցների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների, նրանց բարեկամների թիվը կազմում է գրեթե 25 հազար մարդ։ Եվս 15 հազար այն մարդիկ են, որոնք կա՛մ սատարում են ՔՊ-ականներին, կա՛մ այլ երկրի քաղաքացիներ են, որոնք մտնում են «բերված» մարդկանց մեջ։

Հիշեցնենք նաեւ այն փաստը, որ ընտրությունից առաջ հայտարարվում էր, որ մեկնարկել է պարեկային ծառայություն անցնելու դասընթացների նոր փուլ։ Այսինքն՝ իշխանական ուժերը, տեղեկանալով, որ այս իրավիճակում դժվար թե 2018 թվականի հեղափոխության մասնակիցները, այսինքն՝ նրանց սատարողները ընտրեն ՔՊ-ին, իշխանությունները համալրում էին ներքին զորքերի անձնակազմը, հաստիքներ էին ստեղծում՝ տեղակալի տեղակալի տեղակալ, քարտուղարի քարտուղար եւ այլն։

Իրենք իրենց ապահովագրված չհամարելով՝ հաշվի են առել, որ գոնե պետական գերատեսչությունները կընտրեն հենց իրենց։ Նրանք, սակայն, հաշվի չէին առել, որ իրենց ջանքերը գուցե չբավականացնեն, եւ հաշվի չէր առնվել նաեւ, որ փաստացի ընդդիմությունն ավելի շատ ձայներ հավաքեց, քան այն իշխանությունը, որը վարչական ռեսուրս բերելու եւ հաղթանակած ընտրություններ ունենալու համար ծախսել է 263 մլն դրամ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի