Զանգվածային անկարգությունների ընթացքում տուժել են ոստիկաններ եւ քաղաքացիական անձինք, պատճառվել է գույքային վնաս. ՔԿ

Իրավական

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին կատարված զանգվածային անկարգությունների ընթացքում տուժել են ոստիկաններ եւ քաղաքացիական անձինք, պատճառվել է գույքային վնաս: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեն եւ լուսանկարներ հրապարակել:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի եւ 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ զանգածային անկարգությունների մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտքը կատարող, Կառավարության շենքի պահպանությունը եւ հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու վերաբերյալ։
 
Այդ գործողությունների արդյունքում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվելով բժշկական հաստատություններ։ Բացի այդ, վնասվել է կառավարության շենքի գույքը։
 
Հավաքագրվել են անկարգություններն արձանագրող տեսանյութեր, որոնք ուսումնասիրվում են։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարեր, շշեր, պլաստմասե իրեր եւ այլ առարկաներ։
 
Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նման հանցավոր արարքներ կատարած՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու հանրային շահը, պարբերաբար հանրությանը թույլատրելիության սահմաններում կիրազեկի նշված քրեական վարույթի նախաքննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ», - ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում