Արցախը կապիտուլյացիայի ենթարկվեց, որովհետեւ մենակ հրապարակներում էին հերոս տղերք ձեւանում, բայց կռիվի ժամանակ մկան ծակին հազար մանեթ էին տալիս

Հանդիպում

 

 «Հայկական սահմաններին այս պահին պատերազմի վտանգը ռեալ է, ու մենք պետք է գիտակցենք, որ եթե այս անգամ էլ տրվեցինք սրան-նրան մեղադրելուն, մենք կկորցնենք մեր երկիրը, ու հետո հեչ կարեւոր չի լինելու, թե ով թր մեղավոր: Սթափվել է պետք, յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բանակը պաշտպանվելու համար է, ոչ թե քաղաքականացնելու: Եթե մենք առաջին պատերազմիմի միլիոնով կարողանում ենք մի քանի միլիոնանոց ազգին չոքացնել, ապա նրանք ոչ մի խաղ չունեն մեր դեմ: Ուղղակի, մեր իշխանությունները թույլ են մեր բանակի հետ համեմատած: Ազերին ո՞վ էր մեր դեմ: Մեր երեխեքն ունեն հիմա այն մարտական ոգին, որը չունեինք երբեք: Մեր իշխանությունները թող մտածեն ու մտահոգվեն այս իրավիճակի համար»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի գլխին կախված «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը:

– Պարոն Առաքելյան, պատերազմի առաջին օրերից մեկնել էիք առաջնագիծ։ Հիմա ի՞նչ դիտարկումներ ունեք։ Ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ինչպե՞ս եք գնահատում ստորագրված փաստաթուղթը։

– Այո՛, առաջին օրերից մեկնել եմ առաջնագիծ, ինչ վերաբերում է հարցին, թե ինչու այդպես ստացվեց, ապա ասեմ, որ պատերազմը սկսվելու առաջին օրվանից հայտարարվեց, որ սա հայի լինելու և չլինելու պատերազմ է։ Իսկ ինչ եղավ. հայի իրական սերուցքը՝ 18-20 տարեկան երեխեքը, արցախյան առաջին պատերազմի մասնակիցները նետվեցին պատերազմի դաշտ՝ պաշտպանելով հայկական աշխարհը, իսկ Երևանում մարդիկ ապրում էին այնպես, կարծես ոչ մի բան էլ չի եղել, ինչպես այսօր, ոչ մեկի վեջին էլ չէր, որ մարդիկ են զոհվում, սրճարանները լիքը, շարժը մեծ։ Բայց հայտարարվել էր չէ, որ սա հայրենական պատերազմ է, հայի լինելու և չլինելու պայքար է։

Ես էդ 18-20 տարեկան երեխեքի կյանքին մեռնեմ։ Ես չգիտեմ՝ ուրիշ ազգի մեջ տենց երեխեք կան, թե չէ։ 90-ական թվերի կռվածները լցվել էին երեխեքի կողքին, լծվել էին հայրենիքի պաշտպանությանը։ Իսկ ո՞ւր էին մնացածը, ո՞ւր էին այդ թամաշա անողները, որ էսօր ռուպրները ձեռքներից չեն իջացնում, ո՞ւր էին ժամանակին 5 հազար դրամով ծախվածները, ո՞ւր էին էդ կառավարական շենքեր ջարդուփշուր անողները։ Զենք էլ է եղել, սնունդը լիքը եղել է, բայց լիքն էին նաև պրովոկատորները։ Դիրքերում պրովոկատորները, դավաճանները վխտում էին։ Ես թուրքի դեմը կռիվ տալու փոխարեն ընկել էի զինվորների մեջ, համոզում էի, որ չհավատան այդ պրովոկատորներին, թե Նիկոլը հողերը ծախել է։ Ես համոզում էի տղաներին, որ նման բան չկա, ոչ մեկ հողերը չի ծախել, պետք չի էդ պրովոկատորներին լսել, դիրքերից իջնել։

44-օրյա պատերազմի ժամանակ էլ  կռվում էին 18-20 տարեկան երեխեքը, բայց հո նրանք կրակը չէին ընկել։ Նրանք մեր երեխաներն են՝ իմ, քո, մյուսի տղաները։ Մենք պետք է օգնեինք  նրանց։ Բայց եկել է մի պահ, երբ ճակատում կռվող չկար, բացի երեխեքից, սաղ փախնում էին: Հիմա էլ Արցախի մասին իբր մտահոգներից քանիսը կգնան Արցախն ու ՀՀ-ն սահմանում պաշտպանելու, կասկածում եմ, որ թեկուզ տաս տոկոդսը գնան էդ հրապարակներում վայնասունները դնողներից: Արցախը կապիտուլյացիայի ենթարկվեց, որովհետեւ բոլորս լուռ հետեւում էինք, մենակ հրապարակներում էինք հերոս տղերք ձեւանում, բայց կռիվի ժամանակ մկան ծակին հազար մանեթ էիք տալիս:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում